Վարչապետի հանձնարարականից հետո տեսչական մարմինների ստուգայցերն ավելի ինտենսիվ են դարձել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարականից հետո տեսչական մարմինները ակտիվորեն սկսել են վերահսկողություն իրականացնել տնտեսվարողների մոտ՝ կորոնավիրուսի համավարակը զսպելու համար: 

Նշենք, որ օրեր առաջ վարչապետի գլխավորությամբ կայացել է ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Ըստ այդմ՝ հայտարարվել է, որ կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները: Տնտեսական գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը եւ Սննդի անվտանգության տեսչական մարմինը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից ՀԺ-ին հայտնեցին, որ 2021 թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 29-ը տեսչական մարմիններն իրականացրել են 14.012 ստուգայց, բացահայտվել է 1369 խախտում:

Տեւական ժամանակ է՝ ոստիկանությունը սահմանափակել է անվտանգության կանոնները խախտող քաղաքացիներին տուգանելու գործողությունները՝ հենվելով նրանց իրավագիտակցության վրա: ՀՀ ոստիկանությունից ՀԺ-ին հայտնեցին, որ այս ժամանակահատվածում ոստիկանությունը կանխարգելիչ միջոցներ է ձեռնարկելու՝ քաղաքացիներին հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները:

ՀԺ-ն զրուցեց նաեւ տեսչական մարմինների ղեկավարների հետ՝ պարզելու, թե ինչ քայլեր են իրականացնելու:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի խոսքով՝ ելնելով հանձնարարականից եւ հաշվի առնելով, որ իր ղեկավարած տեսչական մարմնի ռեսուրսները անսահմանափակ չեն՝ հանձնարարական է եղել նաեւ, որ աշխատանքներում ներգրավվեն մյուս տեսչական մարմիններին:

«Առողջապահության նախարարության կողմից կանոնները պահպանելու սահմանված պահանջ կա այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք կարանտինի ընթացքում գործունեություն են իրականացնում»,- ասաց ԱԱՏՄ ղեկավարը:

Ավագյանն ասաց՝ փորձելու են մյուս տեսչական մարմինների հետ համատեղ հրամաններով ոլորտային ավելի ուժեղացված ստուգումներ իրականացնել: Օրինակ՝ քաղաքաշինության տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հետ ստուգում են հանրային տրանսպորտը՝ ոչ միայն Երեւանի, այլեւ մարզային. այն մարզերը, որտեղ վիրուսի աճն ավելի ինտենսիվ է, այդտեղ ավելի ուժեղ հսկողություն կլինի:

Նա նշեց, որ կրթության տեսչական մարմնի հետ դպրոցներն ու նախակրթարաններն են ստուգելու, շուկայի վերահսկողական տեսչական մարմնի հետ էլ առեւտրի իրականացման վայրերի կազմակերպիչների մոտ ստուգելու են կանոնների պահանջների պահպանման նկատմամբ հսկողությունը:

Դիտարկմանը՝ հսկողությունը կարծես վերջին ամիսներին թուլացել էր, Ավագյանն արձագանքեց, որ հիմա ավելի ինտենսիվ են լինելու դրանք. «Մենք սեպտեմբերի 11-ից մինչ այսօր չենք դադարել հսկողություն իրականացնել, բայց մեր տեսչական մարմնի մարդկային ռեսուրսն էլ այդքան շատ չէ»:

ԱԱՏՄ ղեկավարի խոսքով՝ այս պահին ունեն 234 աշխատակից, որոնց մի մասը սահմանային հսկիչ կետերում են հսկողություն իրականացնում, մյուս մասը տեսչական մարմնի տարեկան ստուգումներն են անում, իսկ մի մասն էլ ստուգայցեր է կատարում. «Ոչ մի օր չենք դադարել ստուգումները, բայց ընդհանուր առմամբ, երբ նայում ենք, փողոցում կամ հանրային միջոցառումների ժամանակ մարդիկ դիմակ չեն կրում, վիզուալ առումով թվում է, թե հսկողություն չկա»:

Ըստ Ավագյանի՝ այս տարվա հունվարից մինչեւ մարտի 26-ը 9113 ստուգայց են իրականացրել. «Իսկ նախորդ տարի սեպտեմբերի 16-ից մինչ դեկտեմբերի 31-ը 10.330 ստուգայց ենք կատարել: Սա ցույց է տալիս, որ ստուգայցերի պարբերականությունը չի դադարեցվել»:

Ավագյանն ընդգծեց, որ մինչ կարանտին սահմանելը մշտադիտարկում էր իրականացվում, խախտումները ներկայացվում էին պարետատուն, եւ տնտեսվարողի գործունեությունը դադարեցվում էր 24 ժամով, 48 ժամով եւ այլն. «Իսկ ներկայիս ստուգայցերն իրենց բնույթով նման են վարչական վարույթների: Եթե խախտում է արձանագրվում, դրան հետեւում է գործի լսում, քննություն: Տնտեսվարողի ներկայացուցիչը հրավիրվում է տեսչական մարմին, ինչը ժամանակատար է»:

Նրա խոսքով՝ առաջին խախտման դեպքում տնտեսվարողին նախազգուշացնում են՝ կարգադրագիր են տալիս, որ թերությունները վերացնեն, որից հետո տուգանք է կիրառվում՝ 100-300 հազար դրամի չափով՝ կախված խախտման տեսակից ու բնույթից. «Եթե 1 տարվա ընթացքում 2-րդ անգամ է խախտում լինում, մինչեւ 500 հազար դրամ տուգանք կարող է սահմանվել»:

Դիտարկմանը՝ նախկինում բիզնեսը վախենում էր փակվելուց եւ կանոնները պահպանում էր, իսկ հիմա նման խնդիր չկա, տեսչական մարմնի ղեկավարն արձագանքեց, թե հիմա տնտեսվարողների մոտ խախտումներն այդքան շատ չեն. «Վերջին տվյալներով՝ մեզ մոտ ավելի շատ խախտումներ արձանագրվում են դպրոցներում, ուղեւորափոխադրումներն են ծանր վիճակում: Այստեղ վարորդը պետք է նաեւ պատասխանատվություն կրի՝ ուղեւորները դիմակ կրում են, թե ոչ, ու այդ առումով հասկանում ենք, որ շատ դժվար է: Բացի այդ՝ պահանջ կա՝ նստատեղերից ավելի ուղեւոր չվերցնելու: Դիմել ենք ոստիկանության մեր գործընկերներին, որպեսզի ՃՈ ներկայացուցիչներն էլ մասնակցեն ստուգայցերին»:

Ավագյանն ասաց, որ հաճախ է լինում, երբ ստուգայցն իրականացվում է, բայց հաջորդ ուղեւորափոխադրման ժամանակ նորից ծանրաբեռնված ուղեւորափոխադրում է իրականացվում:

Հարցին՝ եթե հիմնական խնդիրը փողոցում դիմակ չդնելն է, ինչո՞ւ է կենտրոնացվածությունը տնտեսվարողների վրա, ԱԱՏՄ ղեկավարը պատասխանեց, որ դա իրենց լիազորությունների դաշտում չէ:

ԱԱՏՄ ղեկավարը ընդգծեց՝ իրենց նպատակը ոչ թե տուգանելն է, այլ եւս մեկ անգամ զգոնության դաշտ բերելը:

Խոսելով դպրոցների մասին՝ նա նշեց, որ երբ մտնում են դպրոցներ, բոլոր դասարաններում արագ տեղեկացնում են, որ ստուգողներ են եկել, եւ սկսում են դիմակ կրել, իսկ տեսուչի գնալուց հետո դարձյալ հանում են. «Սա կոլեկտիվ պատասխանատվություն է, անձերի խնդիր չէ: Տեսչական մարմիններն անընդհատ ամենուր չեն կարող լինել»:

Սննդի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը էլ մեր զրույցում ասաց, որ իրենց տեսչական մարմինը, թե՛ սննդի արտադրություններում, թե՛ սննդի օբյեկտներում պլանային ստուգումների հետ մեկտեղ նաեւ կորոնավիրուսի վերահսկողություն է իրականացնում. «Հիմա մի քիչ ավելի կակտիվացնենք պրոցեսը»:

Ավետիսյանը նշեց, որ վերահսկողությունն իրականացնում են առողջապահության նախարարի հրամանի շրջանակներում՝ առաջին խախտման ժամանակ նախազգուշացում են տալիս, իսկ 2-րդ խախտման դեպքում արդեն տուգանում են 150- 500 հազար դրամ:

Հարցին՝ հե՞շտ կլինի դարձյալ տնտեսվարողներին դիմակ կրել պարտադրելը, նա պատասխանեց. «Հիմա ամեն ինչ պիտի անենք, որ դիմակ կրելու կանոնները պահպանվեն: Մենք մեր ոլորտում դա պարտադիր զգուշացնում ենք»:

Տպել
1452 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց