Ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում, ավելորդ են շահարկումները. Վահրամ Դումանյան

Երեւանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարի մասին լուրը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց: Շատերին մտահոգեց, իսկ ոմանց էլ շահարկումների առիթ տվեց վարչապետի այն հայտարարությունը, թե Երեւանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կառուցվելու է ակադեմիական քաղաքը:

Արմավիրի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդգծել էր, որ երևանյան բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին: Իսկ նոր կառուցվող այդ քաղաքում կենտրոնացած կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, ու երեխաները բարեփոխված դպրոցից հնարավորություն կունենան գնալ բարեփոխված բուհական համակարգ:

Այսօր հիմնական քննարկումների առանցքային կետը դարձել են այն հարցերը, թե ո՞րն է ակադեմիական քաղաք ունենալու նպատակը, 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա, ո՞ւմ պետք է վաճառվեն այդ շենքերը եւ ո՞ր բուհերն են կանգնած տեղափոխման հարցի առաջ: Այս եւ մյուս հարցերի վերաբերյալ խոսել ենք Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հետ.

- Պարոն նախարար, ի՞նչ է ենթադրում ակադեմիական քաղաք ասվածը, ո՞րն է դրա նպատակը եւ ի՞նչ կոնկրետ ծրագրեր են քննարկվում ներկա փուլում:

- Այս պահին ակադեմիական քաղաքի կառուցումը ընդամենը գաղափարի մակարդակում է: Սա բարձրագույն կրթության եւ գիտության զարգացմանն ուղղված առաջմղիչ եւ խթանող գաղափար է: Նպատակը բարձրագույն ուսումնական հաստատությունների մի մասի Երևան քաղաքից ոչ շատ հեռու տեղափոխելով՝ ակադեմիական քաղաք ձևավորելն ու կառուցելն է, որն իր միջավայրով, քաղաքաշինությամբ կապահովի նոր բովանդակային բարձրագույն կրթության եւ գիտության համակարգ: Նպատակը բուհ ծախելը չէ. նպատակը ակադեմիական քաղաքի գաղափարն է, որը շատ առաջադեմ ու տարողունակ գաղափար է: Այդ ակադեմիական քաղաքում կլինի իրապես ակադեմիական, կրթական միջավայր. կլինեն  մեծ, ժամանակակից գրադարաններ, սպորտային համալիրներ, նորագույն տեխնոլոգիաներով լսարաններ, դասախոսների աշխատասենյակներ, զարգացած հանրակացարանային ենթակառուցվածքներ և այլն: Ներկա փուլում որեւէ կոնկրետ գործողություն եւ ժամկետ չկա. դեռ պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի դաշտը, ծրագիր կազմվի: Սա այն հարցը չէ, որ մեկ օրում անակնկալ որոշում կայացվի: Այս պահին գաղափարական մակարդակում քննարկվող հարց է, բայց նաեւ Կառավարության կողմից հաստատակամություն կա իրագործել այս գաղափարը՝ ինչպես, երբ, ավելի կոնկրետ թվային տեսքով այս պահին չեմ կարող ասել: Երբ հստակեցվի, կհայտարարվի եւ քննարկում կլինի:

- Իսկ ակադեմիական քաղաքի կառուցումը մայրաքաղաքի բեռնաթափման նպատակ հետապնդու՞մ է:

- Այնպես չէ, որ մայրաքաղաքը բուհերն են ծանրաբեռնում: Նպատակը դա չէ, բայց դա որպես հետեւանք կարող է լինել: Գերնպատակը հրաշալի պայմաններ ապահովելն է բուհական համակարգի գործունեության համար, որի հետեւանքով կարող է նաեւ մայրաքաղաքի բեռնաթափում լինել: Բայց գաղափարը միտված է ոչ թե բեռնաթափմանը, այլ ոլորտի համար հարմարավետ եւ ստեղծագործական միջավայր ապահովելուն: Դա շատ լուրջ եւ կարեւոր աշխատանք է, որը համբերատար մոտեցում եւ լուրջ ներդրումներ է պահանջում:

- Վարչապետի՝ բուհերը վաճառելու եւ դրանց գումարով նոր ակադեմիական քաղաք կառուցելու հայտարարությունը բազմաթիվ շահարկումների պատճառ դարձավ. շատերն ասում են, որ այն բիզնես նպատակ ունի, ի՞նչ կասեք այդ մասին:

- Վարչապետի ասածը շատ պարզ, անկեղծ միտք է եղել, գաղափարը բիզնես նպատակ չի հետապնդում. նման հարց բացարձակապես չի քննարկվել, չի քննարկվում ու կարծում եմ՝ չի քննարկվի: Շահարկումներն իհարկե լրիվ անհիմն են: Բացի դրանից՝ ակադեմիական քաղաք  հասկացությունը նոր հայտնագործություն չէ. նման բաներ աշխարհում կան. օրինակ՝ Ռուսաստանի Դաշնությունում, եվրոպական եւ արեւմտյան զարգացած երկրներում բազմաթիվ առաջատար համալսարաններ այլեւս նման պայմաններ ստեղծել են իրենց համար: Եվ ես կարծում եմ՝ անընդհատ սեւեռվել այդ բուհերի վաճառքի մտքի վրա, ճիշտ չէ: Հավանաբար մարդկանց մոտ այդ միտքը առաջացել է՝ ունենալով անցյալի դառը փորձը. ինչպես, օրինակ, վաճառվեց ԵՊՀ հյուրերի տունը, որին, ի դեպ, ես անձնապես  դեմ եմ եղել եւ գիտական խորհրդում արտահայտվել եմ իմ կարծիքը: Երբ դա վաճառվեց, պատճառաբանվեց, որ իբրեւ թե ԵՊՀ-ն  հնարավորություն չունի դա վերանորոգելու, այնինչ   վերանորոգման հնարավորություն չունեցող բուհը տարեկան մոտ 120 միլիոն դրամ տալիս էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամին: Ուրեմն Հայաստանի երիտասարդական հիմնադրամին 120 միլիոն տալու հանրավորություն ունեին, իսկ այդ հրաշալի  կառույցը, որը շատ կարևոր էր ԵՊՀ-ի համար, վերանորոգելու հնարավորություն չունեի՞ն: Հյուրերի տունը մասնավորին տրվեց ինչ-որ անհասկանալի ձեւով, առանց քննարկման: Այ դա բիզնես վաճառք էր: Եթե դա նկատի ունեն ընդդիմախոսները, պետք է միաշանակ ասել, որ նման վտանգ որեւիցե մի բուհ չունի այսօր. չի կարող նման մոտեցում լինել եւ չի լինի:

- 21-րդ դարի չափանիշներին չհամապատասխանող բուհերի տեղափոխումը ինչպե՞ս կարող է ազդել կրթության բովանդակության վրա: Ըստ Ձեզ՝ որո՞նք են այդ չափանիշները:

- Այսօր գաղտնիք չէ, որ ունենք բուհեր, որտեղ պայմանները բացարձակ չեն համապատասխանում ժամանակակից բուհին անհրաժեշտ պայմաններին: Բազմաթիվ բուհեր այսօր, սկսած սանիտարահիգիենիկ պայմաններից մինչեւ լսարանային պայմաններ, ունեն մի շարք խնդիրներ. չի համապատասխանում  տեխնիկական հագեցվածությունը, խախտված է ուսանող - մակերես համապատասխանությունը: Չկան մարզասրահներ, զբոսանքի տարածքներ, գրադարանային համալիր. գրադարանը չի  նշանակում գնալ և լոկ գիրք վերցնել, դա պետք է լինի միջավայր, որ ուսանողը կամ դասախոսը, գտնվելով  այդտեղ, իր ամբողջ օրը կարողանա հաճելի անցկացնել, լինի տրամադրող, ստեղծագործական միջավայր: Սրա մասին է խոսքը, եւ շատ ողջունելի է, որ Կառավարությունը հաստատակամ է տրամադրված այդ գործին: Ես միայն կարող եմ  հաջողություն մաղթել մեզ բոլորիս,  որպեսզի այս  գաղափարը գաղափարական դաշտից դառնա իրականություն:

- Քննադատողներից շատերը հայտարարում են, որ բուհերի մի մասը պատմամշակութային օբյեկտներ են եւ անթույլատրելի է դրանց վաճառքը: Առանձնացնում են, օրինակ, ԵՊՀ-ն, բժշկական եւ պոլիտեխնիկական համալսարանները: Այս բուհերի տեղափոխությունը ե՞ւս չի բացառվում:  

- Այս պահին չկա որեւիցե կոնկրետ բուհի տեղափոխման ծրագիր. վարչապետը հստակ ասաց, որ այդպիսի գաղափար կա: Գործող իշխանությունը նույն «Բարձրագույն կրթության եւ գիտության  մասին» օրենքով ԵՊՀ-ին տվեց հատուկ կարգավիճակ: Եվ որեւիցե մեկը չի պատրաստվում վաճառքի կամ աճուրդի հանել ԵՊՀ-ի շենքը:  Չի ասվել, որ բոլոր շենքերը կվաճառվեն, այլ նրանք միայն, որոնք նպատահակարմար չեն լինի գործել որպես բուհ կամ բուհի ինչ-որ մաս: Հավանաբար այդ շենքերն է նկատի ունեցել վարչապետը: Մի բան  հստակ է. բուհին որեւիցե մեկը դրսում չի թողնի: Կրկնում եմ ՝ ԵՊՀ հյուրերի տան դեպքը չի լինելու: Ես ուղղակի կարծում եմ, որ չպետք է լավի մեջ վատը փնտրել: Բնականաբար մշակութային արժեքները որեւիցե մեկը չի վաճառի, բայց պետք է նախ հասկանալ՝ ինչն է մշակութային արժեք ու ինչը չէ:

- Իսկ կա՞ որոշակի պատկերացում՝ մարդկային ռեսուրսների տեղափոխման հարցը ինչ ձեւաչով է կազմակերպվելու: Գուցե հատուկ տրանսպորտային միջոցնե՞ր լինեն:

- Երբ կառուցվի այդ քաղաքը, հարցերն ինքնաբերաբար կկարգավորվեն եւ որեւիցե խնդիր չի լինի: Ո՞րն է խնդիրը. այսօր մարզերից եկող բազում առաջատար դասախոսներ ունենք, որոնք մայրաքաղաքի բուհ են ամեն օր գալիս ու գնում: Ի՞նչ է Երեւանի բուհերում միայն երեւանցինե՞րն են աշխատում և սովորում: Այսօր հանրակացարանային մշակույթը չկա, որ ուսանողը կամ դասախոսը գա եւ ապրի այդ կամպուսում. գալիս են, վարձով են ապրում: Ուսանողական քաղաք ասածը ենթադրում է, որ պետք է լինեն նաեւ հանրակացարանային համալիրներ, սննդի կենտրոններ, այն ամենը, ինչ անհրաժեշտ է նպաստավոր միջավայրի ստեղծման համար: Նույնիսկ շատ ավելի հարմարավետ է լինելու այդ քաղաքում, քան այսօր կա: Պետք է միայն ցանկանալ, որ այս գաղափարը դառնա իրականություն:

Մարիամ Գեւորգյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5464 դիտում

Ընտրակաշառքի գործերով 258 մեղադրյալից 182-ը «Ուժեղ Հայաստան»-ից է․ բողոքում են, որ ՀԿԿ-ն իրենց թիրախավորել է

Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը

Իրանն առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի պլանավորում

ԱՄՆ Կոնգրեսը նախատեսում է խոչընդոտել Թուրքիայի վերադարձը «F-35»-երի ծրագրին

ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը՝ անվտանգային պաշտպանիչներով և հատուկ դիզայնով․ տեսանյութ

Ոստիկանության 2 ծառայող ազատվել է աշխատանքից, 3-ը խիստ նկատողություն է ստացել

Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված հանդիպում չի եղել, առաջիկայում կլինեն շփումներ․ վարչապետ

ՌԴ-ն մեզ կանգնեցրել է երկընտրանքի առջև. ինչքան սեղմում են օղակը, ավելի շահեկան ենք դուրս գալիս. տեսանյութ

Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն արձագանքելու կարիք չենք տեսնում․ վարչապետն ասել է՝ ինչու

Իմ ու Ալեն Սիմոնյանի մեջ անձնական խնդի՞ր, ո՛չ, բացարձակ չկա. Փաշինյան

Կրեմլը չի հանդուրժում Փաշինյանին՝ որպես ժողովրդի ընտրյալի. ՌԴ-ն կարող է պայթել ներսից. Միսկարյան. տեսանյութ

ՀՀ կառավարության առաջնահերթություններից է արտահանման դիվերսիֆիկացումը․ Պապոյանը ընդունել է Ֆրանսիայի դեսպանին

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը

ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը

Հուլիսի կեսերին ՀՀ կառավարությունը որոշում կընդունի ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու մասին․ Պետրոսյան

Դեյվիդ Ալենը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ աջակցելու հայկական տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը

Երևան-Սևան ճանապարհին՝ Չարենցավանի մոտ, կայծակի հարվածից տուժած կամրջի հիմքերի ամրացումը կատարվել է

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մեկնել է Կորեա

Գյումրիում գտնվող ՌԴ ռազմաբազայի կարգավիճակի վերանայման վերաբերյալ որևէ ազդանշան չի ստացվել․ Գալուզին

Վերահաստատվել է համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը․ ՄԻՊ-ն ընդունել է ԱՄԿ ACTRAV-ի տնօրենին

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կժամանի Հայաստան․ տեղի կունենա հանդիպում վարչապետի հետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Հայաստանում կանաչ ջրածնի արտադրության զարգացման հեռանկարները

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են եղել

Ովքեր կլինեն ԱԺ փոխնախագահներ․ ՔՊ-ն երեկոյան որոշում կկայացնի

Երբ որոշում ենք կայացրել, մենք նման հաշվարկի չենք տիրապետել․ Հովակիմյանը՝ ԲՀԿ-ի ընտրական տվյալների մասին

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի Վահրամ Փափազյան փողոցում

Կասեցվել է«Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակի արտադրությունը

Աֆղանստանում Պակիստանի օդային հարվածների հետևանքով զոհվել է 36 մարդ, վիրավորվել՝ 163-ը

Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

Անընդունելի է, որ ՀՀ-ն ամրագրում է ԵՄ անդամակցության մտադրություն և շարունակում օգտվել ԵԱՏՄ առավելություններից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում

Կացարաններից մինչև ջրավազաններ․ ամփոփվել են ՄԱԶԾ-ի երկամյա ծրագրի արդյունքները

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա

Էկոնոմիկայի նախարարությունը ներկայացրել է արտահանման ոլորտի պետական աջակցության գործող ծրագրերը

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

ՀՀ անտառային և լեռնային մի շարք հատվածներում տեղադրվել են արջերի ներկայության մասին զգուշացնող ցուցանակներ

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին իրականացվում են ամառային պահպանման աշխատանքներ

ՀՀ ճանապարհներին գրանցված վթարների հետևանքով 3 օրում 69 մարդ վիրավորում է ստացել, 4-ը՝ զոհվել

Հետաքրքիր գտածոներ, այդ թվում՝ բացառիկ արժեք ներկայացնող Թամար թագուհու մետաղադրամը Ամբերդի ամրոցում

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության հնարավորությունը