Երևան
12 °C
Այս տարի «Արտավազդ-2020/2021» թատերական մրցանակաբաշխության տարբեր անվանակարգերում ստացած մրցանակների մեծ թվով աչքի ընկավ Սոս Սարգսյանի անվան «Համազգային» թատրոնը: Մարտի 27-ին կայացած 20-րդ հոբելյանական «Արտավազդ» մրցանակաբաշխությանը համազգայինցիներին շնորհվեց միանգամից 6 մրցանակ:
Հայաստանի թատերական գործիչների միության (ՀԹԳՄ) նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանի խոսքով՝ վերջին անգամ նման նախադեպ ունեցել էին մոտավորապես 7 տարի առաջ. Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում ներկայացված Գոռ Մարգարյանի «Մեղրի համը» բեմադրությունը միանգամից 6 մրցանակի էր արժանացել:
«Մրցանակաբաշխության ժամանակ նման զարգացումները եւս մեկ անգամ ապացուցում են, որ ժյուրին օբյեկտիվ է գործում: Ե՛վ այն ժամանակ էր օբյեկտիվ, ե՛ւ հիմա: Գավառական այն մոտեցումը, թե ամեն մեկին մի բան տանք՝ պրոֆեսիոնալ մրցանակաբաշխության մեջ երբեք չի կարող կիրառվել: Կարծում եմ՝ ինչպես նախկինում, այնպես էլ այս տարի ժյուրին շատ ճիշտ որոշում կայացրեց: Իդեալական գործ արեցին»,-ասաց նա: Ղազանչյանը նաեւ նկատեց՝ լավագույն դերակատարը, եթե լավ գործ է բեմադրել, ապա չպիտի տուժի եւ դրա համար մրցանակի չստանա միայն այն պատճառով, որ մեկ մրցանակ արդեն ստացել է, որպես լավագույն դերասան կա՛մ մեկ այլ անվանակարգում:
ՀԹԳՄ նախագահն անդրադարձավ նաեւ այն բազմաթիվ քննադատություններին, որոնք ուղղված էին մասնավորապես մրցանակաբաշխության ընթացքում հակահամաճարակային կանոնները չպահպանելուն: «Ինչ ասեմ՝ դա մեր բացթողումն էր, բայց մյուս կողմից էլ, բոլորն ուզում էին ներկա գտնվել: Պատկերացրեք նույնիսկ այդ լեփ-լեցուն դահլիճի պայմաններում մարդիկ են եղել, որ հրավիրատոմսեր չեն ստացել ու նեղացել են: Մենք բարդ իրավիճակում էինք հայտնվել: Թատրոններից դերասանները գալիս են առանց հրավերի՝ չենք կարող արգելել, ուսանողները մտնում են ուսանողական տոմսերով, նույնպես արգելել չենք կարող, քանի որ նրանք ամեն տարի սրտատրոփ սպասում եւ ուզում են ներկա գտնվել»,-ասաց Ղազանչայնը:
Հիշեցնենք՝ «Արտավազդ» մրցանակաբաշությանը տարվա «Լավագույն դերասանուհի» մրցանակին է արժանացել «Համազգային» թատրոնի դերասանուհի Տաթեւ Ղազարյանը («Փափլիկը»):
«Լավագույն դերասան» մրցանակին է արժանացել «Համազգայինի» տնօրեն, դերասան, Արման Նավասարդյանը՝ (Հեղինակ - Սաքո) «Լոռեցի Սաքոն» ներկայացման համար: Դերասանուհի Նարինե Գրիգորյանը մրցանակներ է ստացել երկու տարբեր անվանկարգերում «Լավագույն ռեժիսուրա»՝«Լոռեցի Սաքոն» եւ «Փափլիկը» ներկայացումների համար եւ «Լավագույն ներկայացում» դարձյալ «Փափլիկը» ներկայացման համար: «Համազգային» թատրոնի երիտասարդ դերասան Նարեկ Բաղդասարյանն էլ արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին («Փափլիկը» ներկայացում): «Լավագույն պիես» մրցանակին է արժանացել Սառա Նալբանդյանը՝ Համազգային թատրոնում բեմադրված «Հաղթանակի գենեզիս» ներկայացման համար:
Տարվա լավագույն դերասանի մրցանակին արժանացած Արման Նավասարդյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատեց, որ նախկինում էլ մի քանի անգամ առաջադրված է եղել նույն անվանակարգում, սակայն սա առաջին մրցանակն էր: «Գուցե այն ժամանակ այնքան էլ չեն հավանել կամ ինձնից ավելի արժանիներն են եղել: Դերասանի կյանքն է այդպես. խեղճ Դիկապրիոյին ինչքան տարան-բերեցին, մինչեւ մի բան տվեցին»,-կատակեց դերասանը:
Համազգային թատրոնի տնօրենը նաեւ ցանկացավ շեշտել, որ անցած երկու տարիների ընթացքում թատրոնն իսկապես վիթխարի գործ է արել: «Գիտեք՝ բազմաթիվ ներկայացումներ բեմադրեցինք, բայց այդ քանակի մեջ որակը չկորցրեցինք, որովհետեւ ուժերը կարողացանք ճիշտ բաժանել: Մեր արածն այսօր գնահատվեց, գլուխ գովել չլինի, բայց դա այդպես է»,-ասաց նա:
Նավասարդյանը նաեւ շեշտեց, որ «Համազագայինում կային դերասաններ, որոնք իր կարծիքով արժանի էին ու պիտի ստանային մրցնականեր. «Գտնում եմ, որ մրցանակի էին արժանի էին նաեւ մեր Ստեփանը Ղամբարյան, Արմինեն»:
Բուռն ստեղծագործական գործունեություն ծավալող ու բազմաթիվ մրցանակների արժանացած այս թատրոնը սակայն դեռեւս չունի իր շենքը եւ շարունակում է հանդիսատեսին ներկայանալ Թատերական ինստիտուտի առաջին հարկում: Նոր շենքն արդեն կանգուն է, արտաքին տեսքը գրեթե պատրաստ, բայց ներքին հարդարման աշխատանքները համավարկով պայմանավորված սահմանափակումներից հետո դեռ չեն վեսկսվում:
«Դարձել եմ Սոս Պետրոսյանը, ամեն անգամ ասում եմ՝ այս տարի (կրկեսի գեղարվեստական ղեկավարին նկատի ունի-խմբ.), Ժիրայր Դադասյանն էլ Մնջախաղի թատրոնի հետ կապված է ասում, բայց դե դադասյանենք 90-ականներից են ասում, ու դեռ շենք չունեն»,-կես կատակ ասաց Նավասարդյանը:
Սեպտեմբերին «Համազգային» թատրոնի 30-ամյակն է: Տնօրենը հույս ունի, որ եթե ոչ սեպտեմբերին, ապա այս տարվա ընթացքում կհասցնեն 30-ամյակը նոր շենքում տոնել:
«30-ամյակն էլ մի կլոր տարի է, էլի, հուսամ կհասցնենք: Թեթեւ թղթաբանական հարցեր կան, դրանք են կարգավորվում, որպեսզի վերսկսենք աշխատանքները: Հանդիպումներ ենք ունեցել կառուցապատող ընկերության եւ պատկան մարմինների հետ: Կարծում եմ՝ ամեն ինչ նորմալ կլինի: Առավելագույնը երեւի թե մի քանի ամիս պահանջվի վերջանական պատրաստի թատրոնի շենք ունենալու համար»,-ասաց թատրոնի տնօրենը՝ չցանկանալով շատ հարցեր մանրամասնել:
Հիշեցնենք՝ Սոս Սարգսյանի համազգային թատրոնին պետությունն անժամկետ տարածք է տրամադրել Երեւանի «Անրի Վերնոյ» փողոցում: Շինությունը կառուցվում է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի հարեւանությամբ գտնվող Ֆինանսաբանկային քոլեջ հիմնադրամի վթարային շենքի տեղում: Երրորդ հանրապետությունում սա առաջին թատրոնի շենքն է, որը հիմքից է կառուցվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT