Թրամփը բանակցություններ է վարում՝ սեփական սոցիալական ցանցը ստեղծելու կապակցությամբ

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, որը, ինչպես հայտնի է, պաշտոնավարման օրոք չափազանց հայտնի էր սոցիալական ցանցերում իր ակտիվությամբ ու անգամ հայտնվել էր սոցցանցերում ամենաակտիվ քաղաքական գործիչների լավագույն տասնյակի առաջին տեղերում, նախագահի աթոռը լքելուց հետո սոցիալական կայքերում չի երևում: Հայտնի պատճառներից մեկն էլ, նրա ամենասիրելի հարթակում՝ թվիթերում արգելափակվելն էր:

Այժմ հայտնի է դարձել, որ նախկին նախագահը բանակցություններ է վարում քիչ հայտնի մի շարք ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ սեփական սոցիալական հարթակի ստեղծման համար:Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Նրա խոսքով ՝ Թրամփը դեռ չի որոշել, թե որ հարթակի հետ է մտադիր համագործակցել: «Դա կարող է լինել արդեն դիտարկվող մի քանի ընկերություններից որևէ մեկը: Այս շաբաթ մի շարք այլ հանդիպումներ կլինեն», - ասել են աղբյուրները:

Հաղորդվում է, որ Թրամփին հետաքրքրող հայտերից մեկը FreeSpace հարթակն էր: Այն հայտնվել է App Store- ում և Google Play Store- ում 2021 թվականի փետրվարի 1-ին: Մինչ այժմ ներբեռնվել է 20,000 անգամ: FreeSpace- ի ներկայացուցիչները չեն պատասխանել Axios պորտալի խնդրանքին `մեկնաբանել ԱՄՆ նախկին նախագահի հետ հնարավոր համագործակցության մասին տեղեկությունները:

Նշենք, որ դեռ մարտի 21-ին Թրամփի ներկայացուցիչ ու ավագ խորհրդական Ջեյսոն Միլլերը Fox News- ի եթերում բացահայտել էր, որ նախկին նախագահը երկու-երեք ամիս կվերադառնա սոցիալական ցանցեր, սակայն սեփական ինտերնետ-հարթակում գրառումներ տեղադրելով:  Մարտի 22-ին Թրամփն անձամբ էր հաստատել այս մտադրությունը: Դեռ մանրամասներ չեն ներկայացվել այն մասին, թե ինչպես է նա հրապարակելու իր հաղորդագրությունները կամ, թե ինչ տեսակի հարթակ է թողարկելու:

Միլլերը հայտարարել է, որ նոր հարթակը լինելու է սոցիալական ցանցերից ամենաթեժն ու դառնալու է լավագույնը: «Այն ամբողջությամբ կփոխի սոցիալական մեդիայի աշխարհը»,-նշել է Միլլերը:

Թրամփի Twitter- ի հաշիվը արգելափակվել էր նրա նախագահության վերջին շաբաթներին: Նա զրկվել էր նաև Facebook- ում և Instagram- ում գրառումներ կատարելու հնարավորությունից: Դա տեղի ունեցավ հունվարի 6-ից անմիջապես հետո. այն ժամանակ Թրամփի կողմնակիցներն ու ԱՄՆ վարչակազմի ղեկավարն անձամբ փորձում էին կանխել ԱՄՆ Կոնգրեսում անցյալ տարվա նոյեմբերի 3-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հաստատումը: Նրանց հաղթեց դեմոկրատ թեկնածու ու մեծ թվով ձայներ ստացած Ջոզեֆ Բայդենը:  Թրամփի օգտահաշիվները արգելափակվեցին Կապիտոլիումի շենքի վրա վերջինիս աջակիցների գործած հարձակումից ու դրա հետևանքով սոցցանցերում թողնված գրառումներից հետո: Խոշորագույն սոցցանցերի ղեկավարների խոսքով ՝ Թրամփն իր հայտարարություններով անուղղակիորեն բռնության է մղել իրեն սատարող ցուցարարներին:

Թրամփի Twitter- ի հաշիվը արգելափակելուց հետո նախկին նախագահը հայտարարել էր, որ հազարավոր մարդիկ հեռանում են այդ հարթակից, քանի որ սոցիալական ցանցը դարձել է «ձանձրալի»: նա հավելել էր, որ չի պատրաստվում վերադառնալ սոցցանց ու վերականգնել արգելափակված օգտահաշիվը: Թրամփը նաեւ շեշտել էր, որ Twitter- ի ղեկավարությունը նվաստացրել է իրեն ու իր գործընկերներին ՝ պարբերաբար նշելով «տարբեր դրոշներով» իրենց հրապարակումները: Լավագույն այլընտրանքը  նա դեռ նախագահության օրոք անվանել էր առանձին հարթակի ստեղծումը, որը կարող են օգտագործել ինքն ու իր կողմնակիցները:

Դոնալդ Թրամփի՝ արգելափակված Twitter-ի օգտահաշիվը, որում նա ամենաակտիվն էր, ուներ ավելի քան 88 միլիոն բաժանորդ:

Ըստ հարցումների, Թրամփը մինչ օրս շարունակում է սիրված մնալ հանրապետական ընտրողների շրջանում: Նա քանիցս ոչ ուղղակի կերպով հասկացրել է, որ չի պատրաստվում լքել քաղաքական ասպարեզը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1518 դիտում

ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները

Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով

Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու

Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ

Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ

Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը

Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում

Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան

Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել

Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է

Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ

Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ

Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա

Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ

Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է

AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը

Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից

Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները

«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ

Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է

Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով

Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը

Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն

Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը

Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ

Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը

Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ

Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է

Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է

Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը

ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել