«Սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացման համար». վարչապետը ծանոթացել է ծրագրերին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ ընթացիկ ծրագրերն ու առաջիկա անելիքները քննարկելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, նախարարի տեղակալները, նախարարության ենթակա կառույցների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Քննարկման մեկնարկին վարչապետ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է ՏԿԵՆ գործունեությանը՝ նշելով. «Մեր կառավարության կողմից իրականացվող կապիտալ ծախսերի առյուծի բաժինն իրականացվում է հենց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միջոցով, ինչը չափազանց կարևոր ուղղություն է: Որպես կապիտալ ծախսերի հատված ուզում եմ ընդգծել նաև սուբվենցիոն ծրագրերը, որոնք իրականացվում են համայնքների հետ համագործակցության միջոցով, և պետք է արձանագրել, որ մեր կառավարության պատկերացմամբ՝ սուբվենցիոն ծրագրերն ամենաարդյունավետ գործիքն են տարածքային համաչափ զարգացումը ապահովելու համար: Այսօր մենք կքննարկենք նաև ենթակառուցվածքների հետ կապված հարցեր, էներգետիկայի, բնական պաշարների ոլորտին վերաբերող արդյունքները, անելիքները, խնդիրները և որոշումներ կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»:

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Մասնավորապես, նախարարի խոսքով՝ սուբվենցիաների ոլորտում՝ 2020թ. իրականացվել է 580 սուբվենցիոն ծրագիր՝ 26.2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով, որտեղ պետբյուջեի մասնաբաժինը կազմել է 14.3 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ 2018-2020թթ. իրականացվել է 1192 սուբվենցիոն ծրագիր՝ 47.5 մլրդ դրամ արժեքով, որից 25.5 մլրդ դրամը՝ պետբյուջեի հաշվին, 21.5 մլրդ դրամը՝ համայնքների համաֆինանսավորմամբ, 500 մլն դրամը՝ ներդրողների ներգրավմամբ:

1192-ից 368 ծրագրով իրականացվել է 270 կմ ներհամայնքային փողոցների բարեկարգում, 134-ով՝ խմելու ջրագծերի նորոգում, 78-ով՝ ոռոգման համակարգի կառուցում, 161-ով՝ փողոցային լուսավորություն և այլ ծրագրեր: 2021թ. համար ստացվել է 800 սուբվենցիոն ծրագրի հայտ, որոնք վերլուծության փուլում են: Նախարարն արդյունավետ է գնահատել սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ ընդգծելով նաև այն հանգամանքը, որ պետության համաֆինանսավորումը թույլ է տալիս վերահսկողություն ունենալ ծախսի և շինարարության որակի նկատմամբ:

Ճանապարհաշինության բնագավառում՝ 2019թ. իրականացվել է 350 կմ ճանապարհի, 2020թ.՝ շուրջ 400կմ ճանապարհի հիմնանորոգում և միջին նորոգում, ևս 150կմ ներհամայնքային ճանապարհն վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրերով: Ֆինանսավորման աղբյուրները մի քանիսն են՝ պետական բյուջեից մինչև դրամաշնորհներ և վարկային ծրագրեր: 2020թ. իրականացվել և այժմ ընթացքի մեջ են «Կենսական ճանապարհների բարելավում» և Մ6՝ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության ծրագրերը: Եղանակային պայմանների բարելավման պես կմեկնարկի Հյուսիս-հարավ ճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի շուրջ 42-50 կմ ճանապարհահատվածի շինարարությունը:

Ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառում՝ ՀՀ-ում միասնական երթուղային ցանցի ներդրման շրջանակում մշակվել և քարտեզավորվել են բոլոր երթուղիները: 2021թ. մարտի սկզբին հայտարարվել է Արմավիրի մարզի միասնական երթուղու մրցույթը, որի արդյունքները կամփոփվեն ապրիլի կեսերին: Հաջող արդյունքներ արձանագրելու պարագայում նախատեսվում է նման մրցույթներ անցկացնել նաև մյուս մարզերում՝ տրանսպորտային հաղորդակցության խնդիրները լուծելու նպատակով:

Էներգետիկայի ոլորտում՝ այս տարի ավարտին կհասցվի 250 ՄՎտ դրվածքային հզորության ջերմակայանի կառուցումը, կշարունակվեն նաև Մասրիկ-1 55 ՄՎտ դրվածքային հզորության արևային կայանի կառուցման աշխատանքները: 2021թ. փետրվարի 1-ին փորձարկվել է էլեկտրաէներգետիկ մեծածախ շուկայի կառավարման ծրագիրը: Շարունակվել են ՀԱԷԿ շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները, ներդրվել է 65 մլն դոլար։ 2021-2023թթ. նախատեսվում է շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակում ներդնել շուրջ 100 մլն դոլար։ Շարունակվել են Իրան–Հայաստան Էլեկտրահաղորդման օդային գծի և Նորավան ենթակայանի շինարարական աշխատանքները, ներդրվել է 27 մլն եվրո: Ընդհանուր առմամբ գումարային տեսանկյունից 2019-2020թթ. ընթացքում կատարվել է այնքան աշխատանք, որքան կատարվել էր 2006-2019թթ.: Վերամեկնարկել է Կովկասյան էլեկտրահաղորդման ցանց ծրագիրը, որի արժեքը 188 մլն եվրո է։ Ավարտվել են Հաղթանակ, Աշնակ ենթակայանների վերակառուցման և Լալվար–Նոյեմբերյան օդային նոր գծի կառուցման աշխատանքները՝ 28 մլն դոլար ներդրմամբ։ Վերակառուցման փուլում են Վանաձոր 1, Չարենցավան, Լիճք, Ագարակ և Շինուհայր ենթակայանները։

Ենթակառուցվածքային ծրագրերից նախարարն առանձնացրել է Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը, որի շրջանակում 12 կմ երկարությամբ 9 փողոցի և 2 հրապարակի հիմնանորոգումն արդեն ավարտվել է, 2021թ. կհիմնանորոգվի 11 կմ երկարությամբ ևս 23 փողոց: Արդյունքում ակնկալվում է Գյումրիում ունենալ ընդհանուր 25 երկարությամբ հիմնանորոգված փողոցներ, ինչը դրական ազդեցություն կունենա աղետի գոտու կրճատման և Գյումրիում կյանքի աշխուժացման վրա: Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում Ս. Պապիկյանն անդրադարձել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրին, որի մեկնարկը տրվել է 2020-ին և շարունակվելու է նաև այս տարի: Ընդհանուր առմամբ, ակնկալվում է ունենալ 37.4 կմ մեխանիկական ոռոգման և 265.9 կմ ներտնտեսային ցանցերի արդիականացում, ինչն էապես կփոխի Կոտայքի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի մարզերի ոռոգման համակարգերը: Բացի այս, ընթացքի մեջ է Վեդիի ջրամբարի շինարարությունը, մեկնարկում է նաև Կապսի ջրամբարի կառուցումը:

Կարևորվել է նաև «Սեյսմիկ անվտանգության բարելավման» ծրագրով իրականացվող դպրոցաշինությունը, որի շրջանակում կառուցվելու/ամրացվելու է առնվազն 46 դպրոց: Ծրագրի սկզբից մինչ այժմ ակտիվ շինարարության փուլ է մտել 19 դպրոց: Ավարտվել է 6-ի շինարարությունը, 2–ի շինարարությունը կավարտվի 2021թ., իսկ 11-ինը՝ 2022թ. ընթացքում: Ներկայում նախագծվում է 15 դպրոցական շենք, որից 11-ն ավարտվել է և գտնվում է տարբեր փորձաքննությունների փուլերում:

Աղբահանության բնագավառում՝ 2020թ. դեկտեմբերին մեկնարկել է Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի շինարարությունը (11 մլն եվրո), որն առաջիկայում եղանակային պայմանների բարելավման պես կշարունակվի: Աղբավայրը շահագործման կհանձնվի մեկ տարվա ընթացքում:

Տեղական ինքնակառավարման ոլորտում՝ համայնքների միավորման գործընթացը շարունակվում է, նախատեսվում է այն ամբողջությամբ ավարտել 2022թ.: Ներկայում միավորված համայնքների թիվը 54-ն է, միջազգային գործընկերների հետ համատեղ այդ 54-ում հիմնվել են Քաղաքացիների սպասարկման գրասենյակներ: 2021-2022թ.. կհիմնվեն ևս 19-ը։ 2021թ. հունվարից գործարկվել է անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվառման և հավաքագրման միասնական էլեկտրոնային համակարգը:

Միգրացիոն քաղաքականության բնագավառում՝ 1988-1992թթ. Ադրբեջանից բռնի տեղահանված բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող ընտանիքներին տրամադրվել է 183 ԲԳՎ՝ 2.4 մլրդ դրամ արժեքով: Այս պահին շահառուների կողմից կնքվել է առուվաճառքի 64 պայմանագիր, որոնց հիման վրա կատարվել են համապատասխան փոխանցումները: Գործընթացը կշարունակվի նաև այս տարի. այն ամբողջությամբ կավարտվի Երևանում, հաջորդիվ՝ նաև մարզերում:

Ընդերքօգտագործման ոլորտում՝ 2020թ. ընդունվել է «Ընդերքի մասին» օրենքը, որն էական կարգավորումներ է բերել ոլորտ, ինչը, նախարարի խոսքով, կարևոր, բայց բավարար չէ, և օրենսդրական բարեփոխումների գործընթացը շարունակական է լինելու: 2018-2021թթ. ընթացքում ընդերքօգտագործող ընկերությունների կողմից պետբյուջե վճարված ապառքների գումարը կազմել է 857 675 775 դրամ: Որոշ ընկերություններ զրկվել են ընդերքօգտագործման լիցենզիայից՝ իրենց պարտավորություները ոչ պատշաճ կատարելու պատճառով: Մշակվել է սեփականատերերի հայտարարագրման համակարգը, ներդրվել է պաշարների ընդերքաբանական փորձաքննության կարգը:

Հաջորդիվ քննարկում է ծավալվել ՏԿԵՆ գործունեության տիրույթում գտնվող ոլորտներում ընթացիկ խնդիրների լուծման և հետագա անելիքների շուրջ: Այս առնչությամբ ՏԿԵ նախարարի տեղակալները, ՏԿԵՆ ենթակայության ներքո գտնվող կառույցների ղեկավարները պարզաբանումներ են ներկայացրել վարչապետ Փաշինյանին, հանդես եկել ոլորտային գործընթացների բարելավումների վերաբերյալ առաջարկներով:

Վարչապետն ընդգծել է, որ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների ոլորտային ճյուղերում ստանդարտների բարձրացման, բարելավման խնդիր է պետք դնել և հետևողական առաջ շարժվել այդ ճանապարհով:

Կառավարության ղեկավարը կարևորել է ճանապարհաշինության ոլորտում առկա բոլոր ծրագրերի ներդաշնակեցումը թե՛ շինարարական աշխատանքների, թե ֆինանսավորման մեխանիզմների առումով, որպեսզի գործընթացն իրականացվի ամբողջական և փոխլրացված կերպով:

Հանքարդյունաբերության առնչությամբ՝ վարչապետն առաջնահերթություն է համարել այս հանրային ռեսուրսի պատասխանատու օգտագործման ապահովումը և այդ ուղղությամբ առկա համակարգի շարունակական բարելավումը:

Ինչ վերաբերում է ենթակառուցվածքների զարգացմանը, վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ կառավարության համար սա կարևոր առաջնահերթություն է, և այդ նպատակին պետք է ծառայեն տարբեր աղբյուրներից ներգրավվող ֆինանսական միջոցները՝ պետական, համայնքային, վարկային, մասնավոր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում աշխատանքային ձևաչափով շարունակել քննարկումը՝ անդրադառնալով նաև ավիացիայի, միգրացիայի և մյուս ոլորտներին:

Տպել
232 դիտում

Դատավոր Կարինե Պետրոսյանը ԲԴԽ-ին հրաժարականի դիմում է ներկայացրել

Երուսաղեմի հայկական թաղամասում և պատրիարքարանում կյանքն ընթանում է բնականոն հունով, անմիջական վտանգ չկա

Ադրբեջանցիները դիրքային աշխատանքների ընթացքում խախտել են մեր վարչական սահմանը, մերոնք միջամտել են. սյունեցի պատգամավոր

Խաբեության համար մեղադրանք է առաջադրվել Երևանի բնակչին

Երևանի բնակարաններից մեկում բռնկված հրդեհին հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» կանչ

«Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ի դիզվառելիքի մատակարարումը վերսկսվել է. Հակոբ Կարապետյան

Ադրբեջանական զինուժը փորձել է աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանին, այս պահին ընթանում են բանակցություններ. ՊՆ

ԿԸՀ-ն գովազդային վահանակների գովազդի համար կուսակցությունների դիմելու վերջնաժամկետ է սահմանել

Հայաստանի դատապարտյալների հավաքականը շախմատի միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում ուռենիներ են տնկվում

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել արաբական պետություններին

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 11-ի նիշից բարձր է 16 սանտիմետրով

«Freedom House»-ն Ադրբեջանին կոչ է արել հայ գերիների մասին լիարժեք տեղեկատվություն տրամադրել ՄԻԵԴ-ին

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք. գրանցվել է 21 մահ

Կենտրոնի փոխթաղապետին ու գլխավոր մասնագետին մեղադրանք առաջադրվեց

Ավտոբուսները երթուղի դուրս չեն եկել, Երևանի քաղաքապետարանը փորձում է լուծել խնդիրը. Հակոբ Կարապետյան

27 տարի առաջ այս օրը ուժի մեջ էր մտել Արցախում կրակի լիակատար դադարեցման մասին անժամկետ եռակողմ համաձայնագիրը

«Սպուտնիկ-Վի» պատվաստանյութի երկրորդ դեղաչափն այս գիշեր հասել է Հայաստան

Գերիների հարցն ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում են՝ իրավական գործընթացների բացահայտ չարաշահմամբ. ՄԻՊ

Այս ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է առանց դաշինքի

Նախկին բարձրաստիճան զինվորականը Ադրբեջանին է փոխանցել ՀՀ զորքի, հետախուզության տվյալներ. նախաքննությունն ավարտվել է

Արցախի «Զառին բաղ» կոչվող հատվածում մեքենա է կողաշրջվել. վարորդն ու ուղևորը հոսպիտալացվել են

Թել Ավիվի օդանավակայանը փակ է. Իսրայելի մշակութային ու տնտեսական կենտրոնի ավերածությունը՝ լուսանկարներով

Անցած 1 օրում ԱԻՆ փրկարարներն արձագանքել են տրանսպորտային պատահարների մասին 6 ահազանգի

Պաղեստինը հարվածում է Թել Ավիվին, Իսրայելը՝ Գազային. 2 կողմում հսկա ավերածություններ են, զոհերի թիվն աճում է (տեսանյութ)

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի մի քանի ժամյա պլանային անջատումներ կլինեն

«Ես Աստված եմ... ես սպանելու եմ մեծ քանակությամբ բիոաղբ». Կազանի դպրոցի հրաձիգի գրառումն ու ողբերգությունը

Իսրայելը հրթիռակոծվում է. հարյուրավոր հրթիռներ՝ Թել-Ավիվի ուղղությամբ. թիրախավորվել է օդանավակայանը (տեսանյութ)

Կոտայքի մարզպետը Չարենցավանի բժշկական կենտրոնում ծանոթացել է համավարակի դեմ պատվաստումային գործընթացի ակտիվությանը

Քոչարյանը մերժել է Գեւորգ Պետրոսյանին. նախկին ԲՀԿ-ականը նոր ցուցակ է փնտրում

Գյումրիում փակվել են Covid բաժանմունքները. չինական պատվաստանյութը դեռ Շիրակ չի հասել

Ընթանում են Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում ասֆալտապատման թերությունները շտկելու աշխատանքները

Արտաշատ քաղաքում վաճառված հասարակական օգտագործման կանաչ տարածքների գործով տեսչական մարմինը դիմել է դատախազություն

Ադրբեջանի հայատյացության քաղաքականությունն ապացուցում է՝ արցախահայերը չեն կարող անվտանգ ապրել նրա կազմում․ Միրզոյան

Իսպանացի պատգամավորներն ու սենատորներն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերին

Լինենք պատասխանատու․ Նիկոլա Ազնավուրը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը նոր առաջատար ունի

Անկախության 30-ամյա հոբելյանին ընդառաջ՝ Հայաստանի պատմության թանգարանը կազմակերպում է հանրապետական գիտաժողով

Ընդունելության քննություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 13360 դիմորդ․ երկրորդ փուլի հայտագրումը՝ հուլիսի 19-26-ին

Վերաբնակեցման նպատակով Արցախ է տեղափոխվել 54 ընտանիք