Երևան
12 °C
Երեկվանից ամբողջ համացանցը ցնցված է Հրազդանի բնակչի կողմից դաժան վերաբերմունքի ենթարկված շան լուսանկարներից։ Հիմա կենդանին գտնվում է «Դինգո» թիմ հասարակական կազմակերպությունում։ Վիճակը փոքր-ինչ կայունացել է։
Կազմակերպության հիմնադիր նախագահ Օվսաննա Հովսեփյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց․ «Շան վիճակը երեկ ահավոր ծանր էր, չէինք հասկանում, թե ինչ են արել նրա հետ։ Բոլոր հնարավոր տեղերից արյուն էր հոսում, բազմաթիվ կոտրվածքներ ուներ, գլուխը ետևի մասից ամբողջությամբ բացվել էր։ Բժիշկները հույս չէին տալիս, բայց այսօր արդեն հույս ունենք, որ կապրի։ Գիշերը լուսացրել է, նույնիսկ հաց է կերել»։
Նրա խոսքով՝ դեպքի մասին իրենց ահազանգել է նույն քաղաքի բնակիչներից մեկը՝ Սուսաննա Անանյանը։ Ականատեսը պատմել է՝ մեքենայով անցնելիս նկատել է, որ դիմացի մեքենայից շուն է կապված, և վարորդը քարշ է տալիս նրան։ Այնուհետև վարորդը կանգնեցրել է մեքենան և մեծ քարով հարվածել շան գլխին: «Սուսաննան դա նկատել է, մոտեցել է և թույլ չի տվել, որ այդ մարդը շարունակի տանջամահ անել շանը։ Ամբողջը տեսանկարահանել է։ Այդ մարդը տեսանյութում պատճառաբանում է, որ կծան շուն է, բայց 10 կգ շնից ի՞նչ կծան, կամ եթե կծան էր, կարելի էր ոտքով հրել, ոչ թե այդպես տանջամահ անել։ Սա ինքնապաշտպանություն որակել որևէ կերպ չի կարելի, դա անհիմն է»,- ասաց Օվսաննա Հովսեփյանը։
Կազմակերպությունը դեպքի մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, հիմա սպասում են՝ ոստիկանությունը գրավոր կերպով իրենց տեղեկացնի ընթացքի մասին։ Ունեն նաև փաստաբան, որը պետք է զբաղվի գործով։
Ոստիկանության հասարակության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում մանրամասնեց, որ բնակիչը երեկ արդեն բերման է ենթարկվել Հրազդանի ոստիկանության բաժին և հարցաքննվել։ Հիմա դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Ըստ ոստիկանության Հրազդան բաժնի տարածած հաղորդագրության՝ հարցաքննության ընթացքում տղամարդը պատճառաբանել է՝ շանը քարերով խփել և փորձել է սատկեցնել իր և ընտանիքի անդամների վրա հարձակվելու պատճառով։ Մտածելով, որ շունը սատկել է՝ կապել է իր «Մերսեդես» մակնիշի մեքենային և քարշ տալով՝ տարել ու թողել դաշտում։
Մերի Խաչատրյան
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT