Սա ֆուտբոլ չի, որ մեկը իմ տրանսֆերը բարձրացնի, վազեմ խաղամ. ինչպես են ընտրությունների գնալու խմբակցությունները լքածները

Հայաստանի 7-րդ գումարման խորհրդարանում, որի գործունեության ժամկետին (հաշվի առնելով սպասվող արտահերթ ընտրությունները) 3 ամիս ժամանակ է մնացել, 9 «անկախ պատգամավոր» կա:

Նրանք այն պատգամավորներն են, որ այս Ազգային ժողովի գործունեության 3 տարիների ընթացքում տարբեր պատճառներով լքել են ուժին, որի միջոցով մասնակցել են ընտրություններին եւ պատգամավորի մանդատ ստացել:

Հայաստանի գործող օրենսդրությամբ անհատը ընտրություններին մասնակցելու հնարավորություն չունի. նա պետք է ընդգրկվի որեւէ կուսակցության ցուցակում: Նույն օրենսդրության կարգավորումներով չկա նաեւ «անկախ պատգամավոր» ձեւակերպում. խմբակցությունը լքելուց հետո պատգամավորը դառնում է՝ «խմբակցություններում չընդգրկված»:

2018-ին ձեւավորված խորհրդարանում առաջինը «անկախացավ» Արման Բաբաջանյանը: 18 հոգանոց խմբակցությունից սա միակ արտահոսքն էր: Պատգամավորը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց 2019-ի սեպտեմբերին: Թեեւ դրանից հետո «Լուսավոր Հայաստանն» ամեն ինչ արեց (այդ թվում ԿԸՀ-ում դիմումի քննարկում), որ Բաբաջանյանը մանդատը վերադարձնի խմբակցությանը, սակայն պատգամավորը դա չարեց, ինչի իրավունքը դե յուրե ուներ:

Անցած տարի մայիսին Բաբաջանյանը հիմնեց եւ այժմ ղեկավարում է սեփական կուսակցությունը՝ «Հանուն Հանրապետության»-ը, որի շրջանակում էլ առաջիկայում կմասնակցի արտահերթ ընտրություններին:

2020 թվականի փետրվարին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքելու մասին հայտարարեց Տիգրան Ուրիխանյանը: Վերջինս «Ալյանս» կուսակցության հիմնադիրն ու ղեկավարն է եւ հայտարարել է, որ իր քաղաքական ուժով է մասնակցելու ընտրություններին:

2020 թվականի հուլիսին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց նաեւ Սերգեյ Բագրատյանը: Բագրատյանն իր այդ քայլը բացատրում էր իր սկզբունքների ու ԲՀԿ քաղխորհրդի կողմից ընդունված որոշումների տարբերությամբ:

Պատգամավորից երեկ հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է մասնակցելու առաջիկա ընտրություններին:

Պատասխանեց` տարբեր առաջարկներ ունի, մտածում է, քանի որ դեռ քաղաքական ուժերն իրենք էլ են փնտրտուքների մեջ.

«Ամեն ինչ կախված է նրանից, թե մենք ինչպես ենք տեսնում հաջորդ խորհրդարանը, ինչ նպատակներ եւ ինչպիսի խճանկար կարող է ձեւավորվել: Առաջնահերթ, պետք է կարողանանք անշրջելի դարձնել այն ձեռքբերումները, որն ունի հանրությունը 2018 թվականից հետո, այսինքն այլեւս երբեք Հայաստանում կեղծված ընտրություններ չպետք է լինեն: Երկրորդ. մենք ինքնանպատակ չպետք է դիտարկենք ԱԺ պատգամավորի աշխատանքը: Այդ աշխատանքը պետք է ուղղված լինի պետականության հզորացմանը, եւ յուրաքանչյուրս պետք է հասկանա՝ ունի՞ այդ ներուժը օգտակար լինելու ԱԺ աշխատանքում, թե՞ մեկ այլ տեղ պետք է գտնել ուրույն ձեռագիր, ասելիք...Այս իմաստով ես ցանկություն ունեմ մասնակցելու եւ տարբեր առաջարկություններ կան, որոնք քննարկում եմ: Ինձ համար ամենակարեւորը, որ տվյալ տնտեսության վերաբերյալ տվյալ ուժի տեսլականը առնվազն 70 տոկոսով համապատասխանի այն տեսլականին, որ ես եմ տեսնում»,- ընդգծեց պատգամավորը:

Հարցին՝ բացառո՞ւմ եք, որ կրկին կլինեք ԲՀԿ-ի ցուցակում, Բագրատյանը դրական պատասխան տվեց. «Բնականաբար բացառում եմ: Ես նշել եմ, որ առանցքային հարցերում տարակարծիք եմ թիմի հետ, որեւէ բան չի փոխվել, որ ես իմ կարծիքը փոխեմ: Իսկ մնացած առաջարկները բաց են, բոլոր թիմերից հրավերներ եղել են, դեռ չեմ հանդիպել»:

Խոսելով «Իմ քայլը» խմբակցության հետ հետագա հնարավոր համագործակցության մասին՝ Բագրատյանն ասաց, որ որեւէ թիմի հետ համագործակցությունը չի բացառվում, բացի ԲՀԿ-ից:

Ընդամենը վերջերս՝ 2021 թվականի փետրվարին «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը լքեց նաեւ Գեւորգ Պետրոսյանը:

Պատգամավորից հետաքրքրվեցինք՝ ո՞ր կուսակցության ցուցակում կտեսնենք իրեն առաջիկա ընտրություններին:

«Ես հիմա այդպիսի պատրաստի որոշում չունեմ, առաջին հերթին  նախ ես հլը պետք է որոշեմ՝ շարունակում եմ իմ քաղաքական գործունեությունը, թե ոչ, որովհետեւ մի տեսակ էս քաղաքական մթնոլորտը ինձ համար հաճելի չէ, դուրեկան չէ. ոչ ընդդիմություն է կարողանում կարգին գործել, ոչ էլ իշխանությունն է կարողանում ժողովրդին եւ պետությանը ղեկավարել: Որոշում կայացնելու դեպքում հնարավորությունը մեծ է, տարբեր առաջարկներ կան, ես իմ մտքում էլ ունեմ գերակայություններ»,- պատասխանեց Պետրոսյանը՝ հավելելով, որ ընտրություններին այն ուժի կամ անհատի կողքին է լինելու, ով ի վիճակի է իր անձնական հատկանիշներով, գործնական հմտություններով, անցյալով, իր կապերով, իր ապրած կյանքով վստահություն ներշնչել, որ ինքը կարող է երկիրը դուրս բերել այս վիճակից:

Պատգամավորն ընդգծեց՝ «ես երբեք  չեմ եղել  եւ չեմ լինի այն անձանցից մեկը, որ ընդամենը Ազգային ժողովում հայտնվելու համար կարող է գնալ ցանկացած թիմում խաղալ»: Ասաց նաեւ՝ «սա ֆուտբոլ չի, որ ինչ-որ մեկը իմ տրանսֆերը բարձրացնի, վազեմ էթամ էն մյուս թիմում խաղամ»:

Հարցին, թե ո՞վ է իր նկարագրած անձը կամ ուժը, «որ կարող է երկիրն այս վիճակից դուրս բերել», Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց՝ Ռոբերտ Քոչարյանը: Վստահեցրեց սակայն, որ մինչ այս պահը Քոչարյանի հետ չի հանդիպել, որեւէ քննարկում չեն ունեցել: Չհերքեց սակայն, որ առաջարկ ստացել է Քոչարյանի թիմի կողմից: «Բոլորի հետ ես շփվում եմ, բայց կոնկրետ համաձայնություն չկա: Եթե լինի, ես կգաղտնազերծեմ»:

Գործող խորհրդարանում ամենաշատ թվով պատգամավորները՝ 5 հոգի, դուրս են եկել «Իմ քայլը» խմբակցությունից: Եվ դա հիմնականում տեղի է ունեցել Արցախյան վերջին պատերազմից հետո: Կան նաեւ պատգամավորներ, որոնք մանդատից են հրաժարվել, ինչպես օրինակ Գայանե Աբրահամյանը, Տիգրան Կարապետյանը:  

Ինչ վերաբերում է խմբակցությունը լքածներին եւ այժմ «անկախ» պատգամավորի կարգավիճակ ունեցողներին, Վարդան Աթաբեկյանը խմբակցությունը լքելու մասին հայտարարել է 2020-ի նոյեմբերի 12-ին՝ պատերազմի ավարտից 2 օր անց:

Դրանից 4 օր անց՝ նոյեմբերի 16-ին խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց Թագուհի Թովմասյանը:

Գոռ Գեւորգյանը խմբակցությունից դուրս եկավ 2020-ի դեկտեմբերի 1-ին:

Երեկ մեր զրույցում նա չբացառեց, որ կարող է նաեւ չմասնակցել առաջիկա ընտրություններին:

«Էս պահի դրությամբ որեւէ հստակ դիրքորոշում չունեմ, որեւէ նմանատիպ նախաձեռնության հետ քննարկում եւ որեւէ տեսակի մտորում չեմ ունեցել, չեմ անցկացրել»,- ընտրություններին մասնակցելու ձեւաչափի մասին մեր հարցին ի պատասխան ասաց պատգամավորը:

Հարցին՝ առաջարկ ստացե՞լ եք որեւէ ուժից, Գեւորգյանը պատասխանեց. «Շարունակելու եմ ծառայել մեր հայրենիքին եւ ժողովրդին, էս պահին զերծ կմնամ որեւէ հստակ պատասխան տալուց, քանի որ որեւէ կոնկրետ որոշում դեռ չկա»:

Հետաքրքրվեցինք նաեւ՝ հնարավո՞ր է, որ կրկին «Իմ քայլի» հետ համագործակցի: Պատգամավորն ասաց, որ այս պահին չի տեսնում որեւէ տեսակի հնարավորություն իմ նշած հարցը կյանքի կոչելու:

2021 թվականի հունվարի 9-ին «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարեց նաեւ Սոֆիա Հովսեփյանը:

Վերջինս կտրականապես բացառում է «Իմ քայլի» հետ նոր համագործակցություն: Երեկ մեր զրույցում պատգամավորն ասաց. «Բացառում եմ ցանկացած այն կուսակցությունների հետ գնալ ճանապարհ, որոնք մոռանում են իրենց սկզբունքային արժեքները, որոնցով իրենք առաջնորդվելու էին՝ ելնելով այն խոստումներից, որ տալիս էին մեր ժողովրդին: Եթե սկզբունքներից արդեն իսկ շեղվել են, այդ կուսակցությունների հետ անելիք չունեմ»:

Խոսելով ընտրություններին մասնակցելու այլ հնարավորությունների մասին՝ Հովսեփյանն ասաց. «Այս պահին չեմ պատկերացնում, որովհետեւ դեռ չեմ տեսնում այն քաղաքական թիմը, որի հետ կշարունակեմ, իսկ մեր ընտրական օրենսգիրքը, ցավոք, թույլ չի տալիս որպես անհատ մասնակցել ընտրություններին: Նաեւ կսպասեմ, թե ինչպիսի փոփոխություն կլինի Ընտրական օրենսգրքում եւ հետագայում կլինի կամ կձեւավորվի այն քաղաքական ուժը, որի հետ կուզենամ առհասարակ ճանապարհ անցնել: Իսկ եթե ոչ՝ շարունակեմ ծառայել իմ երկրին, ինչպես մինչ պատգամավոր դառնալս»:

Հետաքրքրվեցինք՝ առաջարկներ ունի՞ քաղաքական ուժերից: Ասաց՝ շատերի կողմից է ստացել, քննարկման չի գնացել, մտածում է:

Եվ վերջապես, միակ պատգամավորը, որ խմբակցությունից դուրս գալու մասին հայտարարել է մինչ մանդատը ստանալը՝ Աննա Գրիգորյանն է: Նա մանդատ է ստացել վերջերս՝ 2021-ի հունվարին:

Մեր զրույցում ասաց, որ առայժմ վերջնական որոշում չի կայացրել՝ կմասնակցի՞արտահերթ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ:

«Կարծում եմ՝ մոտ ապագայում քաղաքական դաշտում բյուրեղացում իրականացվելուց հետո ես իմ որոշումը կկայացնեմ»,- ընդգծեց պատգամավորը:

Խոսելով առաջարկների մասին՝ վստահեցրեց, որ տարբեր առաջարկներ ունի ամենատարբեր ուժերից, բայց թե որ ուժի հետ կգնա ընտրության՝ կախված է նրանից, թե ինչ գաղափարներ են կրում այդ ուժերը, ինչ ծրագրեր եւ ինչ տեսլական ունեն ապագա Հայաստանի համար:

Միակ դաշինքը, որի հետ համագործակցությունը աներկբա բացառեց պատգամավորը՝ «Իմ քայլն» է:

Խմբակցություններում ընդգրկված պատգամավորները չցանկացան խոսել երեւույթի մասին, երբ պատգամավորը դուրս է գալիս այն ուժի խմբակցությունից, որի միջոցով մասնակցել է ընտրություններին:

Տպել
1991 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ