Ռեյտինգայինը վերածնում է նախկին քրեաօլիգարխիկ համակարգը, պետք է անցյալի պորտալարը կտրենք. Լևոն Շիրինյան

«Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցությունն օրեր առաջ հայտարարեց, որ մասնակցելու է արտահերթ խորհրադարանական ընտրություններին: Կուսակցությունը պատրաստվում է կենտրոնանալ Հայաստանի արդիականացման նախատեսումների վրա, որի արդյունքը, նրա համոզմամբ, լինելու է 4-րդ Հանրապետության հիմնադրումը: «Հայկական ժամանակը» զրուցել է ՔԺԿ ղեկավար Լեւոն Շիրինյանի հետ:

- Պարո՛ն Շիրինյան, արդեն հայտարարել եք, որ ՔժԿ-ն մասնակցելու է խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Որոշե՞լ եք՝ ով է գլխավորելու կուսակցության ցուցակը,  եւ ովքե՞ր են ընդգրկված լինելու ցուցակում: Ի՞նչ ակնկալիքներով եք մասնակցում ընտրություններին:

- Կուսակցության ցուցակը ղեկավարելու եմ ես: Ցուցակը ժամանակի ընթացքում ամբողջությամբ կհրապարակենք: Ակնկալիքներ, իհարկե, ունենք, բայց դրանք նախնական խոսակցություններ են: Թեթեւսոլիկ բաներ չեմ ուզում ասել: Երբ ժամանակը գա, կհարցնեք՝ կասեմ: Բայց մեր կուսակցության համար ամեն բան պարզ է: Մեր կուսակցությունը ծնվել է հեղափոխության արդյունքում եւ մինչեւ հիմա մնում է հեղափոխության իդեալների կրողը եւ աջակցում է բոլոր այն նախաձեռնություններին, որոնք ծառայում են մեր երկրի առաջընթացին: Մենք կողմ ենք դասական պառլամենտական կառուցվածքի առաջացմանը: Մենք կներկայանանք որպես այլընտրանք եւ կհամագործակցենք նրանց հետ, ովքեր Հայաստանի ապագան են, եւ չենք լինի այնտեղ, որտեղ Հայաստանի տխուր անցյալն է:

- Դուք նշում եք, որ ՔԺԿ-ն այլընտրանք է, ոչ թե ընդդիմություն: Այսինքն՝ բացառո՞ւմ եք ընդդիմադիր որեւէ ուժի հետ կոալիցիա կազմելը: Եթե այո, ինչո՞ւ:

- Երբ որեւէ պարզություն կլինի, այս մասին կարող ենք խոսել: Մենք հակված ենք ընտրություններին գնալ ընդհուպ առանձին: Պատրաստ ենք միանալ հեղափոխական ուժերի հետ, որոնք ծնվել են Նոր Հայաստանի հետ, մնացածների հետ ի՞նչ գործ ունենք:

- Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ-ում վերահաստատեց՝ արտահերթ ընտրություններն անկացվելու են համամասնական ընտրակարգով: Դուք ինչպե՞ս եք վերաբերում Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Ռեյտինգայի՞ն, թե՞ համամասնական ընտրակարգի կողմնակից եք:

- Ես վախենում էի, որ ռեյտինգայինը կպահեն: Դրա համար ամեն օր դրա մասին գրառումներ էի անում: Ռեյտինգայինը վերածնում է նախկին քրեաօլիգարխիկ համակարգը: Հիմա այդ վտանգից անցանք: Մենք պետք է անցյալի պորտալարը կտրենք, գողապետության շրջանի բարքերից  ազատվենք: Հեղափոխությունը պետք է շարունակվի եւ խորացվի:

- Համամիտ չե՞ք այն պնդումների հետ, որ ռեյտինգային ընտրական համակարգի միջոցով ամեն մարզ ունենում էր իր պատվիրակ-պատգամավորը, իսկ համամասնական ընտրակարգով մարզի բնակիչները զրկվում են իրենց պատգամավորն ունենալու հնարավորությունից:

- Ովքեր ինչպես էլ ընտրվեն, դառնում են Ազգային ժողովի պատգամավոր: Դա հին, կիսագրագետ պատկերացում է: Սա արտացոլում է համապետական շահը: Կուսակցությունները, որոնք այդ բլեֆով զբաղվում են, ոչ ոք չի խանգարում իրենց ընտրական ցուցակներում ներգրավել մարզից պատգամավորների: Ո՞վ է խանգարում: Օրինակ՝ ես հակված եմ Մեղրիից անպայման պատգամավորի թեկնածու ներգրավել մեր ցուցակում: Դա մի փաստարկ էր, որի նպատակն էր անցյալի «հեղինակություններին» ընդգրկել իրենց շարքերում, իսկ դա ձախողվեց: Մենք չպետք է մեր այն էլ փոքր երկիրը բաժանենք բդեշխությունների եւ բդեշխների: Ես, օրինակ, 90-ականներին՝ իմ լավ տարիներին, այս կամ այն ձեւով նվիրել եմ Արցախին, ինձ ոչ ոք չէր խանգարում դա անել, իսկ որքան այնտեղի տեղացիներ եկել են Հայաստան ու սատանի քամի են կազմակերպում, Արցախին օգուտ տալի՞ս են:

- Քարոզարշավի մեկնարկը սարերի հետեւում չէ: Այն անցկացնելու ինչ-որ հետաքրքիր լուծումներ արդեն մտածե՞լ եք:

- Մենք պրոֆեսիոնալ քաղաքագետներ ենք, ոչ թե քաղաքագետներ, որոնք բժիշկներ են կամ ճիճվի մասնագետ: Մեր նորությունն այն կլինի, որ բոլոր ոլորտներից ներկայացուցիչներ կունենանք: Հետաքրքիր նորություններ կլինեն:

- Չնայած իշխանությունների այն պնդումներին, որ իրենք ընտրությունները չեն կեղծելու, ընդդիմադիրները մտավախություն ունեն, որ իշխանությունները իրենց լծակներն օգտագործելու են ընտրություններում. դո՞ւք էլ ունեք այդ մտավախությունը, եւ ի՞նչ եք կարծում՝ կեղծիքների ականատես կլինե՞նք:

- Դա հնարավոր է իրենց պարագայում, իրենք իրենց փորձից են ասում: Իրենք դա արել են, բայց նոր Հայաստանը կեղծիք չի անի: Դրանք օդից արված հայտարարություններ են, դատարկ, անիմաստ խոսակցություններ:

- Որպես ձեր ուժին մրցակից ո՞ր քաղաքական ուժերին եք տեսնում եւ ի՞նչ եք կարծում՝ նոր խորհրդարանում ո՞ր ուժերին կտեսնենք:

- Դեռ պետք է բոլոր ուժերը հայտարարեն, որ մասնակցում են, նոր այս հարցին պատասխանենք: Դե, պարզ է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կլինի, ենթադրում եմ, որ մենք նույնպես անպայման կլինենք, քանի որ նոր ուժ ենք: Ճիշտ է՝ մենք կուսակցությունով հայտնի չենք, բայց կուսակցության անդամ եմ ես, Հայկ Սուքիասյանը. Թամարա Հայրապետյանը, որը բանասիրության ճանաչված դոկտոր է: Այսինքն՝ մարդիկ ենք, որոնք տասնյակ տարիների պայքարի մեջ են: Այս պարագայում կարեւորում ենք քաղաքական գործընթացը, ոչ թե վերջն ինչպես կլինի:

Անյուտա Աթանեսյան

Տպել
4363 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց