Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում․ Կոտայքի մարզպետը Ջրվեժ խոշորացված համայնքում ծանոթացել է առկա խնդիրներին

24/03/2021 schedule22:39

Առկա խնդիրներին, կատարված աշխատանքներին և առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով մարզպետն այս անգամ շրջել է Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղադիր և Գեղարդ համայնքներում: Այս մասին տեղեկացրել է Կոտայիժքի մարզպետարանը։

Մարզի ղեկավարին ներկայացվել է, որ 2020 թվականին Ջրվեժ խոշորացված համայնքում իրականացվել է 3 սուբվենցիոն ծրագիր, որոնցից մեկով Ձորաղբյուր բնակավայրում իրականացվել են ջրագծերի անհատական միացումներ և կառուցվել են ջրաչափական հանգույցներ, որի արդյունքում համայնքի շուրջ 300 տնտեսություններ արդեն ունեն որակյալ և առանց կորուստների խմելու ջուր:

Ծրագրերից մեկով Ջրվեժ բնակավայրում մանկապարտեզ է կառուցվում: Այստեղ նախկինում երբեք մանկապարտեզ չի գործել, բնակավայրի երեխաները հաճախում են հարակից համայնքների, այդ թվում՝ Երևանի մանկապարտեզներ:

Կառուցվող կրթօջախը նախատեսված է շուրջ 90 փոքրիկի համար: Մանկապարտեզի կառուցման աշխատանքները կշարունակվեն այս տարի՝ կրկին սուբվենցիոն ծրագրով:

Զովքում էլ սուբվենցիոն ծրագրով կապիտալ վերանորոգվել է մանկապարտեզի շենքի մի հատվածը: Կառավարությունից սուբվենցիա ստանալու և մանկապարտեզի շենքի մյուս հատվածը վերանորոգելու համար կրկին հայտ են ներկայացրել: Տարիների ընթացքում շենքը խարխլվել է և այլևս պիտանի չէր ծառայելու որպես մանկապարտեզ:

Ընթացիկ տարում սուբվենցիա ստանալու համար համայնքից Կառավարության միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել նաև խմելու ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի կառուցման ծրագրային հայտ:

Առաջիկա օրերին խոշորացված համայնքը ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ ձեռք կբերի նաև 3 աղբատար մեքենա և 1 էքսկավատոր:

Հացավանում Մեսրոպ Մեսրոպյանը հետևել է մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքներին, որոնք մեկնարկել են դեռևս կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, ապա շարունակվել 2020-ին՝ կրկին սուբվենցիայի շրջանակում: Պատերազմով պայմանավորված՝ աշխատանքները տեղափոխվել են այս տարի:

Գեղադիրում մարզպետն այցելել է մանկապարտեզ, որն ամբողջությամբ հիմնանորոգված է պետական տարբեր ծրագրերով, սակայն այս պահին չի գործում՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով: Մարզպետ Մեսրոպյանը ծանոթացել է խնդրին և խոստացել իր լիազորությունների շրջանակում աջակցել 60 տեղանոց մանկապարտեզի կրկին վերաբացմանը:

Համայնքի ղեկավարը մարզպետին ներկայացրել է նաև, որ 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են ներհամայնքային փողոցները: Գեղարդ համայնքում էլ 2020 թվականին պետություն-համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ ասֆալտապատվել է դեպի գերեզմանոց տանող ճանապարհը: Համայնքում այս տարի նախատեսում են անցկացնել 13 կմ երկարությամբ խմելու և ոռոգման ջրի ջրագիծ: Սուբվենցիոն ծրագրային հայտն արդեն ներկայացրել են Կառավարության հաստատմանը:

Համայնքներում մարզպետին են ներկայացրել նաև ոռոգմանը, ճանապարհաշինությանը, կրթությանն ու այլ խնդիրներին վերաբերող հարցեր:

Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպումներ է ունեցել նաև բնակիչների հետ, լսել բոլորի խնդիրներն ու պատասխանել հարցերին:

Տպել
939 դիտում

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Հանրապետական կուսակցության երիտթևը միացել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած շարժմանը

Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ Մոսկվայում մեկնարկել է ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը (տեսանյութ)

Ռեստորանային համալիրի մոտ՝ կիսախարխուլ փայտե տնակում, տղամարդու դի է հայտնաբերվել

236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրվի. ներկայացվել է Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ծրագիրը (տեսանյութ)

Մայիսի 9-ին ՄԻՊ-ն արտակարգ ռեժիմով կաշխատի

Հուսամ՝ շարժումը հրապարակ հասնելուց հետո Քոչարյանի խմբակցությունը կպատասխանի տվածս պարզ հարցին. Ալեքսանյան

ԲԿ-ներից մեկում բուժում ստացող կալանավորի սենյակից կասկածելի իրեր են հայտնաբերվել, վերելակի աթոռի տակից՝ թմրանյութ

Նախագահը Սան Ֆրանցիսկոյի և հարակից շրջանների հայ համայնքին է ներկայացրել ՀՀ-ում տեղի ունեցող իրադարձությունները

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Մեծ Բրիտանիան կարտաքսի ՌԴ ռազմական կցորդին․ ռուսների համար դիվանագիտական ​​վիզաների նոր սահմանափակում կգործի

Նորագյուղում Իվան Պասկևիչի հուշարձանի մոտից հեռացրել են հայկական դրոշը՝ թողնելով միայն ռուսականը. տելեգրամ ալիքներ

Կիրանցում այսօր սահմանազատում չի կատարվում

Կալանավայրում գտնվող քաղաքացին իր ծանոթի հետ կատարել է 152 դրվագ համակարգչային հափշտակություն․ վնասի չափը 102 մլն դրամ է

Եկեղեցին ՀՀ սահմանադրական կարգը տապալելու հայտարարություններ է անում, պետք է իրավական գնահատական տրվի. Առաքելյան

Աղետալի կարկտահարության հետևանքները․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել Կարբիից

Դոլարը թանկացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 8-ին

Երևանում առանց պետհամարանիշի ռուսական դրոշներով մեքենաներ են շրջում

«Ամիօ ժամանակաշրջան». կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը

Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության

Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է

Քննարկվել են պարենային անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրության հարցեր. հանդիպում ՆԳՆ ոստիկանությունում

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Հրդեհ մայրաքաղաքի Աբովյան փողոցում

Զախարովան մանրամասնել է՝ ինչ են քննարկելու Պուտինն ու Փաշինյանը

Վիտալի Բալասանյանը միացել է Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը

Հայաստանի և այլ երկրների համար ԵԱՏՄ-ին մասնակցությունը լի է առաջին հերթին իրենց համար օգուտներով. Կրեմլ

ՌԴ ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումը Ղազախստանում

Անթույլատրելի է Եկեղեցու՝ ինքնիշխանության դեմ քաղաքական պայքարի «թամադայությունը» ստանձնելու կարգավիճակը. Վարդապետյան

Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա (տեսանյութ)

Կրեմլում անհրաժեշտ և սպասված են անվանել Պուտինի և Փաշինյանի առաջիկա բանակցությունները

Մայր Աթոռում քանի՞սն են պատրաստ բարոյական պատասխանատվություն կրել հակապետական քաղաքականության համար. Չախոյան

Ստամբուլի օդանավակայանում արտակարգ դեպք է գրանցվել (տեսանյութ)

«Անկախություն» ու «ազատություն» բառերը քանի՞ անգամ են օգտագործվել. Բաբաջանյանը՝ Գերագույն հոգևոր խորհրդին

Սերբիայի ԱԳ նախարարը լավատես է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարների առումով

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին անբարենպաստ եղանակի պատճառով մի քանի հարյուր բեռնատար է կուտակվել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ. Ռուբեն Ռուբինյանը՝ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Որոշ շրջաններում կդիտվի -1, -2 աստիճան ցուրտ, անձրևն ու ամպրոպը ՀՀ մի հատվածում կվերածվի կարկուտի

Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին

Շվեդիայի եկեղեցու Վեստերիսի եպիսկոպոսն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր