Որոշվել է՝ պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների. Փաշինյանը քննարկումների մանրամասներ բացահայտեց

Որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք «Ընտրական օրենսգրքի» պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կազմակերպվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ցուցակների: Ազգային ժողովում պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

Վարչապետը նաեւ որոշ մանրամասներ հրապարակեց արտահերթ ընտրությունների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություններից:

Նախ, սակայն, վարչապետն անդրադարձավ Բագրատյանի այն դիտարկմանը, թե մամուլից է տեղեկացել հունիսի 20-ի ընտրությունների մասին: Ասաց՝ այդ որոշումը կայացվել է քաղաքական պայմանավորվածության արդյունքում, եւ նաեւ դրա արդյունքում է որոշվել տեղեկությունը հանրայնացնելու ձեւը:

«Քաղաքական պայմանավորվածությունները ձեռք են բերվել Հանրապետության նախագահի, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի, «Իմ քայլը» խմբակցության ամբողջ կազմի, նաեւ արտախորհրդարանական ուժերի հետ քննարկումների արդյունքում: 

Մենք արձանագրել ենք հետեւյալ պայմանավորվածությունը, որ սահմանված ժամկետներում, այսինքն՝ հաշվարկ ընտրական օրենսգրքով, տեղի է ունենալու վարչապետի հրաժարական, որից հետո Ազգային ժողովը 2 անգամ վարչապետ չի ընտրելու, որից հետո իրավունքի ուժով Ազգային ժողովը արձակվելու է, որից հետո հենց հունիսի 20-ին քվեարկության օրն է: Այսինքն՝ 20-ը ֆիքսվել է, եւ հետ հաշվարկով մնացածը կկազմակերպենք»,- ասաց Փաշինյանը:

Այնուհետեւ պատասխանելով Բագրատյանի մյուս հարցին՝ ընտրությունների գնալու են գործո՞ղ օրենսգրքով, թե՞ նոր ընդունվելիք՝ վարչապետն ասաց.

«Ընտրական օրենսգրքի ընտրակարգը պայմանավորվածությունների մաս չի եղել: Բայց ես բոլոր քննարկումներում հարց եմ ուղղել մեր գործընկերներին, այդ թվում՝ խորհրդարանական, թե իրենք ի՞նչ կարծիքի են ընտրակարգի վերաբերյալ, այսինքն՝ ռեյտինգային ընտրակարգ լինի՞, թե՞ չլինի: Ըստ էության՝ մեր խոսակցության ժամանակ արձանագրել ենք, որ ե՛ւ «Բարգավաճ Հայաստան», ե՛ւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները այս հարցը, այսպես ասած, թողնում են խորհրդարանական մեծամասնության հայեցողությանը, այսինքն՝ իրենք խնդիր չունեն վարկանիշայինը լինի, թե չլինի: 

Որից հետո խորհրդարանական մեծամասնությունը, քննարկումներ ունենալով արտախորհրդարանական ուժերի հետ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ եւ հաշվի առնելով նախկինում իր ստանձնած հանձնառությունը, որոշում է կայացվել, որ մենք պետք է գնանք Ընտրական օրենսգրքի պարզ փոփոխությունների, եւ ընտրությունները կազմակերպվեն համամասնական ընտրակարգով, այսինքն՝ առանց վարկանիշային ցուցակների: Սա է ամբողջ պատմությունը»:

Առավել մանրամասնելով ընտրակարգի փոփոխության հարցը՝ Փաշինյանը հավելեց, որ խորհրդարանական ընդդիմության կողմից «ասվել է՝ մենք կողմ չենք քվեարկի, որովհետեւ չենք ուզում կիսել ձեզ հետ քաղաքական պատասխանատվություն, եթե դուք ուզում եք փոխեք, փոխեք, մենք խնդիր չունենք»:

«Դե, քաղաքական պայմանավորվածությունները նրբություն ունեն, երբեմն եղանակն էլ է ազդում դրանց վրա, բայց մենք ինչ ասել ենք, հստակ մեր պարտավորություններով առաջ ենք շարժվում»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
1649 դիտում

Նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Բնակչության անվտանգությունից ելնելով՝ ուժայինները Տավուշում մի քանի ժամով ճանապարհներ են փակել

Ադրբեջանը ձգտում է Հայաստանին ներկայացնել որպես ագրեսnր, Ռուսաստանը սպառնալիքների արշավ է կազմակերպում. Սիմոնյան

Արագածոտնի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի

Դեսպան Մակունցը Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին

Օշականում մեքենան բախվել է տներից մեկի դարպասին. արգելափակված վարորդին դուրս են բերել փրկարարները

Անչափահասների միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, 16-ամյա պատանին հայտնվել է հիվանդանոցում

Ընդվզող հոգևորականներն ու նրանց պայքարակիցները կազդարարեն, թե եկեղեցին հայկական մնաց իրենց պայքարի արդյունքում. Սաֆարյան

Հրազդանի կիրճում հրդեհվել է վագոն-տնակ

Մխիթարյանն առաջին անգամ իր կարիերայում դարձել է թոփ 5 լիգաները ներկայացնող առաջնության չեմպիոն

Եթե սրբությունը պղծում են՝ թշնամության զգացումը խորանում է․ վարչապետը՝ մշակութային արժեքների ավերածությունների մասին

ԼՂ-ի հայերի վերադարձն իրատեսական չէ, ՀՀ-ն պատերազմ չի սկսելու. Փաշինյան

Երբ ՀՀ սահմանները խախտվել են, ՀԱՊԿ մեխանիզմները չեն գործարկվել պատճառաբանությամբ, որ դրանք դելիմիտացված չեն․ վարչապետ

Ադրբեջանից հնչող հայտարարությունները, որոնք վերաբերում են ՀՀ բանակի արդիականացմանը, մեզ անհանգստացնում են. Փաշինյան

Ոչ մի գաղտնի բան Բրյուսելում չենք ստորագրել, ամեն ինչ թափանցիկ է. Փաշինյան

Մենք երբեք Արևմուտքից հեռու չենք եղել, որ հիմա մոտենանք, ոչ մի անկանխատեսելի բան չի եղել․ Փաշինյանը՝ The Guardian-ին

Տավուշում ուզում են ստեղծել ապստամբության օջախ, «5-րդ շարասյունը» գործում է այնտեղ, որտեղ ցավում է. Ստեփանյան

Նուբարաշենի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Հայաստանը ՀԱՊԿ-ին ոչ մի բան չի արել, ինչ որ արել է՝ ՀԱՊԿ-ն է արել իր հայտարարությամբ և անգործությամբ․ վարչապետ

Ավարտվել է Մհեր Գրիգորյանի և Տավուշի բնակիչների հանդիպումը

Ես ծննդյան օրվա առիթով ուղերձ եմ հղել, բայց ցանկացա անձամբ Ձեզ հանձնել այն․ Փաշինյանը հանդիպել է Վահագն Խաչատուրյանի հետ

ՄԹ պաշտպանական գծով կցորդի տեղակալը Խաչիկում ԵՄ դիտորդների հետ պարեկություն է իրականացրել

Գորիսում և Սիսիանում ռուս խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրերը կփակվեն

Հայտնի է՝ երբ եթեր կհեռարձակվի վարչապետի՝ բրիտանական լրատվամիջոցներին տված հարցազրույցը

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը սկսելու համաձայնությունը

Կառավարության շենքում ընթանում է Մհեր Գրիգորյանի փակ հանդիպումը Տավուշի բնակիչների հետ

Կրեմլը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

20:10-20:30-ին Ոսկեպար-Աշաղը Ասկիպարա միջտարածքում, Բաղանիս Այրումից հյուսիս-արևելք տեղի կունենա պայթեցման աշխատանք․ ՊՆ

Սյունիքով ու Վայոց ձորով Ադրբեջանին ճանապարհ տրամադրելու մասին լուրերը կեղծ են

Բաքուն և Երևանն աշխատում են խաղաղության պայմանագրի վրա, չհամաձայնեցված հոդվածներ կան․ Պեսկով

«Նիվա»-ներ են բախվել, դրանցից մեկը նաև ծառին է հարվածել․ կա վիրավոր

Իսրայելի ռազմական հետախուզության ղեկավարը հրաժարական է տվել

Մալաթիա-Սեբաստիայում բարեկարգման աշխատանքներ են

Առաջին անգամ ՀՀ-ն մասնակցում է ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին․ Սիմոնյան (լուսանկարներ)

Դավիթ Գրիգորյանը վերանշանակվել է Քաղշինկոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում

Շիրակի մարզում 2 ընկերություն ապօրինի արդյունահանումներ է իրականացրել վարձակալված տարածքներից դուրս (տեսանյութ)

Էջմիածին-Երևան ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա տուժած

Վարչապետը օտարերկրյա պետություններում Սփյուռքի գործերի հանձնակատարներ է նշանակել

ԱՄԷ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը

Ատրճանակով հարվածել է ԱՄՆ քաղաքացու գլխին, հափշտակել ձեռքի պայուսակն ու փախել․ երիտասարդը հայտնաբերվել և կալանավորվել է