Հանդիպումներ գործարարների, պատգամավորների հետ. Արցախի ԿԳՄԵՍ հանձնաժողովի նախագահը Մոսկվայում էր

23/03/2021 schedule20:41

Օրերս ԱՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Հարությունյանը  աշխատանքային այցով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում էր:

Այցի շրջանակներում Արամ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սաբլինի, «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի, Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի, Ռուսաստանի Դաշնությունում Արցախի մշտական  ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի, Ռուսաստանում հայազգի մի շարք խոշոր գործարարների, կրթության ոլորտի ներկայացուցիչների, ռուս հանրաճանաչ լրագրող Սեմյոն Պեգովի հետ։

 ՌԴ Պետդումայի պատգամավոր, «Մարտական եղբայրություն» վետերանների համառուսաստանյան կազմակերպության ղեկավարի առաջին տեղակալ Դմիտրի Սաբլինի հետ  քննարկել են ռազմագերիների վերադարձի, Արցախում հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման, կրթության ոլորտի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: Խոսվել է Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով թշնամու  վերահսկողության տակ հայտնված հայկական քրիստոնեական և մշակութային ժառանգության պահպանության կարևորության մասին: Դմիտրի Սաբլինը ողջունել է  Արցախի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ մտած «Լեզվի մասին» օրենքի նախագիծը՝  կարևորելով  այն որպես հայ-ռուսական դարավոր բարեկամությունն ամրապնդող առարկայական քայլ: Հանդիպման ընթացքում համատեղ ծրագրեր իրագործելու նախնական պայմանավորվածություն է  ձեռք բերվել։

«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Եվգենի Պրիմակովի հետ հանդիպման ժամանակ  քննարկվել է  հասարակական ոլորտում հնարավոր համագործակցության, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցության և արցախցի ուսանողների՝ ՌԴ լավագույն ԲՈւՀ-երում կրթություն ստանալու ու վերապատրաստվելուն առնչվող հարցեր։

Արամ Հարությունյանը ներկայացրել է հումանիտար աջակցության ծրագրերի շրջանակներում տեղ գտած որոշակի լոգիստիկ խնդիրներ, որոնց մեծ մասին հասցեական  լուծում է տրվել:

Աշխատանքային այցի շրջանակներում ԱԺ պատգամավորը  հանդիպել է Մոսկվայի Արևմտյան վարչական շրջանի պրեֆեկտի տեղակալ Մարիա Պետրոսյանի հետ, փոխհամագործակցության պայմանավորվածություն ձեռք բերվել, քննարկել Մոսկվայում և Արցախում գործող հասարակական կազմակերպությունների միջև հարթակ ձևավորելուն ուղղված հարցեր:

Տպել
1025 դիտում

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան