Երևան
12 °C
Արտահերթ ընտրությունների օրվա նշանակումից հետո քաղաքական դաշտը նոր թեմա ունի բանավիճելու. ո՞ր «Ընտրական օրենսգրքով» գնալ ընտրության՝ գործո՞ղ, թե՞ նոր շրջանառվող:
Պատասխանը, ՀԺ-ի տեղեկություններով, դեռ միանշանակ չէ նույնիսկ իշխող խմբակցության համար: Կիրակի Կառավարական առանձնատանը վարչապետի հետ հանդիպմանը «Իմ քայլի» պատգամավորների մի մասը քննարկել է գործող օրենսգրքի եւ նոր շրջանառվողի դրական եւ բացասական կողմերը: Կան պատգամավորներ, որոնց համար միանշանակ է՝ եթե ընտրություններ, ապա «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների ընդունումից հետո:
Նշված պատգամավորներից է, օրինակ, Համազասպ Դանիելյանը: Վերջինս օրենսգրքի փոփոխությունները համակարգող խմբի ղեկավարն է: Այսօր հրավիրված քննարկմանը Համազասպ Դանիելյանն ասաց, որ «Ընտրական օրենսգիրքը պետք է ընդունվի, եթե անգամ չլինի ընդդիմադիր երկու խմբակցությունների աջակցությունը»:
Պատգամավորի կարծիքով, սակայն կարեւոր է, որ հնարավորինս մեծ լինի կոնսենսուսը այդ հարցով.
«Դա վերաբերելու է առնվազն տասնյակ կուսակցություններին, որոնք արդեն իսկ հայտարարել են, որ մասնակցելու են ընտրություններին: Այս տեսակի կարեւորագույն ռեֆորմները պետք է անել՝ հնարավորինս մեծ կոնսենսուս ապահովելով: Լիահույս եմ, որ երբ հասնենք բովանդակային քննարկումների, կոնսեսուսն ապահովելու հնարավորություն, այդուհանդերձ, կլինի»,- ասաց նա:
Դանիելյանի համոզմամբ, դեմ քվեարկելով նախագծին՝ ընդդիմադիր խմբակցություններն իրենք իրենց անհարմար վիճակի մեջ են դնելու հենց այն պատճառով, որ ցանկացած փաստարկ, որ այսօր բերվում է այս նախագծի դեմ, գոյություն է ունեցել 2018-ի աշնանը, եւ 2 խմբակցությունների ներկայացուցիչներն էլ 2018-ին կողմ են եղել «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններին:
«Հետեւաբար, այս դիրքորոշումը, որն ընդդիմությունը որդեգրել է, կարծում եմ, որ նախ հակասում է 2018-ի իրենց դիրքորոշմանը, հակասում է հանրային շահին, որովհետեւ հանրությունը նույնպես ակնկալում է խաղի կանոնների փոփոխություն»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով, որ 2-3 շաբաթ հետո նախագծի քննարկումն է լինելու:
«Մենք ասել ենք՝ եթե օրենսգիրքը փոխվի էլ, ընտրություններին մասնակցության մեր որոշումը չի փոխվելու, որովհետեւ ընտրություններն այլընտրանք չունեն, կմասնակցենք ընտրություններին: Բայց խաղի ընթացքում խաղի կանոնները չի կարելի փոխել»,- ուղիղ եթերում հայտարարեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Պատգամավորի համոզմամբ, եթե ընտրություններից առաջ «Իմ քայլը» խորհրդարանում ընդունի նոր Ընտրական օրենսգիրք, ապա ԼՀԿ-ի հետ ունեցած բոլոր գործող պայմանավորվածությունները ջուրը կլցվեն:
Մշակված փոփոխությունների փաթեթը համարելով «հում»՝ Մարուքյանն ասաց. «Ընտրության օրը հայտարարելուց հետո չի կարելի փոխել գործող խաղի կանոնները: Նոր խաղի կանոններ ընդունելը նշանակում է ընտրության օրը կասկածի տակ դնել, հետեւաբար ճգնաժամը խորացնել երկրում»:
Իշխող խմբակցության մշակած «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների կարեւորագույն փոփոխությունը, հիշեցնենք, ռեյտինգային համակարգից հրաժարումն է, ամբողջական համամասնական ընտրակարգի անցումը: Սա նշանակում է, որ ընտրողն ընտրելու է որեւէ ուժի ցուցակ եւ ոչ թե որեւէ անհատի, թաղային հեղինակության, ինչպես սովորաբար լինում է ռեյտինգային ընտրակարգի դեպքում:
Մարուքյանն այս փոփոխությանը դեմ է. կարծում է, որ դա նշանակում է, որ կուսակցության ղեկավարները կամ գոնե կուսակցության խորհուրդներն են նշանակելու պատգամավորներ: «Հետաբար, ժողովուրդը ընտրելու է կուսակցության՝ լիդերի համար, սակայն ընտրվելու են պատգամավորներ, որոնց ժողովուրդը չի ընտրում»,- ասաց նա:
ԼՀԿ-ն, հիշեցնենք, առաջարկել էր ռեյտինգայինից անցում բաց համամասնականի. սա նշանակում էր, որ որեւէ ուժի ցուցակ կամ դրանում անձանց համարները որոշվելու են ըստ նրանց ստացած ձայների քանակի:
«Էդմոն Մարուքյանը, ըստ էության, ասում է, որ իրենք ուզում են ոչ թե քաղաքական, այլ թաղային-կիսակրիմինալ մրցակցությամբ ընտրություններ»,- արձագանքելով Մարուքյանին՝ այսօր հայտարարեց ընտրական փորձագետ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:
Ըստ նրա՝ օրենսգրքի փոփոխությունների ջատագովն են առնվազն 8 արտախորհրդարանական ուժեր։
Խոսքը, օրինակ, «Հայ ազգային կոնգրես», «Քաղաքացու որոշում», «Հանուն Հանրապետության», «Ժառանգություն», «Արդար Հայաստան» եւ այլ կուսակցությունների մասին է:
Ինչպես վերը նշված կուսակցությունները, այնպես էլ մի շարք ուժեր օրենսգրքի փոփոխությունն են համարում որակյալ ընտրություն անցկացնելու նախապայման:
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս պահանջին ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց՝ քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի առկայության պայմաններում, եթե «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, ապա որեւէ խոչընդոտ չի լինի, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն մաքուր համամասնական համակարգով:
«Մենք համապատասխան դիրքորոշումը կարտահայտենք: Բայց կարծում եմ, որ երկար ժամանակ թե՛ քաղաքական ուժերի շրջանում, թե՛ քաղհասարակության դիրքորոշումը, թե մեր հանրության մեծամասնության դիրքորոշումը՝ իմ զգացողությամբ, այն է, որ ռեյտինգային համակարգը ամենահարմար համակարգը չէ Հայաստանի համար: Տարիներ շարունակ ռեյտինգային համակարգը համարվել է քողարկված մեծամասնական համակարգ: Իսկ մեր նման երկրի համար կարծում եմ, որ ավելի ճիշտ է, ավելի քաղաքական է ու ավելի նպաստում է քաղաքական բանավեճի կայացմանը, երբ լինում է մաքուր համամասնական համակարգ: Եվ այս մասով մենք քննարկումները շարունակում ենք»,- ասաց Բադասյանը:
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ի կողմից արդեն շրջանառության մեջ դրվել է «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունը, ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով:
Նախարարը կարծիք հայտնեց, որ մոտ օրերս լուծում կունենան: Խոսելով քաղաքական ուժերի, հասարակության շրջանում կոնսենսուսի մասին՝ ասաց. «Կարծում եմ՝ այդ դեպքում, եթե փոփոխությունները տեղի ունենան հնարավորինս արագ, որեւէ խոչընդոտ չկա, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններն իրականացվեն հենց մաքուր համամասնական համակարգով, կուսակցական ցուցակներով»:
Կուսակցությունների՝ խաղի կանոններին պատրաստվելու մասով նախարարը խնդիր չի տեսնում: Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է մինչեւ հունիսի 20-ը ընդունել «Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ Բադասյանն ասաց. «Տեխնիկապես հնարավոր է ընդունել շատ արագ»:
Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիք կա՝ «Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո 6 ամիս ժամանակ տրամադրել հանրությանն ու քաղաքական ուժերին՝ դրանց ծանոթանալու համար: Քաղհասարակության ներկայացուցիչները այս ժամկետը պահելը պարտադիր չեն համարում՝ մանավանդ երբ Վենետիկի հանձնաժողովը միշտ ասել է, որ մեզ պետք է սովորական համամասնական ընտրակարգ։
Մարտի 18-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետը հայտարարեց՝ հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:
Ավելի վաղ Փաշինյանը այդ թեմայով հանդիպում եւ քննարկում էր ունեցել նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
Հիշեցնենք, նաեւ որ պատերազմից հետո ՀՀ վարչապետը ճանապարհային քարտեզ էր հրապարակել, որի 12-րդ կետով նախատեսվում էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների եւ կուսակցությունների մասին նոր օրենքի ընդունում:
Վարչապետը նշել էր, որ այդ ամենը պետք է իրագործվի 6 ամսվա ընթացքում:
«2021 թվականի հունիսին հանդես կգամ ճանապարհային քարտեզի իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքն ու արձագանքը հաշվի առնելով որոշում կկայացնենք հետագա անելիքների վերաբերյալ»,- շեշտել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT