Երևան
12 °C
Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ:
Այս մասին ՀՀ վարչապետն ասել է երեկ՝ Արագածոտնի մարզի Օհանավան համայնք կատարած այցի ժամանակ՝ խոսելով պատերազմի ժամանակ Ռուսաստանի Դաշնության կատարած դաշնակցային պարտավորությունների մասին:
Ըստ վարչապետի, Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը պատերազմի ընթացքում ամբողջությամբ կատարել է իր դաշնակցային պարտավորությունները։
«Ես պետք է ասեմ առանց սեթևեթանքի` այո. միանշանակ և աներկբա Ռուսաստանը կատարել է իր պարտավորությունները։ Բայց այստեղ մի նրբություն կա. ուղղակի մենք երկար ժամանակ տարբեր ձևերով Ռուսաստանին վերագրել ենք դաշնակցային այնպիսի պարտավորություններ, որը նա իրականում չունի։ Սա շատ կարևոր նրբություն է:Ռուսաստանը, որպես նախկին ԽՍՀՄ–ի ողնաշար, պարտավորություններ ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ հետխորհրդային երկրների, այդ թվում ՝ Ադրբեջանի նկատմամբ: Մենք պետք է հասկանանք, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, նաև բարեկամը, բայց Ադրբեջանի թշնամին չէ։ Եվ մենք պետք է հասկանանք, որ այդ դաշնակցային պարտավորությունները գծված են որոշակի սահմանի վրա», - ասել է կառավարության ղեկավարը։
ՀՀ վարչապետի փոխանցմամբ, Սյունիքում իրավիճակն այնպիսին էր, որ Հայաստանը կանգնած էր պատերազմի երկրորդ ալիքի վտանգի առաջ ու պետք էր այնպես անել, որ Հայաստանը մնա այն կետերում, որտեղ եղել է այդ պահին: «Մենք պատերազմը կանգնեցրել ենք այն պահին, երբ այլևս առաջ գնալ պարզապես հնարավոր չէր: Որպեսզի չունենանք զոհեր, որոնց զոհվելը իմաստ չէր ունենա»,-ասաց նա:
ՀՀ վարչապետը նաև խոսել է Ռուսաստանից գնված Սու-30 ՍՄ կործանիչների մասին, որոնց հրթիռների բացակայության մասին թեման լայնորեն քննարկվում էր պատերազմի ընթացքում և դրանից հետո: Նա նշեց, որ կործանիչները գնվել են առանց հրթիռների:
«Մեզ ասում են` ինչի եք ինքնաթիռ գնել։ Այո, մենք ինքնաթիռ ենք գնել, որոնք մայիս են բերվել և այո, չենք հասցրել հրթիռները մինչև պատերազմը ձեռք բերել։ Բա ինքնաթիռները դուք ձեռք բերեիք, որ մենք էլ հասցնեինք հրթիռները ձեռք բերել։ 26 տարվա պետությունը ինչու՞ չուներ կործանիչ ավիացիա: Ո՞նց է , որ ունեք կործանիչ դղյակներ Փարիզում, Բադեն-Բադենում, կործանիչ հյուրանոցներ, կործանիչ հաշիվներ շվեյցարական բանկերում, բայց կործանիչ ավիացիա չունե: Ինչու՞ պետք է մեր բանակն ունենար, հազար ներողություն, մայկա, տռուսիկի խնդիր, երբ ամեն անգամ ասում էիք բանակ ենք պահում», -նախորդ իշխանություններին հարց է ուղղել Փաշինյանը։
Հիշեցնենք, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ, Նոր Եդեսիա, Ուջան, Բյուրական, Կարբի և Օհանավան համայնքներ: Կառավարության ղեկավարը հանդիպել է տեղի բնակիչներին, անդրադարձել երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և առաջիկա ծրագրերին:
Հանդիպումները սկսվել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հայորդիների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով։ Յուրաքանչյուր համայնքում վարչապետ Փաշինյանը հնչեցրել է տվյալ համայնքներից զոհված հայորդիների անունները, այցելել է զոհերի շիրիմներին և նրանց ընտանիքներին:
Հայտնի է՝ երբ ԿՀԸ-ն կհրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները
Գիտելիքի արտահոսքից՝ գիտելիքի վերադարձ․ պետական աջակցությամբ ՀՀ եկած հետազոտողները նոր բացահայտումներ են անում
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
Կանանց իրավունքների լիարժեք իրացման ճանապարհին կարծրատիպերը շարունակում են լուրջ մարտահրավեր մնալ. ՄԻՊ
Հայաստանը վերահաստատել է ISA-ի շրջանակում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը
Հայտնի է՝ երբ տեղի կունենան Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները
14-ամյա երեխան տան բակում հրացանով ծառին է կրակել, գնդակը հետադարձ է կատարել, կպել կրծքավանդակին
Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 3-4 աստիճանով․ անձրևային եղանակը կպահպանվի
Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել
Էկոնոմիկայի փոխնախարարն այցելել է պետական ծրագրից օգտված Էջմիածնի խեցգետնաբուծական համալիր
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետի մյուս կողմ և չեն կարողացել հետ վերադառնալ
Սար բարձրանալիս «ՈւԱԶ»-ը գլորվել է ձորը․ կա զոհ
ԱՄՆ-Իրան խաղաղության շուրջ փաստաթղթի վերջնական տեքստը համաձայնեցվել է․ Պակիստանի վարչապետ
Բարձր ենք գնահատում Նորդիկ երկրների ներդրումը համաշխարհային խաղաղության գործում․ Մհեր Գրիգորյան
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին
Սև ծովի շրջաններից ակտիվ ցիկլոն կներթափանցի․ Սուրենյանը սպասվող եղանակի մասին տեսանյութ է հրապարակել
«Հմի դու Գագոյի թիմում ե՞ս», «Ամսի 1-ին հանեց 800 հազար փող տվեց»․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից
Կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի տրանսֆորմատորը․ Արագածոտնում հոսանքազրկված բնակավայրեր կան
Զերծ մնալ գետեր, լճեր, այլ բնական ջրային միջավայր կենդանական տեսակներ ինքնակամ բաց թողնելուց․ ՇՄՆ
Վերահաստատվել է Հայաստանի աջակցությունը UNDP-ին և UNFPA-ին, կարևորվել ծրագրային երկրների հետ գործընկերությունը
2 դատախազի նկատմամբ կարգապահական տույժ է նշանակվել
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Թիկունքում Աղստևն է․ լավ օր բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT