Չի բացառվում, որ ընտրությունների արդյունքում մենք ստանանք խորհրդարանական ճգնաժամ. քաղաքագետի նախընտրական կանխատեսումները

2-րդ օրն է՝ քաղաքական բոլոր ուժերը քննարկում են հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին իրենց մասնակցության ձեւաչափը. կուսակցությունների գրասենյակներում նիստեր են, ժողովներ, ինչու ոչ՝ որոշ դեպքերում նաեւ քաղաքական առեւտուր:

Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, քաղաքական վերլուծաբան Վիգեն Խաչատրյանի հետ զրուցել ենք սպասվող ընտրությունների, հնարավոր առաջադրվողների մասին:

- Պարոն Խաչատրյան, երեկ վարչապետը հայտարարեց արտահերթ ընտրությունների մասին: Կարո՞ղ են այս ընտրությունները լիցքաթափել ներքաղաքական մթնոլորտը եւ լուծել այն խնդիրը, որի համար իրականում նշանակվել են:

- Բացառված չէ, որ կլուծեն, բայց նաեւ բացառված չէ, որ չեն լուծի: Այսինքն՝ շատ բան կախված է ընտրությունների ընթացքից եւ կողմերի պահվածքից: Ես չեմ բացառում, որ բոլոր այն ուժերը կամ անհատները, որոնք փորձում էին ապակայունացնել իրավիճակը պետությունում, շարունակեն իրենց այդ գործելաոճը եւ փորձեն ստվեր գցել ընտրությունների վրա: Այսինքն՝ կարող են հենց իրենք նախաձեռնել խախտումներ, անկարգություններ, դիմել դատարաններ՝ ակնկալելով նաեւ դատարանների որոշ հատվածի աջակցությունը՝ փորձել մթնոլորտը լարված պահել: Ես դա չեմ բացառում, առավել եւս որ նրանց պահվածքը գնալով ավելի է բերում ենթադրության, որ սա արտաքին պատվեր է՝ ապակայունացնել Հայաստանում իրավիճակը եւ ստեղծել անկառավարելիության քաոսային մթնոլորտ: Բոլոր այն ուժերը, ովքեր պիտի մասնակցեն ընտրություններին, պետք է գան համաձայնության, որ այդ կարգի դրսեւորումները ի սկզբանե պետք է խստորեն պատժվեն օրենքի ուժով, որովհետեւ ընտրական ընթացքի խոչընդոտումը ոչ այլ ինչ է, քան իշխանության բռնազավթման փորձ: Հենց այդ տեսանկյունից պետք է գնահատվեն նման դրսեւորումները:  

- Իսկ որտեղի՞ց է գալիս արտաքին պատվերը, որի մասին նշեցիք:

- Եթե դուք հետեւեք ռուսական որոշ լրատվամիջոցների պահվածքին, արդեն մոտ երեք տարի որոշակի շրջանակներ, լրատվամիջոցներ, տարբեր մակարդակի գործիչներ փորձում են անընդհատ անվստահություն սերմանել Հայաստանում իշխանությունների հանդեպ. ես չեմ կարծում, որ դա պատահական է:

- Մի խնդիր կա, որով պայմանավորված՝ որոշ ուժեր դեռ չեն կողմնորոշվում կամ դեմ են արտահայտվում ընտրություններին. դա «Ընտրական օրենսգիրքն» է: Ձեր կարծիքով՝ իշխանությունները կհասցնե՞ն կամ կցանկանա՞ն շրջանառության մեջ դրված փոփոխություններն ընդունել:

- Պարտավոր են: Պարտավոր են վերացնել տխրահռչակ ռեյտինգային համակարգը եւ համամասնական ընտրակարգը կիրառել:

- Փոփոխությունն ընդունելուց հետո 6 ամիս պետք է անցնի, հետո կիրառվի... ստացվում է՝ չեն հասցնի:

- Ցանկության դեպքում կհասցնեն: Ամեն ինչ մնում է նույնը, հանում են միայն ռեյտինգային քվեարկության կարգը, նոր բան չեն ավելացնում, որ 6 ամիս պատրաստվեն:

- Բայց «Ընտրական օրենսգիրքը» շրջանառության մեջ է դրված. միայն դա չէ փոփոխությունը. անցողիկ շեմ, բոնուսային համակարգ...

- Հիմա անսովոր իրավիճակ է երկրում, այդ 6 ամսվա պայմանը կարող են շրջանցել, որովհետեւ դա սահմանադրական պահանջ չէ, որքան ես գիտեմ:

- Դա Վենետիկի հանձնաժողովի կարծիքն է:

- Կարծում եմ՝ ելնելով իրավիճակից՝ Վենետիկի հանձնաժողովն իր համաձայնությունը կտա, որովհետեւ իրավիճակն է թելադրում ընտրություններ: Դրանք հերթական ընտրություններ չեն: Չնայած իմ մասնավոր կարծիքն այն է, որ հեչ պարտադիր չէին այս ընտրությունները, կարող էին «Ընտրական օրենսգիրքը» փոխել, Սահմանադրությունը փոխել, որովհետեւ չի բացառվում, որ անգամ ընտրությունների արդյունքում մենք ստանանք խորհրդարանական ճգնաժամ:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Նկատի ունեմ իրավիճակ, երբ խորհրդարանն ի վիճակի չի լինում կատարել իր ֆունկցիաները, չի լինում անհրաժեշտ համաձայնության մթնոլորտ, խորհրդարանը անհրաժեշտ վճռականությունը դրսեւորելու հնարավորություն չի ունենում: Ակնհայտ է, որ խորհրդարանական կառավարման համակարգը ժամանակավրեպ կիրառվեց Հայաստանում եւ տվեց բազում պրոբլեմներ, այդ թվում՝ դրան հարմարեցված Սահմանադրությունը:

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ եք կարծում՝ ո՞ր ուժերը ինչպե՞ս կմասնակցեն ընտրություններին: Օրինակ՝ ԲՀԿ-ի ցուցակը, ըստ ձեզ, դարձյալ Ծառուկյա՞նը կգլխավորի:

- Իմ կարծիքով՝ խելամտությունը իրեն կհուշի, որ պետք չի դա անել, բայց դա իր անձնական խնդիրն է: Ակնհայտորեն նա ավելի հակված է զբաղվել ձեռներեցությամբ, քան քաղաքականությամբ, ոնց նայում ենք, դա է ստացվում: Իմ կարծիքով՝ իրեն՝ որպես քաղաքական գործիչի, այդպես էլ չընկալեցին:

- Կուսակցությունում կա՞ մարդ, որը կարող է փոխարինել նրան:

- Դա իրենց որոշելիքն է, եթե չունեն, ուրեմն այնտեղ կուսակցություն չկա:

- Ի՞նչ եք կարծում՝ ընտրություններին 3 նախկին նախագահները կմասնակցե՞ն, եւ եթե այո, ապա ի՞նչ ֆորմատով:

- Դա էլ իրենց որոշելիքն է: Իմ կարծիքով՝ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական սերնդափոխություն, դա ժամանակի պահանջ է, եւ քաղաքական նոր սերնդի խնդիրն է ասպարեզ իջնել եւ ժամանակին համահունչ հարցադրումներ անել Հայաստանի տնտեսության ու հասարակության զարգացման առումով: Ես կարծում եմ, որ ընտրողները նախապատվությունը կտան քաղաքական նոր սերնդի ներկայացուցիչներին, որոնք գնալով ընդգծված ասպարեզ են իջնում, եւ դա լավ է:

- Դուք նման միտո՞ւմ եք տեսնում:

- Իհարկե: Ես ավելի քան համոզված եմ, որ հասարակության մեծամասնությունը այս ամբողջ դժբախտությունները կապում է սխալ արտաքին ու ներքին քաղաքականության հետ, որը տարվել է տասնյակ տարիներ, եւ որից պետք է վերջապես ազատվել:

- Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն իրենց կուսակցություններն ունեն, իսկ Քոչարյանը, ըստ ձեզ, ո՞ւմ հետ կգնա ընտրությունների:

- Ես կարծում եմ, որ ցանկացած քաղաքական ուժ, որը կորդեգրի Ռոբերտ Քոչարյանի աջակցությունը, իր մահկանացուն դրանով իսկ կկնքի:

- Սերժ Սարգսյանը երեկ դատարանի բակում ելույթ ունեցավ: Շատերը դա համարում են նախընտրական ելույթ: Դուք ե՞ւս նման տպավորություն եք ստացել:

- Վերջին 3 տարիներին Սերժ Սարգսյանի պահվածքը ցույց է տալիս, որ նրանք որեւէ հետեւություն չեն արել, մնում են նորից քաղաքական աղախնի դերում, ոչ թե ինքնուրույն քաղաքական ուժի: Երեկվա նրա ելույթը եւս դա ցույց տվեց, մարդիկ որեւէ բան ոչ գիտակցել են, ոչ հասկացել են, ոչ էլ ուզում են հասկանալ: Ինչ կարող ես ասել նրանց: Բացառված չի, որ դա նախընտրական ելույթ էր, բայց մինչեւ պատասխան չտան իրենց հանցավոր քաղաքականության համար, անընդհատ փորձելու են ասպարեզ իջնել, եւ այդ պատասխանատվության կանչելու հանգամանքը գնալով կդառնա ավելի արդիական եւ լուծում կստանա:

- Իսկ ի՞նչ շանսեր ունեն ՀՅԴ-ն եւ Արթուր Վանեցյանի կուսակցությունը, թեեւ ՀՅԴ-ն դեռ պնդում է, որ չի մասնակցելու:

- Հասարակությունը ինչքանով է նրանց լուրջ վերաբերվում՝ ցույց կտան ընտրությունները: Բայց, իհարկե, նրանց գործունեության տպավորությունը շատ տխուր է, ավելի շուտ տպավորություն կա, որ օտարի հանձնարարություն են կատարում, քան սեփական հասարակությանն ու պետությանն են ուզում ծառայել: Այս տպավորությունը գնալով ինձ մոտ խորանում է, որ նրանք հանձնարարություն կատարող են՝ Հայաստանում ապակայունացում ստեղծելու նպատակով:

- «Հայրենիքի փրկության շարժումը» այս պահին կարելի է համարել վերջնականապես ձախողվա՞ծ, թե՞ դեռ կարող է դառնալ ընտրություններին մասնակցող ձեւաչափ:

- Դե փուչիկն արդեն տրաքել է, եւ անիմաստ է նման ֆորմատի մասին խոսել: Կարելի է ասել, որ հայրենիքը վերջապես փրկվեց իրենցից, շատ էական էր:

- Բայց Բաղրամյան փողոցն է շարունակում փակ մնալ:

- Դե շարունակում են մարդկանց զզվեցնել, եթե դա իրենց հաճույք է պատճառում, ինձ թվում է՝ ժողովուրդը համբերություն կդրսեւորի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4608 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին