Վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին. Մարուքյան

«Այս պահին գործող Ընտրական օրենսդրությամբ մենք և մնացած ուժերը պատրաստվում ենք ընտրությունների»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այս պահին մենք ունենք իրողություն, որը հետևյալն է՝ խորհրդարանական քաղաքական ուժերի կոնսենսուսի արդյունքում կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր, հայտարարությունից հետո մեկնարկել են նախապատրաստական աշխատանքները: Եթե փորձ արվի նոր օրենսգիրքն ընդունել, դա կընդունվի 20 օր, 1 ամսվա ընթացքում: Կստացվի՝ ես և դուք շախմատ խաղանք, մեկը շախմատ խաղալու ընթացքում գնդակով մտնի դաշտ, այսինքն՝ խաղի կանոնները կփոխվեն: Այս փուլում մենք չենք տեսնում հնարովորություն գալ կոնսենսուսի այդ հարցում»:

Մարուքյանն ընգծեց, որ նոր օրենսդրությամբ ընտրություններն անցկացնելը հետ կգցի պրոցեսներից. «Կնվազի մարզային ներկայացվածությունը: Մարզի բնակիչները չեն ունենա իրենց ներկայացուցիչները խորհրդարանում: Էլի կան հարցեր, որ անհանգստացնում են, բայց ես չեմ կարող դետալ-դետալ ասել այդ խնդիրները»:

Հարցին՝ այժմյան օրենսգրքով ընտրությունների որակը չի՞ տուժի, Մարուքյանը պատասխանեց. «Ամենալավ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենախայտառակ ընտրությունները, ամենախայտառակ օրենսգրքով կարելի է կազմակերպել ամենալավ ընտրությունները»:

Հարցին, թե ինչպե՞ս է ԼՀԿ-ն պատկերացնում այս պայմաններում ընտրության անցկացումը, քանի որ նախկինում ասում էին, որ ամեն քվեատուփի կողքին արյուն կարող է հոսել, Մարուքյանը պատասխանեց, որ հիմա խմբեր կան, որ զինաթափվել են. «Խմբեր կան, որ պետք է զինաթափվեն, մի մասով մտահոգություններ փարատված են, մի մասով՝ ոչ: Իշխանությունները պետք է ամեն բան անեն, որպեսզի փող բաժանողները կալանավորվեն, դատապարտվեն դատարանների կողմից: Պետք է ամեն բան անի, որ ադմինիստրատիվ ռեսուրս չկիրառվի: Ընդդիմությունն էլ պետք է հսկի այդ գործընթացները, տեղեկացնի և իրազեկի հասարակությանը, հետամուտ լինի, որ դեպքերը բացահայտվեն և ընտրություններն անցկացվեն արդարության չափանիշների պահպանմամբ»:

Անդրադառնալով «Հայրենիքի փրկության շարժման» դիրքորոշմանը՝ Մարուքյանն ասաց, հնարավոր է լինեն ուժեր, որ ուզենան այդ կերպ շարունակել իրենց պայքարը. «Հույս ունեմ՝ երկրում լարվածությունը ընտրություների օրվա հետ կապված թուլացել է և թուլանալու է, որովհետև վաղ թե ուշ հիմնական դերակատար ուժերը կմասնակցեն ընտրություններին: Այդ թվում նաև այն ուժերն, որոնք միշտ հայտարարել են, որ այս իշխանության կազմակերպած ընտրություններին բացառում են, որ կմասնակցեն և հիմա ասում են՝ կմասնակցեն, քաղաքականություն է սա: Հիմա հնարավորություն է ստեղծվել՝ իշխանությանը փոխել ընտրությունների միջոցով, ինչի՞ չպետք է ընդդիմադիր ուժը մասնակի»:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն մտահոգություններ ունի՝ իշխանությունները կարող են ընտրություններն արդար չանցկացնել, արդյոք ԼՀԿ-ն էլ ունի այդ մտահոգությունները, Մարուքյանը պատասխանեց. «Մենք էլ ենք մտահոգված: Բայց այդ մտահոգությունները հիպոտեթիք են: Մենք էլ պետք է հսկենք, որ արդար անցկացնեն»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1416 դիտում

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել