Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճեցին

18/03/2021 schedule21:59

Մարտի 18-ին Բուդապեշտում մեկնարկեց ըմբշամարտի օլիմպիական եվրոպական վարկանիշային մրցաշարը: Առաջին օրը պայքարի մեջ մտան ազաճային ըմբիշները:

Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանն (լուսանկարում) ու Վազգեն Թևանյանը դուրս էին եկել կիսաեզրափակիչ և օլիմպիական ուղեգիր նվաճելու համար պետք է հաղթահարեին նաև այդ արգելքը:

57 կգ քաշային Եվրոպայի 2019թ.-ի չեմպիոն, 2020թ.-ի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչի ճանապարհին հաղթել էր բելառուս փորձառու ըմբիշ, 2013թ.-ի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Վլադիսլավ Անդրեևին և վրացի Բեկա Բուջիաշվիլուն: Կիսաեզրափակչում Հարությունյանը հանդիպեց Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցանակակիր ուկրաինացի Անդրեյ Յացենկոյին: Հարությունյանը վստահ հաղթանակ տարավ՝ 10-0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Տոկիո-2020-ի ուղեգիրը իր քաշային կարգում: Եզրափակիչում 21-ամյա ըմբիշի մրցակիցը կլինի բուլղարացի Գեորգի Վանգելովը:

65 կգ քաշային 2020թ.-ի աշխարհի գավաթակիր Վազգեն Թևանյանը կիսաեզրափակիչ հասավ՝ պարտության մատնելով 2013թ.-ի աշխարհի ու Եվրոպայի փոխչեմպիոն բուլղարացի Վլադիմիր Դուբովին, 2020թ.-ի Եվրոպայի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող Նյուրգուն Սկրյաբինին և 2016թ.-ի օլիմպիական չեմպիոն վրացի Վլադիմիր Խինչիգաշվիլուն: Կիսաեզրափակչում Թևանյանի մրցակիցը 70 կգ քաշային կարգում աշխարհի գործող գավաթակիր և Եվրոպայի գործող չեմպիոն Մագոմեդմուրադ Գաջիևն էր, որը ներկայացնում է Լեհաստանը: Թևանյանը գոտեմարտի ավարտից 32 վայրկյան առաջ պարտվում էր 1-2 հաշվով, սակայն վերջնամասում կարողացավ 3 միավոր վաստակել ու հաղթել 4-2 հաշվով: Այդպիսով, Թևանյանը ևս օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց Հայաստանի համար: Եզրափակիչում 21-ամյա ըմբիշը կհանդիպի աշխարհի ու Եվրոպայի եռակի չեմպիոն, օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Հաջի Ալիևին՝ Ադրբեջանից:

Նշենք, որ ըմբշամարտում օլիմպիական ուղեգրերը անվանական չեն. յուրաքանչյուր երկիր ինքը կարող է որոշել՝ ում ուղարկի խաղերին տվյալ քաշային կարգերում, որտեղ ըմբիշները ուղեգիր են նվաճել: Հայաստանն այս պահին ունի օլիմպիական ուղեգիր՝ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյանը, ինչպես նաև 4 ուղեգիր ըմբշամարտում՝ ազատ ոճի 57 և 65 կգ, հունահռոմեական ոճի 77 և 97 կգ քաշային կարգերում:

Ավելացնենք, որ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանն ու 86 կգ քաշային Հովհաննես Մխիթարյանը դուրս մնացին օլիմպիական ուղեգրի համար պայքարից։ Ալիխանյանը նախ 10-0 հաշվով հաղթեց ավստրիացի Սայմոն Մարչլին, բայց 1/8 եզրափակչում 2-10 հաշվով պարտվեց 2018թ․-ի աշխարհի փոխչեմպիոն վրացի Ավթանդիլ Կենչաձեին։ Մխիթարյանը հենց առաջին գոտեմարտում 0-6 հաշվով զիջեց թուրք Օսման Գյոչենին։

 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2125 դիտում

«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան. տեսանյութ

ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները