Ըստ Թովմասյանի՝ Գևորգ Կոստանյանի գործը ինտերպոլը համարել է քաղաքական. նա փաստաթուղթ հրապարակեց

16/03/2021 schedule14:16

Դեռևս 2020-ի ապրիլի 10-ին միջազգային քրեական ոստիկանությունը՝ Ինտերպոլը, մերժել է ՀՀ իրավապահներին հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ՝ որպես Մարտի 1-ի գործով մեղադրյալի։ Լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ հրապարակելով Ինտերպոլի մի փաստաթուղթ՝ ուղղված ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյին։

«Գլխավոր քարտուղարությունը վկայակոչում է ընդհանուր տագնապի մասին ներքոնշյալ հաղորդագրությունը, որը տարածել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն Գևորգ Կոստանյանի վերաբերյալ: Խնդրում ենք հաշվի առնել, որ իրավաբանական փորձաքննությունից հետո գլխավոր քարտուղարությունը եկել է այն եզրակացության, որ հետախուզվող անձի մասին ծանուցումը չի համապատասխանում Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին»:

Թովմասյանը ընթերցեց կանոնադրության 3-րդ հոդվածը: «Կազմակերպությանը խստորեն արգելվում է ձեռնարկել քաղաքական, ռազմական, կրոնական, ռասսայական բնույթի որևէ միջամտություն: «Այսինքն՝ Գևորգ Կոստանյանի գործը ինտերպոլը համարել է քաղաքական և հետևաբար համապատասխանաբար ծանուցում չի ուղարկվել, այդ անձի վերաբերյալ տեղեկությունը դեռևս 2020 թվականի ապրիլի 4-ին տվյալների բազայից հանվել է»:

Թագուհի Թովմասյանի խոսքով՝ միջազգային քրեական ոստիկանությունը, փաստորեն, մերժել է Հայաստանի իրավապահներին հետախուզել Գևորգ Կոստանյանին:

Երկրորդ փաստաթղթով էլ, ըստ Թովմասյանի, Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը հանձնարարություն է ուղարկել աշխարհի բոլոր երկրներում գտնվող ինտերպոլի ստորաբաժանումներին, որպեսզի Գևորգ Կոստանյանի վերաբերյալ տվյալները ընդհանրապես հանվեն ինտերպոլի բազայից:

Պատգամվորի խոսքով՝ Ինտերպոլը այսպիսով արձանագրել է, որ Հայաստանում տեղի է ունենում քաղաքական հետապնդում: Նա ասաց, որ սրան պետք է հետևեն իրավական գործընթացներ:

«Մեր հայտնի քաղաքական գործիչները երբ այսպիսի բացահայտումներ էին անում, հարցնում էինք՝ որտեղից այդ փաստաթուղթը, ասում էին՝ առավոտյան բացեցի դուռը, տեսա մեր դռան տակի այդ փալասը գցած էր, փալասի տակ դրված էր մի թղթապանակ, ու ես օգտվեցի այդ թղթապանակից: Ես նույն ձևով եմ պատասխանում»,- ասաց նա՝ հավելելով, որ ուրիշ փաստաթղթեր ունի, որոնք կհրապարակի ըստ պատեհության:  

Կոստանյանը, հիշեցնենք, Մարտի 1-ի գործով որպես մեղադրյալ է ներգրավվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու (38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1808 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին