Երևան
12 °C
Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում էր Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին նախագիծը: Զեկուցեց փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը:
Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 73,3 միլիարդ դրամ՝ ծրագրված 84,9 միլիարդ դրամի փոխարեն: Կատարողականը կազմել է 86.4%:
Երեւան քաղաքի 2020 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 27 միլիարդ դրամ, փաստացի կատարողականը կազմել է 24,5 միլիարդ դրամ կամ 90.8%: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը պակաս է 2019 թվականի համապատասխան ցուցանիշից 473 միլիոն դրամով։ Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են 64 միլիարդ դրամի ծախսեր՝ կազմելով ծրագրի 63.5%-ը։
Ներսիսիյանը նաեւ զեկուցեց, որ նախատեսված եւ փաստացի ծախսված գումարների տարբերությունները հիմնականում պայմանավորված են գնումների գործընթացում առաջացած խնայողություններով, պատվիրակված լիազորությունների մասամբ չկատարմամբ, ինչպես նաև COVID-19-ի համավարակի, արտակարգ եւ ռազմական դրություններով պայմանավորված որոշ ծրագրերի չկատարմամբ: Հարկ համարեց նշել, որ 2020 թվականի բյուջեի ծրագրված 16,3 միլիարդ դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 9 միլիարդ դրամի հավելուրդով։
Ներսիսյանը ներկայացրեց Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտների եւ ծախսերի առավել մանրամասն քանակական եւ համեմատական վերլուծությունը։
Երեւանի 2020 թվականի բյուջեի փաստացի եկամուտների 23.1%-ը ձեւավորվել են հարկային եկամուտների եւ տուրքերի հաշվին, որից 6.6%-ը՝ գույքային հարկեր անշարժ գույքից, 11.8%-ը՝ գույքային հարկեր այլ գույքից, 4.2%-ը՝ տեղական տուրքերից, 0.5%-ը՝ համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերից։
Հարկային եկամուտների հավաքագրումը 2020 թվականին թերակատարվել է: Այսպիսով՝ հարկային եկամուտների եւ տուրքերի մասով 2020 թվականի փաստացի կատարման ցուցանիշները կազմել են 16,9 միլիարդ դրամ՝ ծրագրված 18,5 միլիարդ դրամի նկատմամբ:
Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 64,3 միլիարդ դրամի ծախսեր՝ ծրագրված 101,1 հազար դրամի դիմաց կամ ծրագրվածի 63.5%-ը։ Փաստացի կատարված ծախսերը եկամուտների տեսակարար կշռում կազմում են 87,6%:
Երեւան քաղաքի 2020 թվականի բյուջեի ծախսերի ծավալներում գերակշիռ են սոցիալական բնագավառի (կրթություն, առողջապահություն, սոցիալական ապահովություն) ծախսերը, որոնց տեսակարար կշիռը ընդհանուր ծախսերի մեջ կազմում է 50.1%, տրանսպորտի բնագավառին (այդ թվում՝ ճանապարհային տրանսպորտի) վերաբերող ծախսերինը՝ 18.8%, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերինը՝ 15.0 %:
Ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մանրիկյանը նկատեց՝ բյուջեի կատարողականը շատ մտահոգիչ է, քանի որ տարեցտարի նվազում է: Նշեց, որ երբ համեմատում է 2016-17 թվականների բյուջեի կատարողականի հետ, տոկոսային չափաբաժինն ահռելի մեծ է:
«Ինձ համար հիմնավորում չեն համավարակն ու պատերազմական վիճակը: Մյուս համայնքները, ունենալով ավելի սուղ պայմաններ, ավելի լավ կատարողական են ներկայացրել, քան Երեւան քաղաքը: Քաղաքով քայլելիս էնպիսի տպավորություն է, որ 90-ականների սկզբի Երեւանը լինի: Կորցրել է Երեւանն իր տեսքը, գույները՝ փոսեր, պուրակների վատ վիճակ: Միլիարդավոր գումարներ ենք հատկացնում Կանաչապատման ՀՈԱԿ-ին, ասում են՝ կանաչապատումը էնպիսի բան է, որ մի քանի տարուց պիտի արդյունքը երեւա, որպես ավագանու անդամ՝ չեմ ուզում 10 տարի նստել-սպասել, որ ինչ-որ բան փոխվի քաղաքում: Խցանումների մեջ ենք թաթախված, գումարը կա, էստակադա չեն սարքում»,- ասաց Մանրիկյանը:
Մանրիկյանը քաղաքապետ Հայկ Մարությանին առաջարկեց Երեւանի քաղաքաշինության մեջ մի էնպիսի մնայուն գործ անել, որ տարիներ հետո հետագիծ թողնեն ու հիշվեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թերհավաքագրում, աշխատավարձի բարձրացում, չունեցած ավտոկայանատեղիները դարձան վճարովի. հաստատվեց Գյումրու բյուջեն
ՌԴ-ն հարվածել է Օդեսային. զոհեր, տուժածներ ու ավերածություններ կան
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին
Աբովյանում 4 մեքենա է բախվել. կան տուժածներ
Աշխատանք է տարվում Անկարայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների մի մասը չեղարկելու ուղղությամբ. Գյուլեր
Ադրբեջանի և Չեռնոգորիայի ԱԳ նախարարները Երևան-Բաքու հարաբերություններին վերաբերող հարցեր են քննարկել
Եղեգնաձորում տուն է այրվել. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
Ինչ կանխեց ԱԱԾ-ն Եզրաս Ներսիսյանի գործակալական գործի գաղտնազերծումով. խաղը ստրատեգիական առումով տանուլ է տրված
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
Վլադիմիր Պուտինը Սանկտ-Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին
Ամազոնի արևադարձային անտառն անցում է կատարում դեպի նոր կլիմայական վիճակի
Պահանջում ենք լյուստրացիա՝ որպես պետության ինքնապաշտպանություն. Բաբաջանյան
Հույս ունենք հաջորդ տարի համաձայնեցնել Հայաստան-ՆԱՏՕ նոր գործընկերության շրջանակային փաստաթուղթը. Շեկերինսկա
Կայացել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի առաջնախաղը. տեսանյութ
Քննարկվել է Վրաստանի և Ադրբեջանի միջև «Մետաքսի ճանապարհ» անցակետի կառուցման հարցը
Ուժգին քամի կլինի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Նկատողություն, ծառայության դադարեցում. ՊԵԿ աշխատակիցների շրջանում նախաձեռնվել է 103 ծառայողական քննություն
Պատրաստ ենք աշխատել Հայաստանի հետ. ՄԹ դեսպանը հայերենով շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի առիթով
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 20-ին
ՀՀ դատախազությունը Գևորգ Կոստանյանին հանձնելու միջնորդություն է ներկայացրել ՌԴ դատախազություն
ՆԱՏՕ-ն կարևոր պաշտպանական դաշինք է և ավելի ուժեղ է, քան երբևէ. Ռուբիո
Վթարային ջրանջատում Այնթապ գյուղում
Հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ փաստերի միակողմանի կամ խեղաթյուրված ներկայացումից. ՊԵԿ
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Ուզում եք «բացառապես պետական, ազգային, հոգևոր-եկեղեցական գերագույն շահերի» մասին փաստաթղթերն էլ գաղտնազերծվե՞ն
Նման բանակցություններում ամենաբարդ հարցերը լուծվում են հենց վերջում. Ռուբիոն ուկրաինական հակամարտության մասին
Հերթական հիբրիդային հարձակումը Պրիգոժինի հետ կապվող կայքից. այս անգամ թիրախում Խաչատուր Սուքիասյանն է. FIP
Նոյեմբերին շուրջ 5 հազար 200 կենսաթոշակառու և նպաստառու կանխիկից անցել է անկանխիկ վճարման տարբերակին
Ինչ է հասցրել անել ընդդիմությունը վերջին ամիսներին. Ռուբինյանը մի քանի կետ է նշել
Նարեկ Մկրտչյանը «Save Armenia»-ի նախագահի և Սթիվեն Վագների հետ քննարկել է համագործակցության հեռանկարները
Այլևս աներկբա է՝ եկեղեցին Հայաստանի դեմ գործող գործակալական ցանցի որջի վերածած Կտրիճը և եղբայրը պետք է հեռանան
Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր կետով՝ ազդարարելով աստղագիտական ձմռան սկիզբը. Ազիզյան
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Իր «ծննդյան» պահից սկսած` Կտրիճ Ներսիսյանի կաթողիկոսությունը ուղղված է եղել Հայաստան պետության դեմ. Կոնջորյան
ՔՊ վարչությունը հանդիպել է կուսակցության ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած կուսակցականների հետ
Այսուհետ ոչ թե Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյան, այլ Եզրաս ԿԳԲ-շնիկ Ներսիսյան. հիմա հասկանո՞ւմ եք՝ ում են ծառայում
Բաքվի դատարանում շարունակվել է շինծու դատական նիստը. վերջին խոսքի իրավունք է տրվել
Կարևորվել է հակակոռուպցիոն պայքարում միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը. CoSP11
ՀՀ նախագահը նոր դեսպաններ է նշանակել
Փարաքար համայնքին կվերադարձվի 0.2 հա մակերեսով հողամաս. Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT