Գերության մեջ գտնվող դեռևս 3 կանանց ճակատագիր անհայտ է. Սիրանուշ Սահակյան

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Հանդիպումից հետո կայացած մամուլի համատեղ ասուլիսում Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն հայկական կողմին է վերադարձրել բոլոր գերիներին. «Ադրբեջանի տարածքում 2020 թվականի նոյեմբերի 26-ին ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն: «Այս անձինք կատարել են ահաբեկչական գործողություններ, և Ադրբեջանում շարունակվում է նրանց նկատմամբ հետաքննությունը»,- պնդել է նա:

Բայրամովի այս հայտարարությանն այսօր արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը՝ նկատելով` Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի ռազմագերիների վերաբերյալ հնչեցրած հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան իրականության խեղաթյուրում: Պատգամավորի խոսքով՝ ռազմագերիներին «դիվերսանտ» կամ «ահաբեկիչ» անվանելն անընդունելի է, իսկ գերեվարվածների նկատմամբ ցանկացած քրեական հետապնդում՝ անհիմն: Բաղդասարյանն ընգծում է ՝ եռակողմ հարտարարության ստորագրումից հետո խաղաղ պայմաններում Խծաբերդից և Հին Թաղերից 64 անձի գերեվարումն ինքնին հակասում էր ստորագրված փաստաթղթի տրամաբանությանը։

Ադրբեջանական կողմը նման հայտարարություն արել էր նաև օրեր առաջ՝ անդրադառնալով հայ կին գերիներին: Լիբանանահայ Մարալ Նաջարյանի՝ ադրբեջանական գերությունից վերադառնալուց հետո էլ Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել էր, թե Ադրբեջանում այլևս չկան գերության մեջ գտնվող հայ կանայք, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմի տվյալներով, գերության մեջ էլի կանայք կան: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեր հարցին ի պատասխան փոխանցեց, որ ադրբեջանական գերության մեջ գտնվող գերիների թվում կա մեկ կին ռազմագերի, որը քաղաքացիական անձ է և գերեվարվել է հրադադարի հաստատումից հետո՝ ամուսնու հետ միասին: Խոսնակը հավալեց, որ  Ադրբեջանը չի ընդունում այդ գերու առկայության փաստը:

Նշենք, որ այս պահի դրությամբ Հայաստան է վերադարձել 70 ռազմագերի, այն դեպքում, երբ ՄԻԵԴ ներկայացված՝ միջանկյալ միջոցներ կիրառելու դիմումներն անցում են 200-ը: Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արտակ Զեյնալյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս ընթացքում ՀՀ Կառավարությունը 100-ից ավելի անձի համար դիմում է ներկայացրել ՄԻԵԴ՝ միջանկյալ միջոցներ կիրառելու խնդրանքով. «Մոտ 110 - 120 անձի վերաբերյալ հրատապ միջոց կիրառելու դիմում էլ մեր խումբն է ներկայացրել»:

Հարցին՝ Ադրբեջանի կառավարությունը ՄԻԵԴ-ում պաշտոնապես քանի՞ գերեվարված անձի փաստ է ընդունել, Արտակ Զեյնալյանը նշեց՝մինչեւ 100:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում փաստաբան Սիրանուշ Սահակյանն էլ խոսեց գերության մեջ գտնվող 3 հայ կանանց մասին, նշելով, որ Ադրբեջանի պաշտոնական հաղորդագրությունները չեն արձանագրում իրականությունը. «Հայտարարությունները միակողմանի են և միտված են իրականությունը թաքցնելուն: Մեր տեղեկություններով, դեռևս 3 կանանց ճակատագիր անհայտ է: Ընդ որում, այդ կանայք հայտնվել են Ադրբեջանի իշխանությունների հսկողության ներքո, և այս տեսանկյունից պետք է ունենան գերեվարված անձի կարգավիճակ: Այլ հարց է, որ մենք չենք բացառում տեղահանված կանանց շրջանում սպանությունները, քանի որ արդեն իսկ ունենք ապացույցներ, որ տարեց քաղաքացիական անձինք, այդ թվում կանայք, որոնք չեն հասցրել լքել իրենց բնակավայրերը, սպանվել են: Այս տեսանկյունից մտահոգիչ է իրենց հայտարարությունը, քանի որ այդ կանանց ճակատգրի պատասխանատուն եղել և մնալու է Ադրբեջանը: Եթե չեն վերադարձնելու, որովհետև արտակարգ զարգացումներ  են եղել և սպանվել են, դրա համար ևս պետք է պատասխանատվություն կրեն»:

Սահակյանը նշեց, որ իրավական տեսանկյունից տարբերություն չկա մինչ նոյեմբերի 9-ը և դրանից հետո գերեվարված քաղաքացիների կարգավիճակի առումով. «Եվ զինված գործողությունների դադարից հետո, և՛ կոնֆլիկտի շրջանակներում գերության մեջ հայտնված անձինք դասական առումով համարվում են քաղաքացիական գերիներ կամ ռազմագերիներ: Հայտարարության կնքման պահը կրիտիկական նշանակություն չունի: Թե՛ նոյեմբերի 10-ին գերեվարված քաղաքացիական անձինք, թե՛ դեկտեմբերի կեսերին գերեվարված անձինք համարվում են ռազմագերիներ, և գտնվում են միջազգային մարդասիրական իրավունքի պաշտպանության ներքո: Այլ հարց է, որ Ադրբեջանը փորձում է իրենց ներկայացնել որպես հանցագործներ: Այս ձեռագիրն առնչվում է ոչ միայն հայտարարության ստորագրումից հետո միջադեպերին, այլև մինչ այդ գերեվարման դեպքերին: Մենք ունենք դեպքեր, երբ անձը գերեվարվել է հոկտեմբերին, սակայն Ադրեբեջանը չարաշահումներ թույլ տալով, պնդում է, որ չի վերադարձնելու տվյալ անձին, քանի որ նա հացագործ է: Նման շահարկումները լինելու են զուտ քաղաքական պատճառներով»:

Սահակյանը պնդեց՝ սկզբունք չկա տարանջատելու գերին ահաբեկիչ է, թե ռազմագերի. «Օրինակ՝ Խծաբերդի դեպքում մենք տեսանք, որ սկզբում ամբողջ խումբը որակվում էր որպես ահաբեկիչ, իսկ ահաբեկիչները վերադարձի ենթակա չեն: Սակայն 8 անձ հայրենադարձվեց: Ստացվում է, որ ահաբեկիչ որակումը շինծու էր, և երկրորդ՝ անգամ, եթե պնդենք, որ նրանք ահաբեկիչ են, կա մոտեցման միասնականության սկզբունք, և, եթե մի խմբի որոշ անդամներ որակվել են որպես ահաբեկիչներ, բայց վերադարձել են, ապա համանման վերաբերմունքի  պետք է արժանան մնացած անդամները նույնպես: Ողջամիտ բացատրություն չի կարող լինել, թե ինչու են տարբերակում, տարբերակման օբյեկտիվ հիմք չկա և այս ամենը վկայում է, որ մենք գործ ունենք կամայականությունների հետ»:

Գերիների նոր խմբի վերադարձի հեռանկար մոտ ապագայում Սահակյանը չի տեսնում, բայց հավելում է՝ դրական զարգացումներ են սպասվում. «Եվրոպայի խորհրդի շրջանակներում դատական գործընթացների համատեքսում մենք բազմիցս բարձրաձայնել ենք Եվրոպական դատարանին, որ անհապաղ միջոց կիրառելու որոշումները լիարժեքորեն չեն կատարվում Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանը դատարանին ստում է և փաստացի պահվող գերիների գերեվարման հանգամանքը չի ընդունում, անձանց առողջական վիճակի պատշաճ տեղեկություն չի տալիս, ունեցել ենք նաև դեպքեր, երբ անձինք գերեվարման ընթացքում սպանվել են, այսինքն դատարանի պաշտպանության միջոցի տակ գտնվող անձի կյանքին վնաս է հասցվել, ինչը նաև մարտահրավեր է ինքնին Եվրոպական դատարանին և Եվրոպայի խորհրդին: Այս չարամիտ գործելաոճը հաշվի առնելով, խնդրել ենք, որպեսզի հարցն ուղարկվի նախարարների կոմիտե: Եվ արդեն նախորդ շաբաթ՝ ուրբաթ օրը, դատարանը պաշտոնապես ծանուցում է ուղարկել նախարարների կոմիտեին: Կոմիետի ներգրավածությունը արդեն նոր որակ է տալիս գործընթացին, որովհետև այս քաղաքական մարմինն է սկսելու զբաղվել խնդրով, ակնկալիք ունենք, որ եվրոպական այս ազդեցիկ քաղաքական մարմնի ներգրավածությունը կմեծացնի ճնշումն Ադրբեջանական իշխանությունների նկատմամբ և մենք կունենանք իրավիճակի դրական տեղաշարժ»:

Հարցին՝ հայ ռազմագերիներն այս ընթացքում կարողացե՞լ են կապ հաստատել իրենց ընտանիքի անդամների հետ, Սիրանուշ Սահակյանն ասաց, որ այս դեպքում նույնպես գործում է կամայականության սկզբունքը. «Առանձին ընտրողական դեպքերում կապը ստեղծված է «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջոցով, բայց այս դեպքերը հատընտիր են: Այսպիսի իրավիճակներն էլ ստեղծվում են, որպեսզի միջազգային հանրությանը ներկայացվեն որպես դրական օրինակներ: Բայց դրանք էլ համընդհանուր բնույթ չեն կրում, այլ եզակի դրվագներ են»:

ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2942 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել