Երևան
12 °C
Պոլիտեխնիկական համալսարանում այսօր տեղի ունեցավ ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի երկրորդ փուլը, որին մասնակցում էր միայն մեկ թեկնածու՝ պրոռեկտոր Գոռ Վարդանյանը։ Հիշեցնենք, որ մարտի մեկին անցկացված մրցույթի առաջին փուլի ընթացքում չհաջողվեց ընտրել ռեկտոր, քանի որ թեկնածուներից ոչ ոք չհավաքեց հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությունը՝ 17 ձայն։ Հաջորդ փուլ անցած միակ թեկնածուին՝ Գոռ Վարդանյանին, պակասում էր ընդամենը մեկ ձայն։
Ռեկտորի՝ արդեն նախկին թեկնածուներից Պարգև Բալջյանն այսօր բուհի անձնակազմի մի շարք անդամների անունից հոգաբարձուների խորհրդի անդամներին կոչ արեց դրսևորել պատասխանատվություն երկրի տեխնոլոգիական զարգացման համար, առաջնորդվել ոչ թե նեղ անձնական կամ խմբակային շահերով, այլ վերջնականապես գերադասել պետական եւ հանրային շահը ու չվերարտարդրել բուհի անփառունակ շարունակական կառավարումը։
Նա նաեւ կարծիք հայտնեց, որ եթե անգամ Նյուտոնը լիներ ռեկտորի թեկնածուների ցուցակում, ապա Գոռ Վարդանյանը էլի հավաքելու էր այդ 16 ձայնը։
Գոռ Վարդանյանն իր ելույթում նախ հակիրճ խոսեց բուհի զարգացման իր հայեցակարգի կարևոր կետերի, Պոլիտեխնիկական համալսարանի ապագայի հետ կապված իր պատկերացումների մասին, ապա ընդգծեց, որ Պոլիտեխնիկի մեծ ընտանիքից շատ դոցենտներ, երիտասարդ մասնագետներ եւ ուսանողներ հայտնել են իրենց աջակցությունն իրեն, ու եթե ինքն այդ աջակցությունը չտեսներ ու չզգար, ապա այսօր այստեղ չէր լինի։
Նա խնդրեց նաեւ բուհի 88-ամյա պատմության միայն վատ էջերը չհիշել, չխոսել միայն անհաջողությունների մասին, քանի որ բուհն ունեցել է նաեւ բազում ձեռքբերումներ։
Նիստը անցավ թեժ մթնոլորտում, բուն քվեարկությունը՝ նույնպես:
Մթնոլորտն ավելի շիկացավ, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ վայր է դնում իր լիազորությունները՝ որպես հաշվիչ հանձնաժողովի նախագահ: Նա նշեց, որ չի կարող իր աչքերը փակել, քանի որ, ըստ կանոնակարգի, անվավեր ճանաչվում են այն թերթիկները, որոնցում դաշտից շեղված նշումներ կան: Բայց, ըստ նրա, կար երեք քվեաթերթիկ, որոնցում նշումները սահմանված կարգի չեն, իսկ հանձնաժողովի անդամները միայն մեկ քվեաթերթիկ են համարել անվավեր։ Հաշվիչ հանձնաժողովի անդամներից մեկը նույնպես հրաժարվեց հաշվիչ հանձնաժողովի անդամ լինելուց, առաջարկեց երկու նոր անդամ ընտրել եւ կատարել վերջնական հաշվարկը եւ թեման փակել:
Հետագա անելիքը հասկանալու համար հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նորից կարդաց կանոնակարգը, ըստ որի՝ քվեաթերթիկը անվավեր ճանաչելու որոշումը կայացնում է հաշվիչ հանձնաժողովը, քվեարկության արդյունքների արձանագրությունը ստորագրում են հաշվիչ հանձնաժողովի բոլոր անդամները եւ նախագահը: Այսինքն՝ պետք է հինգ անդամն էլ ստորագրեին, բայց փաստացի երկու անդամները հրաժարվեցին իրենց մասնակցությունից:
Հաշվիչ հանձնաժողովի անդամներից Վարդան Պետրոսյանն էլ ասաց, որ ամեն ինչ շատ հստակ է. իրենք արձանագրությունը կներկայացնեն եւ որոշում կկայացնեն: Վերջնական որոշում կայացնելու հարցում սկսեցին հակադարձ կարծիքներ հնչել, նույնիսկ փորձեցին հասկանալ հարցի իրավական կողմը, իրավաբան փնտրել: Այնուամենայնիվ, հաշվիչ հանձնաժողովի երեք անդամները համարեցին, որ կանոնակարգի խախտում չկա, միայն մեկ քվեաթերթիկ է անվավեր եւ հաստատեցին քվեարկության արդյունքները:
Չնայած թեժ քննարկումներին՝ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր ընտրվեց պրոռեկտոր Գոռ Վարդանյանը՝ 17 կողմ, 5 դեմ ձայնով։ Անվավեր ճանաչվեց 1 քվեաթերթիկ։
Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը նիստը եզրափակեց այն խոսքով, որ այսպիսի ընտրություն չէր եղել ամբողջ Պոլիտեխնիկի պատմության մեջ, եւ որ այս նիստը Պոլիտեխնիկի վատագույն էջերից էր:
Գոռ Վարդանյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Պարգեւ Բալջյանի հնչեցրած հայտարարությանը, նշեց. «Մարդիկ հայտնել են իրենց կարծիքը, իրենց մոտեցումները, որոնք ես չեմ կիսում, քանի որ Պոլիտեխնիկը 88-ամյա ուսումնական հաստատություն է, ունի ծանրակշիռ ավանդույթներ, սկզբունքներ, դրանք պետք է պահպանել: Եվ այդ արժեքները պահպանելը հենց դրված է երիտասարդների ուսերին»:
Պատասխանելով Բալջյանի այն դիտարկմանը, թե եթե անգամ Իսահակ Նյուտոնը լիներ ռեկտորի թեկնածուների ցուցակում, Գոռ Վարդանյանը, միեւնույն է, անհրաժեշտ ձայները կստանար՝ Գոռ Վարդանյանն ասաց՝ եթե Իսահակ Նյուտոնը լիներ թեկնածուների ցուցակում, ինքն անձամբ ինքնաբացարկ կհայտներ:
Նորընտիր ռեկտորը նաեւ նշեց, որ ընտրությունների ընթացքն իրեն չգոհացրեց: Ասաց, որ ընտրական այս պրոցեսում եղել են արհեստական լարվածություններ, բայց ինքը չի ցանկանում հասցեագրել, ունի իր կասկածները, բայց իր գործունեությամբ փորձել է եւ կարծում է՝ դա ստացվել է, որ բուհի ներսում այս մոտեցումները այլ ձեւակերպումներից հեռացվեն:
«Լարվածությունը իր գագաթնակետին հասավ, դրա համար ես եւս այդ արդյունքից ուրախ չեմ, բայց վստահ եմ, որ սա ավելի է պարտավորեցնում, որ նպաստեմ՝ նման մթնոլորտ երբեւիցե Պոլիտեխնիկում չլինի, իսկ եթե կլինեն նման խնդիրներ, բնականաբար, պետք է դրանք կանխվեն»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ մրցույթին ի սկզբանե առաջադրված թեկնածուները վեցն էին, վեցն էլ՝ նույն բուհից: Նրանք են՝ Տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, Ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, Հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգեւ Բալջյանը եւ պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:
Նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի պաշտոնավարման ժամկետը լրացել է:
(լրացված)
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
Երևանում լեհ երկրպագուների մասնակցությամբ ծեծկռտուքի գործով քրեական հետապնդում է հարուցվել 16 անձի նկատմամբ
Ստեփանավանի հրաձգարանի տարածքում 5 օր անցկացվելու են պարապմունքներ. կլսվեն կրակոցներ
Ադրբեջանի տարածքով Հայաստան բերվող ապրանքի նոր խմբաքանակ կա, ճանապարհին է. Պապոյան
Մաթևոսյանը ԵՄ հանձնակատար Ջեսիկա Ռոսվալի հետ քննարկել է համագործակցությունն ու COP17-ի նախապատրաստումը
Նախկինների հետ կապ չունեցող Նարեկը սեփական հոր հետ էլ կապ չունի՞, ով եղել է Սերժի աշխատակազմի ղեկավար. Չախոյան
Մահվան ելքով վրաերթ Վանաձորում. 22-ամյա վարորդն ինքն է շտապօգնություն կանչել
Միքայել Աջապահյանին հիվանդանոց տեղափոխելու հարցը կլուծվի դատական նիստից հետո
Հայաստանի հետ կքննարկենք երկրում առաջիկա խորհրդարանական ընտրությունները. Կալլաս
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT