Ադրբեջանն ունի նկրտումներ Սյունիքի եւ ՀՀ այլ տարածքների նկատմամբ, սակայն ռազմական գործողությունների չի գնա. Հայրապետյան

13/03/2021 schedule13:46

Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերը առաջիկայում՝ գրեթե նույն օրերին զորավարժություններ են անցկացնելու: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց մարտի 16- 20-ը մարտավարական եւ մարտավարամասնագիտական զորավարժություններ անցկացնելու մասին: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության համաձայն՝  Ադրբեջանում զորավարժությունները կանցկացվեն մարտի 15-18-ը եւ կունենան օպերատիվ-տակտիկական բնույթ:

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը «Հայկականժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր տեղեկություններով՝ Ադրբեջանը զորավարժություններն անցկացնելու է Գեղարքունիքի մարզի հյուսիս-արեւելյան սահմանահատվածի մոտ եւ Տավուշի մարզի արեւելյան հատվածի մոտ:

Կարեն Հովհաննիսյանի հետ զրույցը՝ստորեւ.

- Պարոն Հովհաննիսյան, Հայաստանը եւ Ադրբեջանը գրեթե նույն օրերին զորավարժություններ են անցկացնում: Այդ զորավարժությունները նմա՞ն են իրար:

- Այդքան էլ նման չեն: Ծավալների հետ կապված՝ եւս նմանություն չկա: Ադրբեջանը զորավարժություններին մտադիր է ընդգրկել  10.000-ից ավելի կենդանի ուժ, հարձակողական բնույթի զինտեխնիկա, ԱԹՍ-ներ, ռազմական ավիացիա, տանկեր եւ այլն: Հայաստանի դեպքում այդքան էլ լայնամասշտաբ չէ. ծավալի առումով համեմատության եզրեր չկան, բայց սա ես համարում եմ բալանսի բերող զորավարժություն: Այսինքն՝երկու պետություն, որոնք ոչ վաղ անցյալում պատերազմել են, իրենց տարածքներում անցկացնում են զորավարժություններ, եւ այդ զորավարժությունների հասցեատերերն էլ, ըստ էության, հանդիսանում են տվյալ դեպքում հակամարտող պետությունները: Պաշտոնապես չի հայտարարվում, որ զորավարժությունները հարձակողական բնույթի են, բայց, ըստ էության, այդ բնույթի է:

- Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ օպերատիվ-տակտիկական բնույթի զորավարժության մասին է խոսքը:

- Ընդհանրապես, եթե մենք խոսում ենք զորավարժությունների տեսակի մասին, ոչ թե պաշտոնական հաղորդագրություններն ենք հիմք ընդունում, այլ հիմք ենք ընդունում այն, թե ինչ տեսակի զինտեխնիկա է օգտագործվում: Տվյալ դեպքում օգտագործվում է ռազմական ավիացիա, ԱԹՍ, տանկեր: Տանկերը օգտագործվում են հարձակողական իրավիճակների համար:  Օգտագործվում է 10.000 կենդանի ուժ, այսինքն՝սա ինքնին հարձակողական բնույթի զորավարժություն է: Հատուկ ջոկատայիններ չեն ընդգրկված, այլ ընդգրկված են այն ստորաբաժանումները, որոնք ռազմի դաշտում իրականացնում ենառաջին պլանիգործողություններ: Ե՛վ Թուրքիան, եւ՛ Ադրբեջանը փորձ են անում այս ժամանակաշրջանում հոգեբանական ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որովհետեւ Հայաստանի նկատմամբ ունեն նկրտումներ, եւ ցանկություն կա ոչ ռազմական ճանապարհով այդ նկրտումները կյանքի կոչել: Փորձում են հոգեբանորեն ճնշել Հայաստանին եւ ՀՀ իշխանությանը: Փորձում են ասել, որ «եթե դուք չեք գնում զիջումների, ապա մենք կարող ենք պատերազմից 2-3 ամիս անց այսպիսի լայնամասշտաբ զորավարժություններ իրականացնել: Ավելին՝նաեւ կարող ենք հարձակվել ձեր երկրի վրա»:

- Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ տեսնու՞մ եք զորավարժությունների օրերին:

- Բացառում եմ նմանատիպ սցենար: Դա կոչվում է ոչ թե ռազմական գործողություն, այլ ռազմական սադրանք: Այս սադրանքների բացառումը այն է, որ այսօր եւս Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հայտարարություն տարածեցին, որ Ադրբեջանի զորավարժությունների պարագայում չպետք է ռազմական որեւէ գործողություն ակնկալել Հայաստանի Հանրապետության դեմ: Սա եւս կանխարգելիչ հայտարարություն էր: Չեմ կարծում, որ կգնան ռազմական սադրանքի, բայց միեւնույն ժամանակ չի բացառվում, որ զորավարժությունների ժամկետներից դուրս լինեն որոշակի ռազմական սադրանքներ:

- Ինչո՞վկարողենպայմանավորվածլինելհետագառազմականսադրանքները:

-Վերջին ժամանակաշրջանում Ալիեւի տարածած հայտարարությունները եւ հոխորտանքները՝ Զանգեզուրի միջանցքի հետ կապված, եւ այն հայտարարությունը, որ եթե Հայաստանը չգնա միջանցքի տրամադրմանը, մենք կպարտադրենք, մյուս կողմից՝ նաեւ այն բոլոր հայտարարությունները, որոնք գալիս են Բաքվից՝ կապված Զանգեզուրի հետ, ինչու չէ նաեւ Տավուշի մարզի որոշակի հատվածների հետ, դրանից ենթադրելով՝ ասում եմ, որ իրենք փորձելու են ռազմական սադրանքներ իրականացնել, որպեսզի գոնե Ալիեւը իրենց հասարակությանը ցույց տա, որ իր խոսքը գործ է, եւ եթե ինքը ասել է, պետք է անպայման իրականություն դառնա: Այստեղ խնդիրը Ռուսաստանի հետ է, որովհետեւ Ռուսաստանը ներկայացված է նաեւ Սյունիքի մարզում, եւ դա արկածախնդրություն կլինի, եթե Ադրբեջանը որեւէ բան անի: Բայց կարծում եմ՝ Ալիեւը գնալու է այդ ճանապարհով, եւ միգուցե դա կլինի այն համբերության բաժակը, որը կլցվի, եւ թուրք-ռուսական բախումը ապագայում կարող է տեղի ունենալ:

-Դրանք կարո՞ղ են վերածվել լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

- Այո: Այստեղ ոչ միայն Հայաստանի Հանրապետության սուվերենության խնդիրն է, այլ նաեւ Ռուսաստանի ազդեցության ոլորտների խնդիրն է: Եկեք Ադրբեջանին դիտարկենք որպես Թուրքիա, որովհետեւ դա այդպես է: Եթե Թուրքիան ուզում է իր ազդեցության ոլորտները տարածել այնտեղ, որտեղ ավանդաբար եղել է Ռուսաստանը, ապա ակնհայտորեն կլինի թուրք-ռուսական բախում:

- Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները անցկացվելու են բարդ ռելիեֆով լեռնաանտառային տարածքներում, հստակ վայր նշված չէ: Ունե՞ք տեղեկություն, թե որտեղ են անցկացվելու զորավարժությունները:

- Իմ տեղեկությունների համաձայն՝ զորավարժությունները անցկացվելու են ՀՀ Գեղարքունիքի մարզի հյուսիս-արեւելյան սահմանահատվածի մոտ, Տավուշի մարզի արեւելյան հատվածի մոտ: Հատկապես այդ շրջաններում է զորավարժությունների անցկացման վայր ընտրվել: Կարծես նաեւ մտադրություն ունեն զորավարժությունները Քարվաճառում անցկացնել: Եթե տեղեկությունները իրոք համապատասխանում են իրականությանը, ապա Քարվաճառի հատվածի զորավարժությունները արարողակարգային են լինելու: Իրենք զինտեխնիկան Մարտակերտի միջանցքով պետք է անցկացնեն Քարվաճառի տարածք: Սա եւս հոգեբանորեն ճնշելու նպատակ ունի: Եթե աշխարհագրական առումով վերցնենք, զորավարժությունների հիմնական ուղղությունը ՀՀ սահմանի նկատմամբ է:

- Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ զորքերը կատարելու են ահաբեկչական ջոկատների եւ անօրինական զինված խմբավորումների դեմ պայքարի հակաահաբեկչական գործողություններ: Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հենց Ադրբեջանն էր ահաբեկիչների ներգրավել: Հատկապես այս պարագայում ինչու՞ է Ադրբեջանի ՊՆ-ն նման հայտարարություն անում:

- Գաղտնիք չէ, որ ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության տարածքում ծառայություն իրականացնող հայկական բանակի զինվորներին համարում է ահաբեկիչներ, եւ ընդհանրապես, ոչ միայն հայկական բանակի, այլեւ ինքնապաշտպանություն կազմակերպող ուժերին է համարում ահաբեկիչներ: Այս հանգամանքը նկատի ունեն, երբ ասում են՝ հակաահաբեկչական գործողություններ: Տվյալ դեպքում եւս գալիս եմ այն համոզման, որ այս զորավարժությունները հոգեբանական պատերազմի մաս են կազմում, բայց միեւնույն ժամանակ գլոբալ առումով թուրք-ադրբեջանական զորքերը համատեղ գործունեության խնդիր ունեն: Կարելի է ասել, որ մի կողմից իրականացվում է ներդաշնակեցման, մյուսկողմից՝ հոգեբանական պատերազմի գործառույթը:

- Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ Թուրքիայի մասնակցության մասին խոսք չկա:  Ըստ ձեզ՝ Թուրքիան որեւէ կերպ մասնակցություն կունենա՞ զորավարժություններին:

- Թուրքիայի հրամանատարական կազմն է ընդգրկված այս զորավարժություններում: Այսինքն՝ այնպես, ինչպես Արցախյան պատերազմում էր: Հրամանատարական կազմը ինքն է կառավարում զորքը, Թուրքիայի կողմից տրված զինտեխնիկան է գործածում: Սա ես համարում եմ թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություն:

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանն էլ երեկ հայ ժողովրդին սթափության կոչ էր արել՝ հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Սյունիքի վերաբերյալ արած հայտարարությունները:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը շատ կարեւոր է համարում ԵԿՄ-ի այս կոչը: «Պետք է հասկանալ, թե ինչ իրավիճակում ենք հայտնվել, ինչ իրավիճակում է հայտնվել մեր պետությունը, եւ անկախ քաղաքական հայացքներից, տարակարծություններից, մենք ընդհանուր խնդիրներ ունենք, եւ ունենք հակառակորդներ, ովքեր կօգտվեն մեր թուլությունից»:

Ըստ Տաթեւիկ Հայրապետյանի՝ պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությունները հոգեբանական պատերազմի շարունակությունն են: «Ինքը օգտագործում է մեր երկրում ստեղծված հետպատերազմյան իրավիճակը եւ փորձում իր համար դիվիդենտներ շահել: Միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը որեւէ իրավասություն չունի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ, եւ Ադրբեջանը այն իրավիճակում չէ (անկախ նրանից, որ հաջողության է հասել վերջին պատերազմում), որ հարձակում գործի եւ կարողանա «մարսել», բայց այդքանով հանդերձ՝ շարունակ փորձում է ստեղծել այդ տպավորությունը, որ պատերազմի վտանգը շարունակվում է, եւ դա բնականաբար հոգեբանական շատ մեծ ազդեցություն է գործում, եւ Ադրբեջանի կողմից արվող հիբրիդային պատերազմի կարեւոր բաղկացուցիչ մասն է»:

Պատգամավորի կարծիքով՝ Ալիեւը իր որոշ ելույթներով փորձում է ազդել Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա: «Շատ կարեւոր է, որ անկախ մեր երկրում ստեղծված իրավիճակից հակառակորդի այս կամ այն ելույթները չբերվեն ներքին լսարան՝շահարկումների նպատակով: Հակառակորդի խոսքը չի կարող այս կամ այն կողմի համար դառնալ փաստական հիմք: Հակառակորդ երկրի նախագահի խոսքը պետք է կոշտ գնահատականի արժանանա, ոչ թե շահարկումների հիմք դառնան երկրի ներսում: Ալիեւի հայտարարությունների նպատակն է որ մարդիկ ապագա չպլանավորեն այս երկրում, արտագաղթեն երկրից»:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանն ունի նկրտումներ Սյունիքի եւ Հայաստանի այլ տարածքների նկատմամբ, սակայն դրա իրագործման համար ռազմական գործողությունների չի գնա:

Ադրբեջանագետը նաեւ ողջունում է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ ուղղված Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին, որով հանձնախումբը նշում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի թիրախում Հայաստանի Սյունիքի մարզն է: «Միջազգային համապատասխան ուշադրությունը այս հարցին հրավիրելը շատ կարեւոր է»:

ՆԱՆԵ ԱՎԵՏԻՍՅԱՆ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3285 դիտում

ԲՏԱ նախարարն ու Բենժամեն Հադադը վերահաստատել են ռազմավարական գործընկերության ձևավորման կարևորությունը

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ

Կանանց ԱԱ-2027․ Հայաստանի հավաքականը տանը խոշոր հաշվով զիջել է Բելառուսի թիմին

Զինծառայող է մահացել․ ընթանում է քննություն․ ՊՆ

«Ռոսատոմի» գրեթե բոլոր աշխատակիցները լքել են Բուշերի ատոմակայանը. Լիխաչով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հայտնի է՝ ով է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից ձերբակալված երկրորդ անձը

Էս եք, սա է վերաբերմունքը ՀՀ քաղաքացուն․ ընտրակաշառքով իշխանության փորձ կարող է անել միայն «Թույլիկ Հայաստանը»

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել պաշտպանության և տիեզերքի հարցերով ԵՄ հանձնակատար Անդրիուս Կուբիլիուսի հետ

Թե՛ Ծառուկյանը, թե՛ Կարապետյանը ձայները տալու են Քոչարյանին․ բոլորը գիտեն, թե խաղը որ կենտրոնից է կառավարվում

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություն է գրանցել

Եկեղեցում վարչապետին հարվածելու փորձ արած Դավիթ Մինասյանի խափանման միջոցը փոխվել է

Գոհար Ղումաշյանի նկատամբ որպես խափանման միջոց տնային կալանքի միջնորդություն է ներկայացվելու դատարան

Պետությունը պայման է, որտեղ կստանանք կրթություն, և այն դարձնենք ավելի մեծ արդյունք պետության համար․ վարչապետ

Արայիկ Հարությունյանը Վասիլիս Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր

Ջերմուկի խաչմերուկից Սարավան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

«Ուժեղ Հայաստան»-ի անդամ Գոհար Ղումաշյանը և ևս մեկ անձ ձերբակալվել են․ հրապարակվել է ձայնագրություն

Ինչքան պետական ծրագիր կա, օգտվել եմ․ Սայաթ-Նովա բնակավայրում մասնավորի կողմից հիմնվել է խելացի անասնաշենք

Ժամանակներ են եղել ՀՀ-ում, երբ ընդդիմության համար ոչ թե 2 բառ իրար կապելն էր, այլ 20 քվեատուփ ավել «պահելը»

Սպասվում է 0-ին մոտ ջերմաստիճան հողի մակերևույթին, -1․․․-4 աստիճան ցուրտ՝ օդում

Քննարկվել է Եվրամիության հետ ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրից բխող նոր օրենքի նախագիծը

Կարապետյանի վարույթի քննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի որևէ տեղակալ հրաժարական չի ներկայացրել․ ՔԿ

Լավ է ստացվել, չէ՞, հարգելի՛ ուսուցիչներ․ վարչապետն այցելել է Վարդաշենի վերանորոգված դպրոց․ տեսանյութ

Հանդիպել են Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը․ ձեռք են բերվել համաձայնություններ

ՊԵԿ-ը մաքսային վարչարարությունը բարեփոխող նախագիծ է մշակել

Շենքն ունի առանձին ապաստարան. Նոր Ուղի բնակավայրում կառուցվել է նոր մանկապարտեզ․ վարչապետը մասնակցել է բացմանը

Արարատ համայնքի Երիտասարդական կենտրոնը վերանորոգվել է, հագեցվել գույքով և տեխնիկայով․ վարչապետ

Կալուգացի օլիգարխն ինքն էլ չի հավատում, որ հաղթելու է, դրա համար չի հրաժարվում քաղաքացիություններից. Չախոյան

Գինեգործության ոլորտում գործող 192 հարկ վճարող պետբյուջե է վճարել 3 մլրդ դրամ հարկային եկամուտ․ ՊԵԿ

Եթե չկա տող բյուջեում, ուրեմն չկա դպրոց, չկա գույք, մարզահրապարակ, չկա ճանապարհ. վարչապետ

ԱԺ-ն քննարկում է Տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովի անդամի պաշտոնում Խաչատրյանի թեկնածությունը

Գրիգորյանն ու Կատարի դեսպանն ընդգծել են 2 երկրի երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը

Տրվել է 1400 նոր տան կառուցման հնարավորություն, ծրագրվում է կառուցել առնվազն 3000-ը. Թորոսյանը մանրամասնել է

Առաջիկա Կառավարության նիստի ընթացքում կընդունվի պարարտանյութերի գնի սուբսիդավորման ծրագիրը. Պապոյան

Իսակովի պողոտայում տեղադրվում է ասֆալտբետոնե նոր ծածկ. տեսանյութ

Ձեր գաղափարը կարող է ստանալ մինչև 5 մլն դրամ աջակցություն. հայտերի ընդունումը շարունակվում է

Թուրքիայում զինված անձը հարձակվել է դպրոցի վրա և պատանդ վերցրել աշակերտների. կան տուժածներ

Պարույր Սևակ բնակավայրում կառուցվել է նոր կրթահամալիր. վարչապետը ներկա է եղել բացմանը․ տեսանյութ

Ինչո՞ւ պիտի գազը թանկանա, նման հայտարարություն չի հնչել. Ռուբեն Ռուբինյան

Մենք Ռուսաստանի հետ չենք պատերազմելու, բոլոր խնդիրները բարձրաձայնելու ենք, փորձելու ենք լուծելով առաջ գնալ