Նոր չափորոշչով մանկապարտեզում երեխաները կսովորեն մեդիագրագիտություն, կծանոթանան օրենքի գաղափարին. նախագիծ

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ, որով առաջարկվում է վերանայել նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, որպեսզի այն համահունչ լինի վաղ մանկության զարգացման ոլորտում Հայաստանի Հանրապետությունում և միջազգային ասպարեզում տեղի ունեցող ժամանակակից կարևորագույն գործընթացներին: Նախագծում նշվում է, որ չափորոշիչը միտված է երեխաների իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ներառմանը, կրթության որակի բարձրացմանը, բազմազանության խթանմանը, սահուն անցմանը դպրոցին և այլն:

Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ ներկայում նախադպրոցական կրթության բովանդակությունը կարգավորվում է 2011 թվականին հաստատված և 2018 թ.-ին մասնակի փոփոխված չափորոշչով, որում ներկայացվող որակական պահանջներն անցած շուրջ 10 տարիների ընթացքում էականորեն փոխվել են, եւ անհրաժեշտություն է առաջացել անել նոր վերանայումներ:

Վերանայման արդյունքում առաջարկվում են որոշ փոփոխություններ, մասնավորապես այն, որ նախադպրոցական երեխաների համար սահմանված հինգ ոլորտների համար նախատեսվում են վերջնարդյունքներ, այսինքն՝ ինչ պետք է կարողանան անել և ինչ պիտի հասկանան վեց տարեկան երեխաները։ 

Ըստ չափորոշչի՝ վերջնարդյունքներն ուղղված են լինելու կարողունակությունների ձեւավորմանը:

Սահմանված հինգ ՝ շարժողական, խոսքի և հաղորդակցման հուզական, սոցիալ-անձնային, իմացական, ինքնասպասարկման, անվտանգության, առողջ ապրելակերպի ոլորտներում, երեխաները պետք է տիրապետեն 9 կարողունակությունների՝ լեզվական և հաղորդակցական, ճանաչողական և մոտիվացիոն, ինքնաճանաչողական և սոցիալական, ժողովրդավարական և քաղաքացիական, թվային և մեդիա, մշակութային, մաթեմատիկական և տեխնիկական, տնտեսական, ֆիզիկական կրթության և առողջ ապրելակերպի:

Լեզվական և հաղորդակցական կարողունակության շրջանակում երեխան պետք է տիրապետի գրական հայերենին, հաղորդակցվի տարբեր իրավիճակներում և միջավայրերում, դրսևորի խոսքային և ոչ խոսքային ակտիվություն՝ մասնակցություն ունենալով հասարակական կյանքին։ Ընդգծվում է, որ երեխան ունակ է կողմնորոշվել լեզվական միավորներում՝ հնչյուն, բառ, նախադասություն, ինքնուրույն ձևակերպում է սեփական մտքերը՝ ազատ և կապակցված արտահայտելով կարծիք, վերաբերմունք որևէ երևույթի մասին։

Ճանաչողական և մոտիվացիոն կարողունակության շրջանակում երեխան պետք  է կարողանա՝ պատճառահետևանքային կապեր տեսնել երևույթների, իրադարձությունների միջև, ճանաչի առարկաների և օբյեկտների թաքնված կապերը. այստեղ կարեւորվում է երեխայի՝  գործունեության տարբեր ձևերի մեջ ներգրավվումը ու նոր բացահայտումներին ուղղված նրա կարողունակության զարգացումը:

Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակության շրջանակում  երեխան պետք է ճանաչի  իր արտաքին առանձնահատկությունները, ձեռք բերի սեռադերային պատկերացումներ: Սա թերեւս ամենաքննարկվող հարցերից մեկն է, որ մեր հասարակության մի շերտի կողմից առարկվում  եւ չէր ընդունվում:  

Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակությունը ենթադրում է, որ նախադպրոցական տարիքում երեխան բացի սոցիալական արդարության պարզագույն կանոններին տիրապետելուց, ճանաչում է հայրենիքը, Հայաստանի խորհրդանիշները /դրոշ, զինանշան, օրհներգ/, դրսևորում է սեր և նվիրվածություն հայրենի երկրի հանդեպ: Ունի տարրական պատկերացումներ սեփական իրավունքների ու պարտականությունների մասին:

Թվային և մեդիա կարողունակությունը սահմանում է, որ երեխան տիրապետի  մեդիագրագիտության և անվտանգության հիմնական կանոններին՝ հասկանալով դրանց հետ կապված վտանգները։ Այս կարողունակությունը կձեւավորվի ավագ խմբի երեխաների մոտ. համակարգիչը կօգտագործվի ոչ թե խաղեր խաղալու համար, այլ երեխային տեղեկություն տալու այն անվտանգ օգտագործելու մասին, այսինքն՝  մեդիագրագիտության և մեդիաանվտանգության կանոններին տիրապետելու համար երեխան պետք է ունենա անհրաժեշտ գիտելիքներ: Մասնավորապես՝ ավագ խմբի երեխան պետք է կարողանա նշել իրական և մեդիա միջավայրերի տարբերությունները՝ մեդիայից ստացված տեղեկատվությունը համադրելով իրական կյանքին։

Մշակութային կարողունակությունը հնարավորություն կտա երեխաներին գնահատել գեղեցիկը, ճանաչել և վերլուծել հանրահայտ մանկագիրների գեղարվեստական ստեղծագործությունները՝ արվեստի միջոցով արտահայտելով սեփական հույզերը, զգացմունքներն ու  տպավորությունները:

Մաթեմատիկական և տեխնիկական կարողունակությունը սահմանում է, որ երեխան կարողանում է կատարել պարզ մաթեմատիկական գործողություններ, համեմատում, հետազոտում է առարկաները և երևույթները, գտնում է տարբեր խնդիրների լուծումներ, ճանաչում է թվանշանները: Կարողանում է առարկաները տարբերակել ըստ նյութի:

Տնտեսական կարողունակություն
Երեխան կարողանում է համարժեք ճանաչել և վերլուծել մեծերի աշխատանքը և դրանից ստացված արդյունքները: Ունի տարրական պատկերացումներ շրջակա միջավայրի և դրա պահպանման վերաբերյալ: Հասկանում է շրջակա միջավայրի պահպանման գործում սեփական դերը, նշանակությունը և մասնակցում է այդ գործընթացում:

Ֆիզկական կրթության և առողջ ապրելակերպի կարողունակություններն էլ սահմանում է, որ
երեխան պատկերացում պետք է ունենա ֆիզիկական վարժությունների առողջարարական նշանակության, առողջ սննդի, առողջ ապրելակերպի վարման հիմնական կանոնների՝ օրգանիզմի կոփման, օրվա ռեժիմի, առողջ սննդի, հիգիենիկ կանոնների, ճիշտ կեցվածքի պահպանման մասին:

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխայի զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջներում ավելացել է նաեւ օրենքի գաղափարի և կարևորության հիմունքների հետ ծանոթացման ներառումը: Այսինքն՝ երեխան, բացի խոսքի, տրամաբանության, մտավոր, ֆիզիկական, գեղարվեստագեղագիտական զարգացման, բնագիտության հիմունքներին ծանոթացման ներառումից պիտի որոշակի տեղեկություններ ունենա օրենքի մասին:

Հավելենք նաեւ, որ չափորոշչով տրված են նաև խմբասենյակների ձևավորման հիմնական պահանջները, թե ինչ սարքավորումներ և խաղալիքներ ու նյութեր պետք է ապահովվեն երեխայի ներդաշնակ զարգացման համար: Նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվող սարքերը, սարքավորումները, խաղալիքներն ու նյութերը պետք է համապատասխանեն երեխայի տարիքին և սահմանված առողջապահական նորմերին:

Չափորոշչում սահմանված են նաեւ երեխաների զարգացնող միջավայրին ներկայացվող պահանջները՝ ըստ տարիքային խմբերի: Օրինակ՝ մինչև 1 տարեկան երեխաները պետք է ապահովվեն մանկական երաժշտական գործիքներով, նկարազարդ, կտորից գրքերով, գունավոր մատիտներով, ճոճանակով եւ այլն: Մահճակալների վերևի մասում պետք է տեղակայված լինեն չխկչխկաններ: 1-ից մինչև 3 տարեկան երեխաների խմբասենյակում պետք է առկա լինեն խճանկարներ, «մատրյոշկա» տիկնիկներ, երկրաչափական տարբեր անցքերով աղյուսիկներ, գունեղ նկարներով գրքեր, գրենական պիտույքներ: Իսկ 3-ից մինչև 6 տարեկան երեխայների խմբասենյակում նախատեսվում են բազմապիսի դիդակտիկ խաղեր (լոտո, դոմինո, նկարների հավաքածուներ), տարբեր սյուժետային խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ (դոմինո, շաշկի, շախմատ և այլն), ազգային եւ այլազգի կենցաղի առարկաների նմուշներ:

Չափորոշչով նախատեսվում է շարժունակության խանգարումներ ունեցող երեխաների համար խմբասենյակում և դրանից դուրս ունենալ հարմարեցված աթոռ-սեղան, կանգնակ, սայլակ, քայլակ, տարբեր չափսերի բարձեր, աթոռակներ՝ նստելու ճիշտ դիրք ապահովելու համար, հարմարեցված սպասք, հարմարեցված գրենական պիտույքներ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7737 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին