Տիգրան Ավինյանը տեսակոնֆերանս է անցկացրել Եվրասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ

12/03/2021 schedule19:05

Մարտի 12-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի գնահատման տեսակոնֆերանսին: Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:

Տիգրան Ավինյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում ասել է. «Ուրախ եմ ողջունել բոլորին Եվրասիական զարգացման հիմնադրամի միջոցներով Հայաստանում իրականացվող ծրագրերի պորտֆելի համատեղ գնահատման աշխատանքների շրջանակներում։ Մեծապես կարևորում եմ այս միջոցառումը մի շարք առումներով։ Նախևառաջ, սա լրացուցիչ հնարավորություն է գործընկերային հարաբերություններն ավելի ամրապնդելու և գործնական երկխոսության միջոցով ծրագրերն առավել համակարգված և արդյունավետ կերպով իրականացնելու հիմքեր ձևավորելու համար։

2020 թվականին կորոնավիուսի համավարակի և Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով մեր երկիրը տնտեսական անկման շրջափուլ մտավ, և այդ իրողությունները նաև բացասաբար անդրադարձան ծրագրերի իրականացման ընթացքի ու արդյունավետության վրա։

Այդուհանդերձ, տնտեսական ճգնաժամի հաղթահարման նպատակով ընդունված արագ հակազդման քաղաքականության շրջանակներում Կառավարությունն ի թիվս այլ միջոցառումների և նպատակների, նաև հասցեագրել է կապիտալ ներդրումային ծրագրերի իրականացման արդյունավետության շեշտակի աճի ապահովումը՝ որպես տնտեսական ակտիվության վերականգնման կարևորագույն երաշխիքներից մեկը։

Վստահ եմ՝ զարգացման գործընկերների հետ համատեղ ծրագրային պորտֆելների գնահատման գործընթացի իրականացումը լրացուցիչ երաշխիքներ է ձևավորում ծրագրերի իրականացման արդյունավետության համար՝ որպես երկկողմ հանձնառության դրսևորում։ Սա չափազանց կարևոր է նաև երկրի ֆիսկալ կայունությունն ապահովելու, հանրային ներդրումային նոր նախաձեռնությունների ու ծրագրերի համար պոտենցիալ դաշտ ձևավորելու համար։

Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ Հայաստանի ընդհանուր ակտիվ ծրագրային պորտֆելը մոտ 200 մլն ԱՄՆ դոլար է, հատկացումների մասով միջին կատարողականը՝ մոտ 68 %: Չնայած ծրագրերի ֆինանսական ծավալի ու քանակի առումով գործընկերության պորտֆելը մեծ չէ, սակայն Եվրասիական զարգացման հիմնադրամը Հայաստանի կարևորագույն գործընկերներից է, և կարծում եմ, որ դեռ հնարավորություններ կլինեն գործընկերությունն առավել զարգացնելու համար։

Թույլ տվեք շատ չծավալվել, որպեսզի ավելի շատ ժամանակ կարողանանք հատկացնել հենց ծրագրերի շուրջ քննարկումների համար։ Միջոցառման օրակարգը նախատեսում է, որ առաջին փուլով կքննարկենք արդեն իսկ իրականացվող 4 ծրագրերը՝ 3 վարկային և 1 դրամաշնորհային, իսկ երկրորդ փուլով՝ պլանավորված թվով 3 դրամաշնորհային ծրագրերը»:

Եվրասիական զարգացման հիմնադրամի պորտֆելի՝ տեսակապով անցկացվող գնահատման ժամանակ քննարկվել են ընթացքի մեջ գտնվող ծրագրերը: Անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի կառուցման ներկայիս փուլի, Հայաստանում ոռոգման համակարգի արդիականացման, «Մաստարայի» ջրամբարի կառուցման, «Առողջապահության առաջնային ոլորտում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կատարելագործման» դրամաշնորհային ծրագրին վերաբերող հարցերին:

Առանձին քննարկման առարկա են դարձել նախատեսվող դրամաշնորհային ծրագրերը, ինչպես օրինակ՝ «կանաչ էներգիայի» զարգացումն ու հանրային շենքերում էներգախնայող մեխանիզմների ներդրումը, աշխատանքի էլեկտրոնային բիրժայի ստեղծումը, Հայաստանում կորոնավիրուսի համավարակի մարտահրավերին պատրաստվածության մեծացումը՝ առաջացած սպառնալիքների հայտնաբերման և արձագանքման ուղղությամբ:

Տեսակոնֆերանսի ավարտին ձեռք է բերվել պայմանավորվածություն համատեղ արձանագրության և գործողությունների պլանի միջոցով շարունակել աշխատանքները ծրագրերի իրականացման և արդյունավետ կառավարման ուղղությամբ: Կողմերը փոխադարձ հետաքրքրություն են արտահայտել Եվրասիական զարգացման հիմնադրամի ու գործընկեր երկրի միջև համագործակցության ռազմավարության մշակման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցում: Նախատեսվում է պորտֆելի գնահատումը պարբերական դարձնել, որպեսզի ծրագրերի կառավարումը հնարավորինս արդյունավետ դառնա, իսկ ընթացիկ խնդիրներն արագ լուծումներ ստանան:

Տպել
965 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց