Երևան
12 °C
Հայաստանում սննդամթերքի թանկացման տեմպը արագացել է: Երեւանյան սուպերմարկետներից մեկում մեր արած ուսումնասիրությունը ցույց տվեցին, որ հիմնական սպառողական ապրանքատեսակներից, օրինակ,ամենաէժան 1 լիտր ձեթն արժե 930 դրամ նախկին շուրջ 600 դրամի փոխարեն: Շաքարավազը, որը նախորդ տարվա այս օրերին արժեր 280 դրամ, այսօր արժե 355 դրամ, ձվի հատը 70 դրամ եւ ավելի է նախկին 40-50 դրամի փոխարեն, կաթի 1 լիտրը հասնում է 500 դրամի նախկին շուրջ 420 դրամի փոխարեն, ալյուրի 1 կգ-ը 270 դրամ է, որը նախկինում 20-30 դրամով ավելի մատչելի էր:
Նշենք, որ թանկացումների հիմնական պատճառ է համարվում միջազգային շուկայում ապրանքների գների բարձրացումը եւ Հայաստանի դեպքում նաեւ դոլարի փոխարժեքի տատանումը, որն այժմ 1 դոլարի դիմաց կազմում է 525-530 դրամ:
Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ 2021-ի փետրվարին 2020-ի փետրվարի համեմատ սպառողական գնաճը կազմել է 5.3 տոկոս, միայն սննդամթերքի գնաճը՝ 8.1 տոկոս:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը օրեր առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում բազմաթիվ գործոններով:
«Տրանսպորտի գները, ծովային բեռնափոխադրումների գները կտրուկ բարձրացել են, բացի այդ՝ ուտելիքի գներն են ամբողջ աշխարհում բարձրացել, ու դրա հետեւանքով ազդեցությունը ՀՀ տնտեսության եւ գների վրա էական են»,- նշեց նա: Նախարարի կարծիքով՝ հաջորդ ամիսներին կտեսնենք գնաճի վերադարձը թիրախային միջակայք:
Թանկացումների վերաբերյալ ՀԺ-ն զրուցել է ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովիկ Աղազարյանի հետ:
- Պարոն Աղազարյան, վերջին շրջանում հանրությունը բարձրաձայնում է շոշափելի գնաճի մասին, այն արձանագրել է նաեւ Վիճակագրական կոմիտեն: Ձեզ համար այս գնաճն այդքան նկատելի՞ է, որքան բարձրաձայնում են:
- Եթե հաշվի առնենք այն իրողությունները, որում մենք ենք այսօր՝ կորոնավիրուսի եւ պատերազմի արդյունքների հետ կապված, ապա թանկացումներն այնքան էլ սարսափելի չեն, բայց մյուս կողմից դրանք զգալի են շարքային քաղաքացու համար: Եթե վերցնում ենք անհրաժեշտ ապրանքները, դրանք միջին հաշվով 10 տոկոսի չափ թանկացել են: Հիմնականում սկզբից թանկանում են այն ապրանքները, որոնք ներմուծվում են, եւ դրանք էլ իրենց հետեւից ձգում են տեղական արտադրության ապրանքները: Փաստորեն կարելի է ասել, որ թանկացումների հիմնական պատճառը դոլարի փոխարժեքի բարձրացումն է:
- Ապրանքի գինը բարձրանում է, պաշտոնյաները նշում են, թե սա միջազգային շուկայում է թանկացել կամ դոլարի կուրսով է պայմանավորված, բայց քաղաքացու աշխատավարձը նույնն է մնում: Ի՞նչ պետք է անի քաղաքացին այս դեպքում:
- Ցավոք սրտի, գների բարձրացմանը շուկան ավելի արագ է արձագանքում եւ դանդաղ այն ժամանակ, երբ գները պետք է կայունանան: Հետեւաբար այդ աշխատավարձի բարձրացումը պետք է տեղի ունենա միայն այն ժամանակ, երբ ամեն ինչը կայունանա, եւ մենք զգանք, որ թանկացման արդյունքում արդեն եկել ենք մի նոր գնային մակարդակի, որը չի համապատասխանում աշխատավարձերի, թոշակների այսօրվա մակարդակին: Բայց եթե հիմա պետությունը փորձի այս պահին արձագանքել եւ թոշակներն ու աշխատավարձերը բարձրացնի, որից հետո նաեւ մասնավոր հատվածը անցնի այդ քաղաքականությանը, ապա դրանով ավելի վատ կազդենք շուկայի վրա: Շուկան ավելի դյուրագրգիռ կլինի, եւ գնաճը նոր թափ կստանա: Դրա համար պետք է որոշակի հատվածում մի քիչ դժվարություն կրենք, հետո անդրադառնանք այդ խնդիրների լուծմանը:
- Ինչպե՞ս եք տեսնում խնդրի լուծումը: Պատգամավորներն ասում են՝ Կենտրոնական բանկը համապատասխան գործիքակազմ ունի, ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություններ է անում, բայց տեսանելի գործողություններ կարծես չկան:
- Կենտրոնական բանկը եւ ՏՄՊՊՀ-ն իրենց գործառույթներն իրականացնում են եւ բավականին հաջող: Եթե չիրականացնեին, ապա այլ պատկեր կունենայինք: Մենք չպետք է վերցնենք միայն որոշակի ապրանքատեսակներ՝ շաքարավազ, ձեթ, որովհետեւ դրանց թանկացումը նաեւ այլ հանգամանքներով է պայմանավորված: Կարծում եմ՝ Կենտրոնական բանկը խնդիրը լուծում է: Ես վստահ չեմ, որ վաղը կամ մյուս օրը գները նորից կիջնեն քիչ թե շատ ընդունելի մակարդակի, բայց երբ կայունանա շուկայի ալեկոծությունը, ու մենք էլ մեր հայրենիքում հետպատերազմյան իրողությունների հետ կապված խնդիրներն ու ծառայությունները լուծենք, այդ ժամանակ պիտի անդրադառնանք ե՛ւ թոշակների, ե՛ւ աշխատավարձերի բարձրացման հարցերին: Նորից եմ ասում՝ շուկային միջամտելը կարող է հակառակ էֆեկտ տալ եւ ավելի արագացնել թանկացման պրոցեսը:
- Պարոն Աղազարյան, երբ նախկինում թանկացում էր լինում, ներկա իշխանությունները ընդդիմադիր ժամանակ նշում էին, թե դրանք օբյեկտիվ չեն: Հիմա նրանք են թանկացումներից խոսում: Ըստ ձեզ՝ այդ 2 շրջաններում էլ պատճառները համեմատելի՞ են եղել:
- Միշտ էլ ընդդիմությունը օգտագործում է ցանկացած գործիքակազմ՝ օրվա իշխանությանը նեղը գցելու եւ իր վարկանիշը բարձրացնելու համար՝ պատրաստվելով հաջորդ ընտրական փուլին: Այդտեղ ոչ մի սարսափելի կամ դատապարտելի բան չկա: Բնականաբար, նաեւ իշխանությունը պետք է այնպես անի, որ ընդդիմությանը հնարավորություն չտա իր վրա լրացուցիչ «խոսակցություն բերելու»: Բայց եթե իշխանությունը գնա պոպուլիստական քայլերի, ճգնաժամը կխորանա:
- Ազգային ժողովը այս հարցով լսումներ պե՞տք է ձեռնարկի կամ ինչ-որ քայլեր կա՞ն, որ պետք է անի՝ այս իրավիճակը մեղմելու համար:
- Մենք անընդհատ աշխատում ենք այդ ուղղությամբ, ոչ թե պայմանավորված այսօրվա իրողություններով, այլ ընդհանրապես՝ հետագայում էլ շուկան կարգավորելու համար: Տնտեսական մրցակցության հետ կապված նոր օրենսդրություն է մշակվել, եւ մենք արդեն պետք է 2-րդ ընթերցմամբ ընդունենք դա: Իհարկե, այնտեղ թերություններ կան, բայց այդ օրենքի վրա աշխատելով՝ մենք գնում ենք այդ հարցերի լուծմանը: Մեր հանձնաժողովը անընդհատ տարբեր խմբերի, արտադրողների հետ հանդիպումներ է կազմակերպում:
- Պարոն Աղազարյան, գնաճը նաեւ նպաստում է տնտեսական աճին: Եթե փետրվարի տվյալների ամփոփման ժամանակ տնտեսական աճ արձանագրվի, կարելի՞ է ասել, որ դա հենց գնաճի հաշվին է: Այսինքն՝ վատ իրողության հաշվին ունենում ենք դրական արդյունք:
- Տնտեսական աճը հաշվարկելիս այդ ամեն ինչը հաշվի է առնվում, հակառակ դեպքում մենք արհեստականորեն ամեն ինչի գինը կրկնակի կավելացնենք, աշխատավարձն էլ կրկնակի կավելացնենք, որ ազգաբնակչությունը չտուժի, եւ կստացվի, որ մեր ՀՆԱ-ն, կոպիտ ասած, 2 անգամ ավելացավ: Բայց այդ չափանիշն ընդունելի չէ, որովհետեւ կան միջազգային հաշվարկային մեխանիզմներ, որոնց գործիքակազմով հաշվարկն իրականացվում է: Այդ իմաստով մենք դա չպետք է ընդունենք որպես տնտեսության աճ: Մյուս կողմից էլ բոլոր երկրներն էլ միշտ այնպես են պլանավորում իրենց բյուջեն, որ մի փոքր գնաճ լինի՝ 1-1.5 տոկոսի չափով: Այդ գնաճը թույլ է տալիս ապրանքների շուկայում իրենց ռեալ տեղը գրավելու:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT