Պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մի ամսվա կտրուկ գնաճից. ԿԲ-ն հսկողության տակ է պահում եւ արագ արձագանքում է. նախարար

12/03/2021 schedule13:44

Գնաճը պայմանավորված է միջազգային շուկայում բազմաթիվ գործոններով: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Տրանսպորտի գները, ծովային բեռնափոխադրումների գները կտրուկ բարձրացել են, բացի այդ՝ ուտելիքի գներն են ամբողջ աշխարհում բարձրացել, ու դրա հետեւանքով ազդեցությունը Հայաստանի տնտեսության եւ գների վրա էական են»,- նշեց նախարարը:

Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս զսպեն գնաճը: Ըստ նրա՝ ԿԲ-ն գործիքակազմ ունի, որը կիրառում է:

«Բնականաբար, պետք չէ նաեւ խուճապահար լինել ինչ-որ մի ամսվա կտրուկ գնաճից: Եթե ինչ-որ մի ամիս ինչ-որ մասնավոր պատճառով գնաճ կա, դա չպետք է առիթ դառնա, որ անհավասարակշռված քայլեր ձեռնարկվեն: Ես վստահ եմ, որ Կենտրոնական բանկի մեր գործընկերները իրենց հսկողության տակ են պահում եւ արագ արձագանքում գնաճին: Ու ես կարծում եմ, որ հաջորդ ամիսներին մենք կտեսնենք գնաճի վերադարձը դեպի թիրախային միջակայք»,- ասաց Քերոբյանը:

Անդրադառնալով կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջային ընկերությունների կրած վնասներին՝ նախարարը նշեց, որ նախորդ տարի Կառավարությունը մի քանի մասշտաբային միջոցառումներ է իրականացրել զբոսաշրջության ոլորտի ընկերություններին աջակցելու համար. «Ես կարող եմ ասել, որ մենք տուրիստական ոլորտի որոշ ենթաճյուղերում վերականգնում ենք տեսնում, օրինակ՝ հանրային սննդի ոլորտում: Իսկ մյուս մասերում, որտեղ վերականգնում դեռեւս չկա՝ հյուրանոցներ, տուրիստական ընկերություններ, տուրիստական տրանսպորտային գործակալություններ, Կառավարությունը շարունակում է իր օժանդակությունը»:

Նա նաեւ լավ լուր հայտնեց՝ նշելով, որ ապրիլ ամսից էապես ավելացել է ամրագրումների քանակը հյուրանոցներում. «Հույս ունենալով, որ կորոնավիրուսի ազդեցությունը չի վնասի դրան՝ մենք կարծում ենք, որ ապրիլից սկսած՝ արդեն էական բարելավում կտեսնենք զբոսաշրջության ոլորտում»:

Հարցին՝ ո՞ր ոլորտներն են սկսել ակտիվանալ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի որոշումից հետո, նախարարը պատասխանեց, որ էական փոփոխություն են տեսնում առաջին հերթին թեթեւ արդյունաբերության ոլորտում՝ հագուստ, կոշիկ, որոշակի տեղաշարժ կա նաեւ շինարարության ոլորտում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1822 դիտում

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից