Երևան
12 °C
«Royalsys Engineering» ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը (Պատրոն Դավո) դատի է տվել «Ազատություն» ռադիոկայանին եւ ռադիոկայանի հայկական ծառայության տնօրեն Հրայր Թամրազյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Գալստյանը պահանջում է պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել եւ զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքել:
Հայցը ներկայացվել է մարտին 9-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին:
Գալստյանի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, թե հայցի պատճառն այն է, որ «Ազատություն» ռադիոկայանը փետրվարի 7-ի «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդաշարի ընթացքում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է հրապարակել:
«Նշել են, թե իմ վստահորդը հանդիսանում է պաշտպանության նախարարի խորհրդական, որն իրականության հետ որեւէ աղերս չունի: Դավիթ Գալստյանը երբեք որեւէ նախարարի ո՛չ խորհրդական, ո՛չ օգնական չի եղել: Գտնում ենք, որ դա շահարկման տեղիք է եւ հարկ ենք համարում նշել, որ այդ ինֆորմացիան պետք է առնվազն հերքվի լրագրողի կողմից»,- ասաց Ասատրյանը:
Հարցին՝ որքա՞ն փոխհատուցում են պահանջում, Ասատրյանը պատասխանեց. «Մենք 1 դրամի չափով փոխհատուցում ենք պահանջում: Մեր սկզբունքն այն է, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը անգնահատելի են, հետեւաբար չի կարող որեւէ գումարային սանդղակով չափելի լինել: Հետեւաբար սիմվոլիկ գումար ենք պահանջում»:
Նշենք, որ Դավիթ Գալստյանն այս պահին կալանավորված է: Ըստ առաջադրված մեղադրանքի՝ նա ՊՆ-ի հետ կնքած պայմանագրով պարտավորվել էր 2018 թվականին բանակին մատակարարել 1983-86 թվականների արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր: Բայց մատակարարել է 1977 թվականի չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որն էապես զիջել է մարտավարական հատկանիշներով, եւ կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
«Հայկական ժամանակ»-ը դեռեւս փետրվարի կեսերին հարցում է ուղարկել ՊՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե Դավիթ Գալստյանը եղե՞լ է արդյոք պաշտպանության նախարարի խորհրդական, եթե ոչ, ապա ի՞նչ կարգավիճակով է պատերազմի օրերին գտնվել Արցախի հրամանատարական շտաբում: Առ այսօր, սակայն ՊՆ-ն մեր հարցմանը չի պատասխանել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում 27 նոր սոցիալական բնակարան կկառուցվի․ ովքեր են լինելու շահառուները
Ամեն ինչ պետք է անեմ, որ կարողանամ 5-րդ ոսկե մեդալը նվաճեմ․ Ամոյանը պատրաստվում է Եվրոպայի առաջնությանը
Երևանի փոքր կենտրոնում 2.5 տոննա և ավելի քաշով մեքենաների մուտքը սահմանափակված է
Ապրիլի 14-ի առավոտյան՝ ժամը 6։30-ից Իսակովի պողոտան Արմավիրից Երևան ուղղությամբ փակ է լինելու․ ինչպես երթևեկել
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը օդի սպասվող ջերմաստիճանի վերաբերյալ զգուշացում է հրապարակել
Ուժեղ ուժեղները ուժեղ են ռսահպատակությամբ, նաև ուժեղագույն ական են ինքնիշխանությունը և պետականությունը ցնցելու
Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալ՝ 101-ամյա երևանցուն․ Տիգրան Ավինյանն այցելել է Սերգեյ Տերյանին
Արարատ Միրզոյանը կմեկնի Բրյուսել․ ծրագրված է հանդիպում Կայա Կալասի հետ
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված
Քանաքեռում հնչած կրակոցների վերաբերյալ հրապարակված տեղեկությունը կեղծ է․ ՆԳՆ
Սևանի ջրափրկարարական ջոկատը կտեղափոխվի նոր վարչական համալիր․ ՆԳ նախարարը ծանոթացել է կատարված աշխատանքին
Թուրքիան շահագրգռված է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատմամբ. Ֆիդան
Գյումրիում տնակ է այրվել
Հունգարիայում երեկվա ընտրությունները տպավորիչ էին` հատկապես մասնակցության ռեկորդային ցուցանիշներով․ Խանդանյան
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը․ ինչ է քննարկվել
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ամիօ բանկը հայտարարում է Վարչության նախագահի նշանակման մասին
Գյումրու 2 բնակչի նախապատրաստած սպանությունը կանխվել է․ 47 և 26 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են․ տեսանյութ
Կրեմլը չի շնորհավորի Պետեր Մադյարին․ Պեսկով
Հայաստան է ժամանել Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրենը
Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել
Ձեր առաջնորդի անգրագիտությունը մի փորձեք փակել Շառլով և Սարոյանով․ նա հայերեն էլ, ռուսերեն էլ նորմալ չի խոսում
Կտրիճ Ներսիսյանի խափանման միջոցի վերացման դեմ վերաքննիչ բողոք կներկայացվի․ դատախազություն
Դանակահարություն Մրգաշեն գյուղում․ տղամարդը մահացել է
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 23 հարց
Ծաղկահովիտ գյուղի տներից մեկի օժանդակ շինությունից մոտ 50 տոննա ջուր է հեռացվել
ՇՄ նախարարը Նորվեգիայի գործընկերոջ հետ քննարկել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքները
ՆԳ նախարարությունում քննարկվել են «Road Control» հավելվածի կատարելագործմանն ուղղված լուծումները․ տեսանյութ
Արմեն Գրիգորյանը ողջունել է Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Օդրա Պլեպիտեի այցը Հայաստան
Արժևորվել է Հայաստան-Լիտվա համագործակցությունը․ Ռուբինյանը ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Աուդրա Պլեպիտեին
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Յունիբանկը ստացել է հաճախորդների պաշտպանության միջազգային հավաստագիր
«Ագարակ» պետական մաքսային անցման կետում ծխախոտի խոշոր խմբաքանակի ներմուծման փորձ է կանխվել․ տեսանյութ
Աննա Վարդապետյանը հանդիպել է ՉԺՀ Գերագույն ժողովրդական դատախազության գլխավոր դատախազի հետ
Իրանը և ԱՄՆ-ն Իսլամաբադում համաձայնագիր չստորագրեցին Վաշինգտոնի մեղքով. Արաղչի
Ֆոն դեր Լայենը ողջունել է ընդդիմության հաղթանակը Հունգարիայի ընտրություններում
Հայաստանն իր պատմության ընթացքում չի ունեցել այսպիսի աննախադեպ հնարավորությունների ժամանակաշրջան․ վարչապետ
Գազամատակարարման դադարեցում Երևանի թաղամասերից մեկում
Վարչապետը շնորհավորել է Պետեր Մադյարին
1 ոսկե և 11 բրոնզե մեդալ՝ Երևանում անցկացված սամբոյի աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT