Հաշմանդամություն ունեցող անձինք բախվում են համակարգային խնդիրների․ քննարկում ՄԻՊ առընթեր հասարակական խորհրդի նիստում

10/03/2021 schedule17:33

2021 թվականի մարտի 5-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի հերթական առցանց նիստ՝ ժեստերի լեզվով թարգմանությամբ: Նիստին մասնակցել են այս ոլորտի՝ խորհրդի անդամ հասարակական կազմակերպություններ և անհատ փորձագետներ:

Խորհրդի նիստում քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խնդիրները, այդ թվում՝ այնպիսիք, որոնք առաջ են եկել 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի հետևանքով: Խորհրդի անդամներին են ներկայացվել Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները՝ ռազմական դրության ընթացքում:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը բացման խոսքում անդրադարձել է պատերազմի ընթացքում Արցախից և Հայաստանի սահմանակից մարզերից տեղահանված անձանց կարիքների գնահատման և իրավունքների պաշտպանության թերություններին, վերականգնողական ծրագրերի, ընթացակարգերի վերաբերյալ ոչ պատշաճ իրազեկումների պատճառով իրավունքների խախտումների, վարչարարության և մի շարք այլ խնդիրների: Այս խնդիրների քննարկման ընթացքում, մասնավորապես, արձանագրվել է, որ՝   

  • պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց, հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատումը չի իրականացվել համակարգված և միասնական եղանակով, ինչի պատճառով նրանց համար ստեղծվել են խոչընդոտներ, այդ թվում՝ ոչ պատշաճ վարչարարության պատճառով։ Այս խնդիրն ընդգծել են նաև խորհրդի անդամները,
  • հաշմանդամության կարգավիճակ սահմանելու գործընթացը գործնականում կարող է տևել ամիսներ, որի ընթացքում մարդիկ հայտնվում են քաշքշուկների մեջ, բախվում են թերի կամ սխալ իրազեկման, ոչ պատշաճ հաղորդակցության խնդիրների, ինչի հետևանքով ոտնահարվում է նաև մարդկանց արժանապատվությունը՝ նրանց դարձնելով կրկնակի խոցելի,
  • քննարկվել են պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնելու և հաշմանդամության կարգավիճակի սահմանման մի շարք համակարգային խնդիրներ: Այս առնչությամբ թե՛ Պաշտպանը, թե՛ խորհրդի անդամները ստանում են ահազանգեր այն մասին, որ բժշկասոցիալական փորձաքննությունների ընթացքում վիրավորում ստացած անձանց նկատմամբ, ըստ իրենց, սահմանվում է ավելի ցածր հաշմանդամության խումբ, հաշվի չեն առնվում անձի կենսագործունեության իրական հնարավորությունները: Նման ահազանգերի ուսումնասիրությունը վկայում է, որ դրանք կարող են հիմնավոր լինել այնքանով, որ բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հստակ չեն և կարող են տարաբնույթ մեկնաբանությունների պատճառ հանդիսանալ:

Հաշմանդամության կարգավիճակի սահմանման խնդրի վերաբերյալ ստացվում են բազմաթիվ բողոքներ նաև այն մասին, որ վիրավորում ստացած անձանց նկատմամբ բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի կողմից սահմանվում է «ընդհանուր հիվանդության» հիմքով հաշմանդամության կարգավիճակ, ինչը դժգոհություններ է առաջացնում մարդկանց մոտ: Նույնն արձանագրել են նաև հասարակական կազմակերպությունները:

  • պետության կողմից անվճար կամ արտոնյալ պայմաններով հատկացվող դեղորայքի ցանկը գործնականում չի համապատասխանում հաշմանդամություն ունեցող անձանց առողջապահական կարիքներին: Պաշտպանի աշխատակազմը շարունակում է ստանալ բողոքներ այն մասին, որ նշված ցանկում ներառված չեն բժշկի կողմից նշանակված դեղորայքները, իսկ դրանց փոխարինող համարժեք տարբերակները, ըստ վիրավորում ստացած անձի և բուժող բժիշկների, արդյունավետ չէ կամ դրանց կողմնակի ազդեցությունը խիստ բացասական է անձի առողջության վրա:
  • խիստ սահմանափակ են, իսկ որոշ դեպքերում առհասարակ բացակայում են համայնքային վերականգնողական ծառայությունները, ինչի պատճառով լրացուցիչ խոչընդոտներ են առաջանում հաշմանդամություն ունեցող անձանց համար՝ կապված միջավայրային մատչելիության, առողջության պահպանման իրավունքի իրացման հետ, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական բեռ են ավելացնում անձի համար:

Խորհրդի նիստին քննարկվել են նաև այլ խնդիրներ:

Հատուկ արձանագրվել է, որ մտահոգության տեղիք են տալիս հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ կարծրատիպային ընկալումները և իրականում անհրաժեշտ է զարգացնել արժանապատիվ ու անկախ կյանքի պայմանները:

Խորհրդի անդամները բարձրացրել են մի շարք խնդրահարույց հարցեր: Օրինակ՝ վիրավորում ստացած անձինք պատերազմին մասնակցելու փաստը հաստատող փաստաթղթեր չեն կարողանում ստանալ, ինչի պատճառով չեն օգտվում տարբեր ծրագրերից կամ զրկվում են իրենց մյուս իրավունքների իրացման հնարավորությունից: Բազմաթիվ են հանրային ոչ պատշաճ հաղորդակցության արդյունքում սխալ ուղղորդման, հաշմանդամություն ունեցող անձի կարիքներին ոչ համապատասխան սայլակների կամ աջակցող միջոցների տրամադրման դեպքերը, ինչպես նաև պետության՝ աջակցության ծրագրերը մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Նիստի  ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են նաև իրենց կողմից մատուցվող ծառայությունները՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձանց աջակցող միջոցների տրամադրման, հաշմանդամություն ունեցող երեխաների համար վերականգնողական ծրագրերի իրականացման, հաշմանդամություն ունեցող անձանց համար սպորտի միջոցով վերականգնողական ծրագրերի իրականացման ոլորտներում:

ՄԻՊ-ը հիշեցնում է, որ Պաշտպանին է վերապահված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկումը, ինչպես նաև պետական, տեղական ինքնակառավարման մարմինների կամ պաշտոնատար անձանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելման և պաշտպանության գործառույթները: 

Այս նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժին։ Կապ հաստատելու համար կարող եք զանգահարել (+37410) 53-85-77 հեռախոսահամարով կամ 116 թեժ գծի միջոցով:

Տպել
1153 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց