Երևան
12 °C
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի պատմության ուսուցիչ Հայկ Փայտյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Ինչպես «Հայկական ժամանակին» փոխանցեց դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Էդիկ Գրիգորյանը, Փայտյանը բերման է ենթարկվել ոստիկանի պահանջին չենթարկվելու համար: Հիմա դպրոցի ուսուցիչները հավավքվել են ոստիկանության Կոտայքի բաժնի դիմաց:
«Ոստիկանության աշխատակիցները եկան դպրոց, Փայտյանին ասացին՝ դուրս եկեք դպրոցի տարածքից, դուք ազատված եք աշխատանքից: Փայտյանն էլ ասաց՝ օրինական կարգով ցույց տվեք, որ ազատված եմ, ես որևէ ծանուցում չեմ ստացել, ոչ էլ որևէ թուղթ, որ աշխատանքից ազատված եմ: Աշխատանքից ազատվելն էլ, ախր, էդպես չի, որ գան, ասեն՝ դուք ազատված եք, գնացեք: Դա ընթացակարգով է՝ առաջին անգամ նկատողություն է ստանում, բացատրագիր է գրում և այլն, բայց ինքը նկատողություն չի ստացել, հակաօրինական քայլ չի արել: Ոստիկաններն էլ ասացին՝ իրենց էդպես են փոխանցել, ինքը աշխատանքից ազատված է, իրավունք չունի դպրոցի տարածքում մնալ: Չենթարկվելու, պահանջը չկատարելու համար Փայտյանին բերման ենթարկեցին, մենք էլ էստեղ ենք, սպասում ենք, թե երբ է դուրս գալու»,- մանրամասնեց Գրիգորյանը:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանն էլ մեզ հետ զրույցում ասաց. «Փայտյանը հիմա գտնվում է Կոտայքի մարզի ոստիկանության բաժնում, վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, որով սահմանվում է՝ Հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման պարտականությունները կատարելու ընթացքում զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով (50.000 դրամ -խմբ.): Այս պահին իր նկատմամաբ կազմվում է արձանագրություն: Արձանագրություն կազմելուց հետո նա ազատ կարձակվի»:
«Հայկ Փայտյանին ազատել եմ աշխատանքից փետրվարի 22-ին, բայց ինքը դեռ շարունակում է դպրոց գալ: Ես դիմեցի ոստիկանությանը, որպեսզի հասարակական կարգը պահպանեն դպրոցում, որովհետև Հայկ Փայտյանը նպաստում է, որ դասերը չվերսկսվեն, նաև իր կողմից են կազմակերպվում բողոքի ակցիաները: Աշխատանքից ազատման ընթացակարգը պահպանվել է, եթե բողոքարկման հետ կապված խնդիր ունի Փայտյանը, կարող է դիմել դատարան, նման հարցերը դատական կարգով են լուծվում»,- մեր զրույցում ասաց դպրոցի տնօրեն Քարմիլե Առաքելյանը:
Հավելենք, որ Հայկ Փայտյանը Աբովյան քաղաքի N1 ավագ դպրոցի 26 ուսուցիչներից մեկն է, որոնք հայտարարել են գործադուլ և պահանջում են, որ նորանշանակ տնօրեն Քարմիլե Առաքելյանը հեռանա դպրոցից, փոխարենը նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հետ վերադառնա իր պաշտոնին: Արդեն մեկ ամիս է՝ ուսուցիչների գործադուլի պատճառով դպրոցում դասերը խաթարված են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գազամատակարարման դադարեցում Գյումրիում․ միջին ճնշման ստորգետնյա գազատար է վնասվել
ԵՄ-ն ինքնաթիռներ ու հրշեջներ կուղարկի Ֆրանսիա և Իսպանիա
Ամփոփվել են «Մասնագիտական վերապատրաստում 2026» գիտական մրցույթի արդյունքները
«Opel Astra»-ն բախվել է հեծանվին, այնուհետև գլխիվայր շրջվել․ հեծանվորդը տեղափոխվել է ԲԿ
Բելառուսից կեղծ փաստաթղթերով հայկական ծագման ծաղիկ է ներմուծվել, դրանք առգրավվել, խոտանվել են․ Ռոսսելխոզնադզոր
Էրեբունի վարչական շրջանի փոքրիկներն արդեն անհոգ մանկություն վայելելու նոր վայր ունեն․ տեսանյութ
Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր ինտերնետային կայք․ տեսանյութ
Ներկայիս պատմական փուլը ճակատագրական է Ռուսաստանի համար․ Պուտին
Դանակով հարձակում Փարիզում․ վիրավորներ կան
Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հեռախոսազրույց է տեղի ունեցել
Շիրակի և Արագածոտնի մարզերում հուլիսի 28-29-ին ջուր չի լինի․ հասցեներ
Ամուսինը պլաստմասե խողովակով մարմնական վնասվածքներ է հասցրել կնոջը, բռնությամբ սեռական հարաբերություն ունեցել
Հութիները վերջնագիր են ներկայացրել Սաուդյան Արաբիայի նավահանգիստներում բեռնում իրականացնող նավերին
ՇՄ նախարարը ներկայացրել է COP17-ում ՀՀ նախագահության առաջնահերթությունները
Փոփոխություններ Երևանի ավագանու կազմում․ ում են տրվել «Մայր Հայաստան»-ի և ՔՊ-ի մանդատները
Քննարկվել են կանանց նկատմամբ և ընտանեկան բռնության դեպքերին համակարգված արձագանքի կատարելագործման հարցեր
Սահմանամերձ և առանձին բնակավայրերում ընտանիքների բնակապահովման ծրագրի դիմումների ընդունումը շարունակվում է
Մի քանի բնակավայրում օդային քիմիական սրսկման աշխատանքներ են իրականացվելու․ ինչ է հորդորում նախարարությունը
2026 թ. հունիսին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ-ում արտահանումը նվազել է 20․5%, ներմուծումն աճել՝ 8․6%-ով
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոններն ու մեդալակիրները
2026թ. 1-ին կիսամյակում ՀՀ տնտեսական ակտիվությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 27-ին
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սեբաստիայի փողոցում
Ծխախոտից հրաժարվելը ձեր առողջության համար կայացվող ամենակարևոր որոշումներից մեկն է. ԱՆ
Ֆիլհարմոնիկը վերադառնում է Սյունիք
Հարթագյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում մոլորված երեխաները հայտնաբերվել են Մեծ Պարնի գյուղի մոտ
Կոլումբիան կփակի իր դեսպանատները 15 երկրում, այդ թվում՝ Ադրբեջանում
Դատարանում հաղթեցի «ժողովուրդ», «Հրապարակ» օրաթերթերին և սառեցված Վազգեն (Բագրատ) Գալստանյանին. Հովհաննիսյան
Եղվարդի ապօրինի hրաձգարանում զինանոց է հայտնաբերվել. ՆԳՆ. տեսանյութ
Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներն ընկել են, վնասվել. նրանց օգնել են փրկարարները
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում ջրանջատումներ են սպասվում
Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումը
Կրակոցներ Սիեթլի փառատոնի ժամանակ. 3 մարդ զոհվել է, 5-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը հուլիսի 27-ից սահմանափակում է կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից
6 ժամով կդադարեցվի Ջերմուկ քաղաքի ջրամատակարարումը
Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Թրամփը դիտարկում է Իրանի հետ կապված իրավիճակի զարգացման երեք տարբերակ
2026թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները որքան են վճարել. հրապարակվել են տվյալներ
Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման ընդհատումներ կլինեն
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT