28-ամյա ստեփանակերտցին Քարին տակից ինքնաձիգ ու նռնակներ է գտել. Արցախում քաղաքացիները կամովին զենք-զինամթերք են հանձնել

09/03/2021 schedule14:13

ԱՀ ոստիկանության բաժիններում քաղաքացիները շարունակում ապօրինի զենք-զինամթերքի հանձնման գործընթացը: Մարտի 8-ին արձանագրվել է զենք-զինամթերքի հանձնման 5 դեպք: Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը:

Ստեփանակերտի 28-ամյա բնակիչ Հ. Հ.-ն ոստիկանության քաղաքային վարչություն է կամովին հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 90 փամփուշտ, 3 պահեստատուփ, «F-1» տիպի 3 հատ նռնակ՝ պայթուցիչներով: Ըստ Հ. Հ.-ի՝ զինամթերքը հայտնաբերել է պատերազմի օրերին Շուշիի շրջանի Քարին տակ գյուղի տարածքից: 

Զինամթերքի կամովին հանձնման հաջորդ դեպքը մայրաքաղաքի 41-ամյա բնակիչ Ա. Ա.-ի կողմից է եղել: Վերջինս ոստիկանության քաղաքային վարչություն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, «ՌՊԳ-26» տիպի նռնականետ, տարբեր տիպի 11 հատ նռնակ՝ 12 պայթուցիչով, «ՌՊԳ» և ականանետի մեկական արկեր: Ա. Ա.-ն զինամթերքը գտել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի տարածքից: 

Ոստիկանության կողմից տարվող բացատրական աշխատանքների արդյունքում Ստեփանակերտի 37-ամյա բնակիչ Ա. Ա.-ն ոստիկանության քաղաքային վարչությանն է հանձնել «ԱԿ-74» տիպի ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի 300 փամփուշտ և ինքնաձիգի 6 պահեստատուփ, որը, ըստ նրա, հայտնաբերել էր ռազմական գործողությունների օրերին Հադրութի շրջանի Թութակ կոչվող տեղամասից:

Դեպքերի ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը:

Մարտի 8-ին ոստիկանության շրջանային բաժնի Գետավանի բաժանմունքի ՔՀ բաժնի ծառայողները զեկուցել են, որ Մարտակերտի շրջանի Չափար գյուղի 34-ամյա բնակիչ Ն. Ա.-ն կամովին Գետավանի բաժանմունք է հանձնել «ԱԿ -103» տիպի ինքնաձիգ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժինը:

Արդյունավետ է եղել նաև ոստիկանության քրեական հետախուզության վարչության ծառայողների աշխատանքը: Երեկ մայրաքաղաքի 30-ամյա բնակիչ Վ. Հ-ն ՔՎ վարչությանը կամովին հանձնել է «Մուխա» տիպի 1 նռնականետ, «Մոն» տիպի 1 ական և ինքնաձիգի 4 պահեստատուփ՝ լիցքավորված 7.62մմ տրամաչափի 120 փամփուշտով: Ըստ Վ. Հ.-ի՝ ռազմամթերքը գտել է 2020 թվականի նոյեմբերին Շուշի քաղաքի տարածքից:

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հիշեցնում է, որ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ Նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է ապօրինի փոխադրած և պահած զենք-զինամթերքը, պայթուցիկ նյութերը կամ սարքերը ինքնակամ հանձնել իրավապահ մարմիններին:

Տպել
887 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց