Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում սկսվել են. 200 բուժաշխատող արդեն պատվաստվել է

ՀՀ առողջապահության նախարարությունը հույս ունի, որ մոտ ապագայում Հայաստան կներկրվի ռուսական «Sputnik V»  պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Նախատեսվում է ձեռք բերել 15 000 դեղաչափ 7 500 մարդու պատվաստելու համար: Սկզբնական փուլում կամավոր հիմունքով կարող են պատվաստվել ռիսկի խմբերը՝ 65 և բարձր տարիքի անձինք, 16- 64 տարեկան քրոնիկ հիվանդները, բուժաշխատողները, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցները։ Այս մասին «Հայկական Ժամանակի» հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը:

Սահակյանը նշեց նաև, որ ՌԴ առողջապահության նախարարության կողմից Հայաստանը նվեր է ստացել պատվաստանյութի 2000 դեղաչափ՝ 1000 մարդու համար: Այժմ պատվաստումները սկսել են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողների շրջանում: Պատվաստված բուժաշխատողների քանակն արդեն 200-ն է: 2020 թվականի մարտից 2021 թվականի փետրվարի դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել է 5588 բուժաշխատող, որից 1697-ը բժիշկներն են, 2489-ը բուժքույրերը, 704 մայրապետեր, այլ աշխատակիցները 698:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը պատասխանեց նաև մեր մի քանի հարցին.

- Տիկին Սահակյան, նշեցիք, որ հիմա պատվաստվում են կորոնավիրուսով վարակվածներին բուժող բուժաշխատողները, հետպատվաստումյանը շրջանը նրանց մոտ ինչպե՞ս է անցել, արդյո՞ք եղել են որևէ ռեակցիաներ:

- Պատվաստվողներից մեկը ես եմ, և կարող եմ ասել՝ արտառոց որևէ բան չի գրանցվում, տեղային ռեակցիա գրանցվում է, բայց չէի ասի, որ գերակշռող մեծամասնության մոտ է դա եղել: 200 պատվաստված բուժաշխատողներից մի քանիսի մոտ էլ եղել են կարճատև ջերմային ռեակցիա, մինչև 38 աստիճան, բայց դա մաքսիմում 2 օր է տևել, դրանից հետո անցել է: Ջերմությունը նորմալ է, դա պատասխան ռեակցիա է:

- Կորոնավիրուսային հիվանդությունից ապաքինվելուց հետո որքա՞ն ժամանակ է անհրաժեշտ, որպեսզի մարդը կարողանա պատվաստվել և արդյո՞ք պատվաստվելուց առաջ կարիք կա ՊՇՌ թեստ հանձնել՝ գուցե մարդը վարակված է, բայց հիվանդությունը իր մոտ առանց ախտանիշ է ընթանում:

- Կարող են պատվաստվել ապաքինվելուց 14 օր հետո: Իրականում այո, մարդը կարող է գտնվել հիվանդության գաղտնի շրջանում և պատվաստվել, բայց արդեն հիվանդությունը իր մոտ բարդ չի ընթանա, ինքը չի մահանա, չի հոսպիտալացվի: Շատ կարևոր նրբություն էլ կա, մտածում են պատվաստվեցինք և վերջ, բայց պատվաստանյութը աշխատում է պատվաստվելուց հետո 10-րդ օրը, իսկ արդեն մեկ ամսվա վերջում ապահովում  է պաշտպանությունը: Պատվաստվելուց հետո կարևոր է նորից դիմակ կրել, կանոններին հետևել, որովհետև գուցե վարակը լինի մարդու կոկորդում և նա հետո վարակի շրջապատին:

- Այդ պատվաստանյութերը որքանո՞վ են արդյունավետ, որքանո՞վ կպաշտպանեն մարդկանց կորոնավիրուսային հիվանդությունից և կնվազեցնեն վիրուսի տարածումը:

- Եթե խոսենք պատվաստանյութերի ընդհանուր արդյունավետության մասին, ապա ընդհանրապես որևէ պատվաստանյութ 100 տոկոս պաշտպանություն չունի: Դա կախված է առաջին հերթին մարդու օրգանիզիմի առանձնահատկությունից: Ընդհանուր միջինացված թվերով դրանց արդյունավետությունը տարբեր է՝ սկած 70-ից մինչև 95 տոկոս: Օրինակ Սպուտնիկի առաջին դեղաչափի արդյունավետությունը եղել է 91 տոկոս, երկրորդ դեղաչափինը, համաձայն որոշ գրականության տվյալների, 94 տոկոս: Ասել, որ պատվաստումների դեպքում վիրուսը կնահանջի, վաղ է: Ամբողջ աշխարհում զանգվածային պատվաստումներ պետք է արվեն նաև, որպեսզի հնարավոր լինի խոսել վիրուսի շրջանառության վրա ազդելու մասին: Դրա համար հիմա աշխարհի բոլոր երկրեների և մեր նպատակը մեկն  է՝ նվազեցնել մահացությունը, կանխել բարդությունները: Ոչ ոք դեռևս չի պայքարում, որ վիրուսի շրջանառությունը միանգամից ընդհատվի:

- Իսկ արդեն վարակված եւ ապաքինված մարդիկ, որոնք ձեռք են բերել հակամարմիններ, պատվաստվելու կարիք ունե՞ն:

- Այո, ունեն, քանի որ այդ հակամարմինները գուցե մարդկանց որոշ չափով պաշտպանում են վարակվելուց, բայց դա բավարար չէ եւ լիարժեքին մոտ պաշտպանություն ապահովում է միայն պատվաստանյութը: 

- Տիկին Սահակյան, հասարակության շրջանում տարածված է նաև այն միտքը, թե պաստվաստումը կարող է իրենց մոտ հավելյալ հիվանդություն առաջացնել կամ մահվան պատճառ հանդիսանալ, որքանո՞վ է սա հավանական:

- Հավելյալ հիվանդություն կամ կորոնավիրուսային վարակ պատվաստումը չի կարող առաջացնել, որովհտեև պատվաստանյութի մեջ ամբողջական վիրուս չի լինում: Պատվաստանյութի պատրաստման տեխնոլոգիան թույլ չի տալիս, որ մարդը վարակվի քովիդով: Մահ առաջացնելու մասին մարդիկ սկսեցին մտածել մամուլի  հրապարակումներից, երբ Նորվեգիայում և Գերմանիայում պատվաստումից հետո գրանցվել էր մահ, բայց այդ երկրների կողմից արդեն ապացուցվել է, որ մահի և պատվաստանյութի միջև պատճառահետևանքային կապ չկա: Այդ երկրները պատվաստումները սկսել էին  85 տարեկանից բարձր անձանց շրջանում, այսինքն հատուկ հաստատություներում ապրողներին, որոնք ունեին այլ հիվանդություններ, համեմատություն էր կատարվել մինչ պատվաստումը և պատվաստումից հետո եղած ժամանակահատվածում և որևէ տարբերություն չէր եղել, այդ մարդիկ առանց պատվաստման էլ մահանալու էին:

- Քննարկվո՞ւմ է բացի «Sputnik V» պատվաստանյութից, ձեռք բերել այլ երկրների կողմից արտադրվածները:

- Այո, հնարավոր է, որովհետև «COVAX Facility»-ի միջազգային պլատֆորմի միջոցով, որտեղ բոլոր երկրների արտադրած պատվաստանյութերը գրանցվում են վերջնական կլինիկական փորձարկումներից հետո, մեզ առաջարկվել է երեք պատվաստանյութ՝ «AstraZeneca»-ն, «Pfizer»-ը, «Novavax»: Թե դրանցից որը կլինի առաջինը, ժամանակը ցույց կտա:

Գայանե Սահակյանը, պատասխանեց նաև այն հարցին, թե ի՞նչ են անելու այն մարդիկ, որոնք ուզում են պատվաստվել, սակայն խոցելի խմբերից որևէ մեկում ընդգրկված չեն. «Նախարարությունը չի կարող ազդել մասնավոր սեկտորի վրա, որ պատվաստանյութ ձեռք բերեն։ Սակայն մենք հեշտացնող ուղեցույց ենք մշակում, որը հնարավորություն կտա, որ մասնավոր սեկտորը նույնպես ընդգրկված լինի պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացում, ինչպես, օրինակ, ՊՇՌ թեստերի դեպքում էր։ Սակայն մասնավոր կազմակերպության դեպքում պատվաստումը վճարովի կլինի»:

Նշենք նաև, որ մինչ պատվաստանյութերի Հայաստան ներկրվելը, երբ հայտնի էր դարձել դրանց արժեքները, քաղաքացիներից շատերը սոցիալական ցանցերում հայտնում էին, որ թերահավատորեն են վերաբերվում էժան պատվաստանյութերին և չեն ցանկանում պատվաստվել: Այդ նպատակով «Հայկական Ժամանակը» փոքրիկ հարցում կատարեց, հասկանալու՝ ինչ է փոխվել քաղաքացիների մոտեցումներում: Հիմա, երբ պատվաստանյութը շուտով Հայաստանում կլինի, կպատվաստվե՞ն արդյոք:  

Մեր հարցմանը մասնակցած շուրջ 30 քաղաքացիներից 6-ը դեմ էին և մտադիր չէն պատվաստվել: Նրանց կարծիքով պատվաստվելու կարիք չկա, քանի որ իրենք արդեն վարակվել են այդ հիվանդությամբ և առողջացել: 5-ը դժվարացան պատասխանել, նշելով, որ ցանկանում են պատվաստանյութերի մասին հավելյալ ինֆորմացիա ունենալ, 16 քաղաքացու պատասխանն էլ «այո»-ն էր: Մնացածներն էլ մտավախություն ունեին՝ պատվաստումը իրենց մոտ կարող է հավելյալ հիվանդություն առաջացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4192 դիտում

Վստահություն և հասանելիություն ողջ աշխարհում

TRIPP-ը ահռելի նշանակության ծրագիր է. ադրբեջանական կողմը չի կարող մտահոգություններ հնչեցնել. տեսանյութ

ՆԳՆ-ն չի աջակցում այն ֆիլմարտադրական նախագծերին, որոնք չեն ստացել ԿԳՄՍՆ դրական մասնագիտական եզրակացությունը

Կապանում 2018-25 թվականների ընթացքում իրականացվել է 37 սուբվենցիոն ծրագիր՝ 11 միլիարդ դրամ արժեքով․ Խուդաթյան

Ֆրանսիական «Le Point» պարբերականի անվան տակ Հայաստանի մասին ապատեղեկատվություն է տարածվում «X»-ում․ FIP

«Իմ քայլը» հիմնադրամը կարևոր հայտարարություն է տարածել

Կայացել է շրջակա միջավայրի նախարարին կից ձևավորված հասարակական խորհրդի առաջին նիստը

Արմավիրի մարզի պարեկները մասնակցել են կրակային վերապատրաստման դասընթացի

Արթիկի գազալցակայանի աշխատակցի մեքենայից հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի 616 տուփ ծխախոտ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին ժամը 16:30-ի դրությամբ

Մեր ընկալումն այն է, որ մենք ենք մեր երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան փետրվարի 27-ին

Խցանման ժամանակ հանդիպակաց գոտիով երթևեկող «Մազդա»-ն հայտնաբերվել է․ կազմվել են արձանագրություններ. տեսանյութ

ԱԽ նիստում քննարկվել են ԶՈՒ բարեփոխումների ընթացքը, ՀՀ-ի դեմ կիրառվող հիբրիդային սպառնալիքներին հակազդումը

ՀԷՑ-ում քննարկվել են էլեկտրամատակարարման ցանցերի մոնտաժման և միացման փուլերում առաջացող խնդիրները

«Հայրենիք» կուսակցությունը չի մասնակցի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին

Միակ բանը, որ պետք էր քննարկել ու պահանջել, Աննա Հակոբյանի պետական պահպանության ապահովման հարցն է. Աբրահամյան

Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով

Converse SME. Modern House-ի վստահելի ուղեկիցը կահույքի արտադրության ընդլայնման ճանապարհին

Անակնկալ մեր ընդդիմության համար. մինչ դուք երազում եք, մենք գործում ենք․ Պապոյան

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է

Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը տնային կանչի միջոցով նմուշառում կիրականացնի քաղաքացու հասցեում

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

Միանում ենք հայերին՝ սգալով Սումգայիթում զոհ գնացածների հիշատակը. ԱՄՆ դեսպանություն

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հետևելու կատարվող աշխատանքներին

Ամոթ է, չէի սպասում, որ նման հարց կտաք. Պապոյանը՝ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի ամուսնալուծության մասին

ՀՀ մարզերում ու Երևանում կդիտվեն ձյան առատ տեղումներ, որոշ շրջաններում՝ բուք. կցրտի 8-10 աստիճանով

Տեղի է ունեցել անվտանգության խորհրդի հերթական նիստը. տեսանյութ

ՊԵԿ-ը՝ հայտարարագրման ոչ ենթակա չհարկվող եկամուտների տեսակների և շեմերի մասին

Ucom-ի գարնանային առաջարկը՝ HONOR X7d 5G սմարթֆոն և արժեքավոր նվերներ

ՀՀ նախագահը ստորագրել է մի շարք օրենքներ

Եթե ոչ առևտրային կազմակերպությունից անձը ստացել է 500 հազ. դրամ, անգամ՝ 1 ամսում 3 անգամ, չի հայտարարագրվում

Հայաստան-Իրան մայրուղին փակ է սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով

Գնում ենք Մարտի 8-ի լավագույն նվերները, վճարում Idram&IDBank հավելվածով

Պակիստանը «բաց պատերազմ» է հայտարարել Աֆղանստանում գործող թալիբների կառավարությանը և ավիահարվածներ սկսել

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել «Տաշիր» ընկերությունների խմբի մաս կազմող «Ֆորաբանկ»-ի նկատմամբ

Գյումրիում գործող «Վիվա» սուպերմարկետից «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 65-ամյա կնոջ մարմին

Բարաբաթումի վերականգնված եկեղեցին շուտով կընդունի իր հավատավոր ժողովրդին. Դանիելյան

TRIPP-ը ոչ թե միջանցք է, այլ ճանապարհ․ Հայաստանում Իրանի դեսպան

Հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին. ՀՀ ԱԳՆ-ն՝ Սումգայիթի ջարդերի տարելիցին