Մենք պետք է մեծարենք դատավորներին. ինչքան մեծարենք, դատավորները ինքնամաքրման գործընթացի մեջ ավելի արագ կմտնեն. Մկրտչյան

Ազգային ժողովում Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ընթացքում Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Արսեն Մկրտչյանը խոսեց դատավորների անկախության մասին՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին:

«Ամեն օր մեր երկրում 500-600 դատական նիստ է տեղի ունենում, եթե մենք նվազագույնը երկու կողմով հաշվենք, մոտ 1200 քաղաքացի ամեն օր մտնում է դատական նիստերի դահլիճ և նայում այնտեղի մեջտեղի նստած անձին, որը իր սահմանադրական անկախ իրավունքն է: Մենք դասակարգեցինք, ներողություն եմ խնդրում խոր հարգանքով, մենք դասակարգեցինք և մեր քաղաքացուն ասացինք՝ երբ մեջտեղը կնայես, կմտածես՝ նա հայրենիքի նվիրյալ է, թե այսպիսին: Եվ մենք երբևէ ձեր ասած խնդիրը չենք լուծի, քանի դեռ մենք շարունակում ենք»:

Մկրտչյանն ասաց՝ որևէ դատավոր իրավունք չունի հրապարակային խոսել և որևէ բան ասել: «Դուք արգելել եք խոսել սահմանադրական օրենքով, և դա արդար նպատակ է: Բայց արդյունքներն այսպիսին են: Հարցրեք մեր պրոֆեսիոնալ փաստաբաններին՝ ինչո՞ւ չեն գալիս՝ դատավոր դառնալու համար: Իմ տարիքի անձը պետք է մտածի, թե 65 տարեկանում ինչ է անելու: Եթե չլինեն երաշխիքները, պետք է մտածի շուկայում գումար աշխատի, որ իր ծերությունը ապահովի, նորմալ բան է, մարդ է՝ իր բոլոր կարիքներով»:

Մկրտչյանն ընդգծեց, սակայն, որ խնդիրը լուծելի է: «Մենք պետք է մեծարենք ոչ թե դատավորին, մենք պետք է մեծարենք ոչ թե անձին, մենք պետք է մեծարենք մեր իրավունքը՝ անկախ դատարան ունենալու: Դուք շատ հստակ տվել եք նկարագիրը՝ ով է ՀՀ-ում դատավորը: Դատական օրենսգրքում վարքագծի կանոններով լրիվ նկարագրված է, թե ով է դատավորը: Մենք պետք է հետամուտ լինենք այդ դատավորին մեծարելու, և հավատացեք՝ մենք ինչքան մեծարենք, դատավորները ինքնամաքրման գործընթացների մեջ ավելի արագ կմտնեն և դուրս կգան այն պաշտպանական շապիկից, որը գոյություն ունի»:

Արսեն Մկրտչյանի ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Համաձայնելով Մկրտչյանի պնդումներին՝ նա նշեց, որ հասարակությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դատավորները հարգանքի արժանանան: «Ե՛վ քաղաքական գործիչներս, և՛ իրավաբանական համայնքը, մասնավորապես՝ դատավորների համայնքը, պետք է բոլոր ջանքերը գործադրեն, որպեսզի մի կողմից դատավորները համապատասխանեն ձեր իսկ մեջբերած վարքագծի կանոններին և բարձր առաքելությանը և մյուս կողմից մնացած հասարակության անդամներս ամեն ինչ անենք, որպեսզի դատավորը, կարգավիճակը և այդ կոչումը և այդ անձը մեծագույն պատկառանքի և հարգանքի արժանանան հասարակության կողմից:

Արուսյակ Ջուլհակյանն էլ շնորհակալություն հայտնեց Արսեն Մկրտչյանին՝ անկեղծ պատասխանի համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1210 դիտում

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը