Երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ ու սպառնացել. Բաբաջանյան

Ազգային ժողովում շարունակվում է Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկումը:

Երեկ Վճռաբեկ դատարանի դատավորի երկու թեկնածուները՝ Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը, ԱԺ ամբիոնից ելույթ ունեցան: Պատգամավորները երեկ հարցեր ուղղեցին Արմեն Հայկյանցին, իսկ այսօր հարցեր են ուղղում Արսեն Մկրտչյանին:

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցը, սակայն, ուղղված էր ոչ թե Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուին, այլ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին: Նա հետաքրքրվում էր, թե ինչո՞ւ այսօր Ազգային ժողովում չէ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը:

«Քանի որ ընթացակարգը ամբողջությամբ չի ավարտվել և չի ամբողջացել, ես խնդրում եմ պարզաբանեք: Եվ նաև ուզում եմ տեղեկացնել, որ երեկվա և նախորդ օրվա թեժ քննարկումներից հետո օրենքով գողեր են կապվել ինձ հետ՝ սպառնալից հայտարարություններով: Իհարկե, հասկանալի է, թե ովքեր են այսօր հովանավորվում դատական համակարգի կողմից, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդի: Զգուշացնում եմ՝ սատանի մայլեն քյանդրբազություն չանեք, դուք իմ վախը վաղուց բռնել եք, ես, երեք ու կես տարի անազատության մեջ գտնվելով, օրենքով գողերի հետ էլ եմ նստել, քրեական հեղինակությունների հետ էլ եմ առնչվել, այնպես որ վեր ընկեք տեղներդ, ձեր գործերով զբաղվեք, կգանք ձեր հետևից»,- ասաց Բաբաջանյանը:  

Արարատ Միրզոյանն էլ ասաց, որ թեկնածուներին ներկայացնող Ռուբեն Վարդազարյանը նեղ ընթացակարգային առումով այլևս անելիք չունի և կարող է բացակայել: «Անշուշտ, մեր պրակտիկայում, և կարծում եմ՝ մինչև մեզ եղած պրակտիկայում այնպես է եղել, որ հարցը ներկայացնողը գուցե էթիկական տեսանկյունից մինչև վերջ ներկա է եղել Ազգային ժողովի նիստերի դահլիճում, սակայն, կրկնում եմ, գործառութային, ընթացակարգային առումով պարոն Վարդազարյանը որևէ անելիք չուներ»։

Արձագանքելով Բաբաջանյանի՝ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությանը՝ Միրզոյանը նշեց. «Կարծեմ, եթե սպառնալիքի տարրեր են պարունակում, դա հաղորդում է հանցագործության մասին: Հրապարակավ հայտարարել եք, կարող եք նաև հետամուտ լինել»:

Հիշեցնենք, որ երեկ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ընթացքում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի՝ նոյեմբերի 15-ի հայտարարությանը, նշել էր. «Պարոն Վարդազարյան, դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ: Մեկ էլ ասեմ, որ եկել եք սատանի մայլեն քայնդրբազություն եք անում, ձեր բոլոր տեսակի պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն»:

Այնուհետև՝ մինչև Վարդազարյանին հարց ուղղելը, Բաբաջանյանը դիմեց իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին: «Այս արհավիրքը դուք եք բերել Բարձրագույն դատական խորհուրդ, ձեր իշխանության օրոք է նշանակվել՝ Վանեցյանի առաջադրմամբ, բոլորն էլ շատ լավ գիտեն: Այս մարդու ոչ թե վաստակն է դատական համակարգում գործել, այլ ինքը Սերժ Սարգսյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել, անհասկանալի պատճառով Վանեցյանի առաջադրմամբ այդ պատուհասը դատական համակարգի գլխին եք բերել»:

Վարդազարյանն էլ, մեջբերելով օրենքներից և դատավորների էթիկայի կանոններից դրույթներ, ասաց, որ դրանք իրեն զսպում են համարժեք բառապաշարով պատասխանելու համար: Վարդազարյանը նաև ասաց, որ իր անձի նկատմամբ վիրավորական արտահայտություններն ունենալու են հետևանք. դիմելու է ԱԺ-ի խորհրդին կամ Էթիկայի հանձնաժողովին, որ Բաբաջանյանին ենթարկեն կարգապահական պատասխանատվության՝ օգտագործած բառապաշարի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2208 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները