Երևան
12 °C
Թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի համոզմամբ՝ այսօր Հայաստանում կատարվողը լոկ աթոռակռիվ է, մինչդեռ պիտի օր առաջ ուշքի եկած լինեինք ու մեր գլխին կախված անվտանգային խնդրի մասին մտածեինք: Ծատուրյանի հետ զրուցել ենք մշակութային կյանքի, մեր երկրում կատարվող քաղաքական անցուդարձի, առաջնային եւ երկրորդական հարցերը չտարանջատելու վտանգների մասին:
- Պարոն Ծատուրյան, վերջին մեկ տարում աշխարհը պարտադրված էր փոխել կյանքի բնականոն ռիթմը: Իսկ Հայաստանի համար այդ ժամանակահատվածը հատկապես ծանր էր, քանի որ կորոնավիրուսի համավարակին գումարվեց նաեւ պատերազմը: Ինչո՞վ էիք զբաղվում մշակութային այդ դադարի ընթացքում:
- Ոչ մի բանով, նստած սպասում էինք, թե երբ աքլորը կկանչի: Իրականում ամեն ինչ կանգ էր առել, մենք էլ էինք կանգ առել: Ես էլ տանը նստած աշխատում էի մի բանով զբաղվել, կարդալ, բայց հեռուստացույց չնայել, արդեն մի քանի ամիս է՝ տանը հեռուստացույց չեմ միացրել, որպեսզի բացասական էներգիա չստանանք: Ընթացքում ես ու կինս կորոնավիրուսով հիվանդացանք, տիկինս շատ ծանր տարավ, հիվանդանոց եւ այլն: Մի խոսքով... ծանր տարավ, որովհետեւ չի ծխում, մեռա ասելով՝ ծխիր, ծխողների մոտ հեշտ է անցնում: Մոտ մեկ ու կես ամիսն այդպես անցավ: Դե, թուլություն կա դրանից հետո, հատկապես տարիքավոր մարդկանց մոտ: Հիմա էլ արդեն դասերը սկսվել են, գալիս եմ դասերի (Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ՝ հեղ.): Մի քանի օրով Գյումրի էի գնացել, Գյումրու թատրոնի գեղարվեստական խորհրդականն եմ, բեմադրիչներին օգնում եմ ճիշտ բացահայտել պիեսը: Իսկ եթե խոսենք նոր ծրագրերից, դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ պիտի մի շատ հետաքրքիր գործ անեինք, բայց դե փող չկա: Մինիստրությունն ասում է՝ փող՝ յոխ: Դե որ փող յոխ՝ չի ստացվի: Գյումրիում էլ ենք նախատեսել մի նոր գործ բեմադրել, բայց էլի ֆինանսական վիճակից ելնելով՝ մի քիչ դժվարանում է ամեն ինչը: Անկախ այդ դժվարություններից, հուրախություն ինձ, երբ հրավիրվում եմ ներկայացումների, տեսնում եմ լեփ-լեցուն դահլիճներ, դա նշանակում է, որ ժողովուրդը հետաքրքրված է, չնայած այս օրհասական վիճակին ու անհասկանալի դրությանը՝ մարդիկ կարոտել են մշակութային կյանքը: Այնպես որ ինչ-որ բաներ գնալով վերականգնվում են, հնարավոր չէ, որ չվերականգնվի:
- Մեր իրականությունում հաճախ ենք լսում, որ թատրոնը կամ առհասարակ մշակույթը հանրության միայն շատ փոքր շրջանակի է հետաքրքրում, բայց նույն Գյումրու դրամատիկական թատրոնը ցույց տվեց, որ կարող է հետաքրքրություն առաջացնել եւ այն էլ՝ շատ: Ինչո՞վ եք պայմանավորում այս թատրոնի հաջողությունը: Գյումրու թատրոնի օրինակով ի՞նչն է պակասում մյուս թատրոններին՝ հանդիսատեսին այդչափ գրավիչ դառնալու, դեպի իրեն ձգելու համար:
- Չէի ասի, թե պակասում է, որովհետեւ այստեղի ներկայացումներին գնալիս տեսնում եմ, որ դահլիճները 90 տոկոսով լցված են: Այնպես որ այստեղ էլ կա այդ հետաքրքրության աճը:
- Արդյոք հանրության արձագանքը նո՞ւյնն է, ինչ Գյումրու թատրոնի ներկայացումների դեպքում է լինում սովորաբար:
- Գյումրին միշտ է եղել մշակութային կենտրոն, ու իսկապես գնալով ավելի եմ համոզվում դրանում: Գյումրին արհեստի ու արվեստի քաղաք է: Նրա հենց դիրքը, որ Թիֆլիսին էլ է մոտ, Երեւանին էլ՝ կենտրոն տեղ է: Կարծում եմ՝ այդ ակտիվությունը պայմանավորված է նաեւ նրանով, որ Գյումրիում շարժն ավելի շատ է: Գոնե առաջ այդպես էր: Շատ եմ սիրում այդ թատրոնը ոչ միայն նրա համար, որ այնտեղ աշխատել եւ աշխատում եմ, այլ այն իսկապես շատ լավն է: Երբ Երեւանից դերասանները գալիս են հյուրախաղերի, զարմացած նայում են, որովհետեւ սարքած, մաքուր կոկիկ տեսք ունի: Մի շաբաթ առաջ գնացել էի, նայեմ-տեսնեմ, էլի ինչ-որ բանվորներ են աշխատում: Հարցնում եմ՝ Լյուդվիգ ջան (Գյումրու թատրոնի տնօրեն՝ հեղ.), էս ի՞նչ են անում, ասում է՝ նորացնում ենք ծառայողական մուտքի պատերը: Կարող էին, չէ, ասել՝ դե, ծառայողական է հիմա, բայց չէ՜, ամեն ինչին են բծախնդրորեն մոտենում: Փառք Աստծո, այնտեղ սերիալներ չեն նկարվում: Սերիալներին ես միշտ եմ դեմ եղել. մակարդակ չկա: Գյումրու դերասանները մենակ թատրոնով են զբաղված, ներկայացումներում զբաղվածություն ունեն-չունեն՝ գալիս են թատրոն. նրանք իրենց տուն են գալիս, մի բան, որն այստեղ բացակայում է: Եվ հետո, մի էսպիսի բան էլ կա՝ Գյումրիում գյումրեցիներ են՝ իրենց լեզվի տեսակով, իրենց ընդհանուր մտածողությամբ, նույնն է նաեւ, ասենք, Լոռիում, Սյունիքում... իսկ Երեւանում այդպես չէ, երեւանցի արդեն չկա: Երբ գյուղացին գալիս է քաղաք, դառնում է գեղացի, սկսում է թելադրել իր ճաշակը, ինտելիգենցիան էլ գնում, փակվում է տներում, որ չտեսնի այդ ամենը: Դրանով էլ է պայմանավորված շատ բաներ:
- Ասացիք, որ Գյումրու թատրոնի դերասանները սերիալներում չեն նկարահանվում: Մինչդեռ Երեւանի թատրոնների դերասանները, որոնք նկարահանվում են սերիալներում, այդ փաստը «արդարացնելու» համար շեշտում են, որ ունեն հացի խնդիր, ուստի ցանկացած որակի սերիալում նկարահանվելու պատճառը դա է: Հետաքրքիր է՝ այդ նույն խնդիրը չունե՞ն Գյումրու թատրոնի դերասանները:
- Դե, ոմանք գալիս, նկարվում են: Բայց գիտեք՝ ինչն է լավը, որ եթե այստեղ գնում, առաջարկում են, որ իրենց էլ նկարեն, էնտեղի դերասանին այստեղից հրավիրում են. նշանակում է՝ մի արժանիք կա, որ հրավիրում են: Ամենաքիչը գյումրեցին է լացում, թե փող կա-չկա: Նրանք նաեւ շատ սուր հումոր ունեն: Հիմա մի պատմություն հիշեցի՝ Ֆորշը համերգային ծրագրով գնում է Գյումրի, ցերեկը մտնում է խանութ, ինչ-որ բան պիտի առնի, ու էն տոպրակները, որ դրված են, վերցնում է, ձեռքով երկու կողմերը իրար տալով՝ փորձում բացել, հետո սկսում է փչել, մի գյումրեցի էլ ասում է՝ «Իյա՜, ապ ջան, ըմբես իրար գուկաս՝ ինչխօր թե պարաշուտդ չի բացվի»: Այ, այդ հումորն է օգնում, որ ապրենք: Մենք շատ ենք լրջացել: Մտածում ենք՝ ո՞ր կուսակցությունը կհաղթի, ի՞նչ կլինի: Ի՜նչ կուսակցություն, այդտեղ ո՞ւր է մարդ: Նայում ես այդ 17 կուսակցությունների ներկայացուցիչներին, ասում ես՝ յա՜խք: Մեզ լրիվ ուրիշ մարդ է պետք, չգիտեմ, թե որտեղից՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, թե Մոզամբիկից, բայց մի լավ, գործունյա հայ պիտի գտնենք: Ուղղակի այնպիսի երրորդ կարգի, քոսոտ երկրի համար, ինչպիսին այսօր Հայաստանն է, դեմոկրատիան չի անցնում՝ այստեղ միայն դիկտատուրա է պետք: Պետք է ստիպել, որ երկիր կառուցվի, ոչ թե նստեն ու փող ուտեն:
- Երեւանի Բաղրամյան պողոտայում, որտեղ արմատական ընդդիմությունն է հավաքվում, թատերական ակտիվություն է նկատվում: Օրեր առաջ էլ «Չաուշեսկուի գնդակահարությունը կամ մահ դավաճաններին» ֆուտուրիստական ներկայացումն էին բեմադրել: Եթե նայել եք, ի՞նչ տեսաք այնտեղ:
- Ես նման բաները նայում եմ վերնագրերով, հաճախ չեմ ուզում նյութը բացել, որովհետեւ գարշում ես արդեն էդ ամեն ինչից, բայց աչքովս ընկավ դա. ի՞նչ ասեմ՝ թող փակեն թատրոնները, գան փողոցում տենց մայմունություններ անեն, էլի: Չաուշեսկո՜ւի սպանությունը... երկու հոգու էլ կանգնեցրել են, կրակեցին ընկան..., մի խոսքով: Եվ հետո, ո՞վ ասաց, որ ուրիշ թատրոն անող չկա, պատգամավորները վա՞տ թատրոն են անում, խորհրդարանը վա՞տ թատրոն է, նայում ես՝ կատաղած դեմքեր:
- Այնուամենայնիվ, Բաղրամյան պողոտայի ներկայացումը ինչ էր՝ արվե՞ստ, որը թեկուզ բռնության տեսարանների միջոցով դրա անթույլատրելիության ուղերձ էր պարունակում, թե՞ հենց բռնության քարոզ կամ սպառնալիք՝ ներկայացման փաթեթավորումով:
- Չէ՜ հա, նրանց ասածն էն էր, որ այդ ձեւով Նիկոլին էլ պիտի բռնեն ու, ընտանյոք հանդերձ, սատկացնել տան: Չեմ կարծում, թե դա ուրիշ մեսիջ ունենար:
- Իսկ այդ մեսիջը բռնության կոչ չէ՞:
- Չաուշեսկուին չպիտի բեմադրեին, է՜, պիտի ցույց տային, թե օլիգարխներին ինչպես են գնդակահարում, որովհետեւ դրանք գրպանած փողերը չեն ուզում հետ վերադարձնել: Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանին չի սիրում ժողովուրդը, բոլորս էլ գիտենք, այդ թվում՝ եւ ես, որովհետեւ գողացել է, սպանել է եւ այլն: Հիմա նա ուզում է գալ-մտնել քաղաքականություն: Այ Ռոբիկ ջան, ուզո՞ւմ ես մարդկանց աչքին բարձրանաս, քո մարդկային արժանապատվությունը ցույց տաս՝ գողացածիդ կեսով զենք առ Հայաստանի համար, սկսի ժողովրդի հետ մարդավարի վերաբերվել: Նա արհամարհում է ժողովրդին:
- Միայն նա՞ է արհամարհում ժողովրդին:
- Ինչ միամիտ հարցեր ես տալիս, էնքա՜ն շատ են էդ մարդիկ: Այ, եթե դրանք բոլորը թալանած գումարներ հետ տան, Հայաստանը կդառնա աշխարհի ամենահարուստ երկիրը: Այ մարդ, էդ փողի կեսը տվեք, դուք հելեք ռադ եղեք, էն մյուս կեսը արտասահմաններում վայելեք: Մարդիկ կան՝ կղզիներ են առել, դե գնացեք վայելեք, առել եք, որ ի՞նչ անեք: Ես էն գլխից էի ասում՝ թավիշը ո՞րն է, այ մարդ: Տենց բան չկա: Հեղափոխություն արեցի՞ր՝ մաքրի ամբողջ դաշտը, վերցրո՛ւ քո թիմը, բայց լա՜վ թիմ ընտրի, ոչ թե սխալ, ու սկսի այն շինարարական աշխատանքը, որը որ պետք է:
- Այսօր ներքաղաքական կյանքը բուռն զարգացումներ է ապրում՝ մի կողմից վիրավորանքներ ու բռնության կոչեր, մյուս կողմից՝ համերաշխության: Ամեն գնով իշխանության հասնելու փորձեր, ռազմական հեղաշրջման մասին հայտարարություններ, պաշտոնանկություններ... Ո՞ւր է տանում այս ամենը: Պետությունը սրանից ուժեղացա՞ծ, թե՞ հյուծված դուրս կգա:
- Ինքներդ արդեն այդ հարցին պատասխանեցիք՝ հյուծված: Ոնց կարող է լավ լինել, երբ բոլորն իրար ատում են, վիրավորում, կռվում են աթոռի համար: Ախր հիմա դրա ժամանակը չէ, հիմա պիտի ամբողջ ազգը համախմբի, մի հատ անալիզ անի: Եվ հետո, գիտեք ինչ կա՝ լավ, 5 տարով ռուս խաղաղապահներն Արցախում են, հետո եթե Ադրբեջանն ասի՝ վերջ, ռադդ քաշիր, էդ ժամանակ ինչ է լինելու: Հետո հայերի մոտ մի էսպիսի մտայնություն կա, լավ էր էդ շրջանները տվեցինք, պրծա՜նք: Չես պրծել, է, վերջին հաշվով քո երկրից են տարել: Վաղը եթե ամբողջ երկիրը գրավեն, էլի էս հայերը կասեն՝ մեզ պետք չէր Արցախը, հետո կտեսնեն, որ թշնամին մտնում է Սյունիք, բայց էլի կլինեն մարդիկ, որ կասեն՝ մենակ թե կռիվ չլինի, մենակ թե մեր երեխեքին պինդ գրկենք, պահենք: Այս պատերազմում իմ թոռը Մարտակերտում էր, տղայիս էլ էի ուղարկել: Երբ որ ասում ես՝ ինչու տղադ չի ծառայում, ասում են՝ թող էն պատգամավորների երեխեքը ծառայեն, բայց ռեստորաններում բաժակ են բարձրացնում բանակի, զինվորի կենաց խմում: Սա է ամբողջը, մենք էժան, գավառական երկիր ենք: Մեր ազգը շատ է փոխվել, վատ ազգ է դարձել: Նայում էին, տեսնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին ռազմական գործողություններ են անում, բայց հե՜չ: Դա մեզ համար ազդակ չէ՞: Մի լավ անեկդոտ կա՝ Աստված նայում է՝ տեսնում, թուրքերը, ադրբեջանցիները զինվում են, ինչ-որ բանի են պատրաստվում, շուռ է գալիս հայերին է նայում՝ սրանք՝ տա՜շ, տա՜շ, տա՜շ, ասում է՝ իյա՜, էս ապուշներն էլի հույսներն ինձ վրա են դրել:
- Ձեր գնահատմամբ՝ ինչու պարտվեցինք այս պատերազմում:
- Ես ցավը տանեմ մեր զինվորների, նրանք կռվում էին, բայց այ էդ զինվորականների հրամանատարները, էդ գեներալ-մեներալները շուն շան որդի են: Դեպք գիտեմ, որ ասում է՝ «8 հոգով դիրք էինք պահում, մեկ էլ տեսնում են հրամանատարը փախչում է, ռացիան էլ հետը: Շուռ եկանք՝ տեսանք՝ հրամանատարը չկա, ասում ենք՝ մի հայտ հայտնեք, որ գալիս են մեծ թվով, նայում ենք՝ ռացիան էլ հետն է տարել»: Թող դրանց գործերը բացեն, պատասխանատվության ենթարկեն, որովհետեւ ավելի սարսափելի բան, քան հայրենիքի դավաճանն է, ես չեմ պատկերացնում: Ես մտավորական եմ փափուկ «ր»-ով, անալիզ եմ անում ու հասկանում, որ այս ընդդիմությունն ամեն ինչ արեց, որ մենք պարտվենք, որ Նիկոլի վարկանիշն ընկնի ու իրենք գան, որովհետեւ եթե հաղթեինք, Նիկոլի վարկանիշը կբարձրանար: Հասկանո՞ւմ եք՝ իրենք ինչ են անում, հայրենիքի վրա պոկեր են խաղում, թղթախաղ են խաղում: Արդեն մարդ ամաչում էլ է, որ հայ է:
- Այս պարտությունը գուցե օգնի՞ սովորել պետական շահը անձնականից բարձր դասելու «արվեստը»:
- Դե տեսանք, էլի, որ չէ՝ հակառակն է: Պարտվել ենք, էլի իրար հետ են կռվում, փոխանակ սթափվեն, ուշքի գան, հիշեն, որ հայ են: Մենք փոքր ազգ էլ չենք, պիտի շտապենք, փող հավաքենք, զենքեր առնենք: Մեր խրամատները նայում ես՝ մեշոկները լցրած, կիսաքանդ, վատ... խրամատը զինվորի տունն է, նա է այնտեղ ապրում ու մեզ պաշտպանում, իսկ մեզ մոտ դրանք փնթի, կեղտոտ, մունդառ վիճակում են, ինչպես որ մեր ճանապարհները: Գյումրի եմ գնում՝ ճանապարհը այնքան վատն է, հասկանում եմ՝ ինչի է էդպես, երեւի, որ խաշ կերած լինես հեշտ մարսես: Մի խոսքով, եթե հիմա ուշքի չեկանք, մենք հայրենիք կկորցնենք: Այդ օրհասական վտանգը կախված է մեր գլխին: Իսկ մենք, դա անտեսելով, այսօր ինչ ենք քննարկում՝ Վազգե՞նը լինի, Ռոբերտը՞, թե՞ Ծառուկյանը: Էնպիսի մեկը պիտի ի հայտ գա, երեւակվի, որ ամուր կանգնի ամուր, պինդ մարդ պիտի լինի: Մենք լավ օրինակ ունենք՝ Մոնթե. ԱՄՆ-ից եկած մի հայ, որը կարգին էլ ապահովված էր, եկավ կանգնեց, ինչ արեց՝ այսօր նրա արեւով են երդվում: Մեզ պետք է մի հայ մարդ, որ իսկապես այնպես է ցավում հայ ազգի համար, որ ոչ մի բանի առաջ չի կանգնի, ու ոչ էլ թավիշ կանի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT