Երևան
12 °C
Ազգային ժողովում՝ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության ընթացքում, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը նույնպես անդրադարձավ Ռուբեն Վարդազարյանի՝ դատավորներին ուղղված կոչին:
«Եթե ձեր՝ նոյեմբերի 15-ի հայտարարությունը քաղաքական չի եղել, ինչպե՞ս կարող են հարցերը, որոնք կապված են այդ հայտարարության հետ և դրա, ըստ էության, պարզաբանմանն են ուղղված, դառնան քաղաքական:
Գրիգորյանը նաև հետաքրքրվեց, թե ինչո՞վ էր պայմանավորված, որ այդ հայտարարության օրը համընկել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննության օրվա հետ: «Ինչո՞ւ եք դուք այդ հարցը քաղաքական համարում, եթե դուք այդ հարցին մի անգամ պատասխանել եք: Եթե այդ անգամ պատասխանել եք, և խնդիր չի եղել, ինչո՞վ է պայմանավորված, որ երկրորդ անգամ այդ հարցին հնարավոր չի պատասխանել»:
«ԱԺ ամբիոնն ու լրագրողի հարցը էապես տարբերվում են: Ինձ մոտ տպավորություն է, որ ես եկել եմ այստեղ, որ դուք ինձ այս երեք տարվա ընթացքում ծառացած բոլոր խնդիրների վերաբերյալ հարցեր տաք, չնայած օրակարգում ոչ թե իմ հայտարարության քննարկումն է, այլ երկու դատավորի ընտրության հարցը: Ես եկել եմ այստեղ՝ ներկայացնելու իմ երկու գործընկերներին, այլ ոչ թե պատասխանելու այն հարցերին, որոնք վերաբերում են իմ հայտարարությանը: Երեկ համբերատար պատասխանեցի այդ հարցերին, ասացի իմ կարծիքը, ասացի դրդապատճառները և բացատրեցի իմ մոտիվացիան»,- պատասխանելով հարցին՝ ասաց Վարդազարյանը:
Նա հավելեց, որ հարցերից չի խուսափում և խնդրեց նոյեմբերի 15-ի հայտարարության վերաբերյալ այլևս հարցեր չտալ:
«Թույլ տվեք արձանագրել, երեկ ձեզ ուղղվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են ամսի 15-ի ձեր հայտարարությանը, բայց երեկ չի հնչել հարց այդ հայտարարության և պարոն Վանեցյանի խափանման միջոցի հարցի քննարկման համընկնման մասին, հետևաբար այդ հարցին դուք չեք պատասխանել»,- արձագանքելով՝ ասաց Սուրեն Գրիգորյանը:
Վարդազարյանն էլ ասաց, որ իր հայտարարությունը կապ չի ունեցել որևէ հարցի քննարկման կամ անձի հետ: «Ես այդ օրերին տեսա լարվածություն մեր հասարակության մեջ և արեցի այդ հայտարարությունը: Ավելին՝ երևի թե պատկերացնում եք, որ այդ հայտարարության տեքստը ես մեկ օր չեմ մշակել, դա պահի տակ կատարած հայտարարություն չէր, ես ցանկացած խոսք, ցանկացած բառ, դարձվածք, նախադասություն, խորապես, մի քանի անգամ ուսումնասիրել եմ, հետազոտել եմ և պահել եմ այն սահմանները, որ չանցնեմ այդ քաղաքական զսպվածության կանոնը»,- արձագանքելով հարցին՝ պատասխանեց Վարդազարյանը:
Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահը անցած տարվա նոյեմբերին դիմել էր դատավորներին. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը՝ մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT