Սա կարող է դառնալ ուշացած արդարադատություն. Գևորգ Բաղդասարյանը՝ Մարտի 1-ի գործի քննությունը ձգձգելու մասին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ մեկուկես տարի է, ինչ համակարգված Մարտի 1-ի գործով դատական նիստերը ձգձգվում են. «Այս վարքագիծը վերագրում ենք պաշտպանական ամբողջ կողմին: Երբ որևէ մեկը անհարգելի պատճառով բացակայում է դատական նիստերի դահլիճից, մյուսները սկսում են արդարացնել: Նախորդ դատական նիստին դատարանին մեղադրում էին, թե ինչու 20 րոպե ընդմիջեցիր դատական նիստը ու պարզեցիր՝ Էրիկ Ալեքսանյանի դատական նիստը հետաձգվել է ու չի գալիս այս նիստին, որովհետև դրսևորում է խուսափողական վարքագիծ: Եվ սրա մեղավորը դատարանն էր, և դա անում էր պաշտպանության կողմը ամբողջությամբ, դրա համար այս վարքագիծը վերագրում ենք պաշտպանական կողմին ամբողջությամբ»:

Հարցին՝ Մարտի 1-ի բուն քրեական գործը բացահայտված է, թե ոչ, Բաղդասարյանը պատասխանեց. «Ես քրեական գործով դատավարական ղեկավարում չեմ իրականացնում: Ես կարող եմ դրան դատավարական գնահատական տալ, ինձ համար բացահայտված է քրեական գործի այն հատվածը, որը դատարանում է քննվում: Գործով անջատված մաս կա, որը նախաքննության ընթացքում է քննվում, այդ գործով ես որևէ գնահատական տալ չեմ կարող»:

Խոսելով Մարտի 1-ի գործով անվերջ ձգձգվող նիստերի մասին՝ դատախազը նշեց, որ դատարանը պետք է պաշտպանական կողմի այսպիսի վարքագիծը թույլ չտա. «Թույլ չպետք է տա, որպեսզի իրենք իրենց դատավարական հնարավորություններն օգտագործեն դատական նիստերը ձգձգելու նպատակով: Քրեական դատավարությունում անձինք դատավարական իրավունքներով, լիազորություններով օժտվում են, որպեսզի կարողանան դատական քննության ընթացքում դա ծառայեցնել իրենց դատավարական շահերին: Բայց պաշտպանության կողմն իր դատավարական գործիքները օգտագործում է ոչ թե դատական քննության ընթացքում շահ արտահայտելու, կամ դա իրավաչափ ճանաչելուն հասնելու համար, այլ օգտագործում է, որպեսզի դատական քննություն տեղի չունենա»:

Անդրադառնալով պաշտպանական կողմի այն պնդումներին, որ գործի նյութերը մեծ են, պաշտպանյալների իրավունքները բազմիցս խախտվել են՝ Բաղդասարյանը նշեց, որ փաստարկը, թե գործի նյութերը մեծ են, չգիտի, թե ինչու են մեջբերում. «Դատական նիստերի այսքան ձգձգումների դեպքում երբեք գործի նյութերի մեծության հետ գործ չենք ունեցել: Ինչ կապ ունի գործի նյութերի մեծ ծավալը այս դատական նիստերին չգնալու հետ: Իսկ իրավունքի խախտումներ, այո, կան: Դատավարությանը որպես տուժող մասնակցող անձանց իրավունքները ոտնահարվում են, որովհետև այս արդարադատությունը կարող է դառնալ ուշացած արդարադատություն իր բացասական հետևանքներով տուժողների համար»,- եզրափակեց դատախազը:

Հիշեցնենք, որ փետրվարի 23-ին Մարտի 1-ի գործով դատական նիստը ընդմիջվեց Արմեն Գեւորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանի՝ այլ դատական նիստին ներկա գտնվելու պատճառով: Իսկ այսօր Մարտի 1-ի գործով դատական նիստը տեղի չունեցավ, քանի որ ամբաստանյալներից Արմեն Գրիգորյանը վատառողջ էր և ներկա չէր նիստին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2375 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ