Ալեն Սիմոնյանը չի բացառում, որ այսօր կամ վաղը կհանդիպեն Ծառուկյանի հետ՝ քննարկելու արտահերթ ընտրությունների հարցը

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե երեկվա հանրահավաքին իշխանությունները օգտագործել են իրենց լծակները և քաղաքացիներին բերել հանրահավաքին, նշեց, որ մարդկանց տեղափոխում կազմակերպվել է. «Բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում, կլինի այն պարագայում, երբ ԱԺ-ի, ՊՆ-ի կամ ոստիկանության ավտոբուսը ուղարկենք ՔՊ-ի համակիրներին բերելու: Ի վերջո, եկեք ֆիքսենք, որ ՀՀ-ում բոլոր հարցումներով՝ ընդդիմության, դեսպանատների, անկախ հասարակական կազմակերպությունների, ՔՊ-ն և վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլոր ներկայացուցիչներն իրար հետ վերցված»:

Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով նաեւ ԳՇ-ի շուրջ ստեղծված վերջին զարգացումներին, նշեց, որ իշխանություն-բանակ հակամարտություն գոյություն չունի. «Ելնելով նրանից, որ Հայաստանի Հանրապետության գերակշիռ մասը սատարում է իշխանությանը՝ բանակում նույն պատկերը պետք է լինի ու կա: Բանակը և բոլոր կառույցներն արտացոլումն են Հայաստանի Հանրապետության ժողովրդին: Բազմաթիվ տեսանյութեր տեսել եք, թե բանակում ծառայող մեր տղաները որքան են սատարում իշխանություններին, որևիցե խնդիր իշխանություն ու բանակ չկա: Կա խնդիր բանակի վերնախավի մեկ, երկու, երեք  ներկայացուցիչների հետ»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Սիմոնյանը անդրադարձավ նաև արտահերթ ընտրություններ անցկացնելուն, նշեց՝ այո՛, կարող ենք ենթադրել, որ առաջիկա օրերին կսկսվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման շուրջ խորհրդակցություններ: «Քաղաքական գործընթացի հանգուցալուծումը պետք է լինի ընտրությունների միջոցով, այլ տարբերակ անհնար է: Կա համաձայնություն սեղանի շուրջ նստելու և քննարկելու հարցը: Որոշակի քայլեր կձեռնարկվեն այսօր և վաղը հայտարարության կամ հուշագրի կնքման ուղղությամբ»,- նշեց նա՝ հավելելով, որ անելու են ամեն ինչ, որ միասնական դիրքորոշում ձևավորվի:  

Դիտարկմանը, թե Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու քննարկումներին, Սիմոնյանն ասաց՝ վստահ չէ, որ Զոհրաբյանն ամբողջությամբ ներկայացնում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «ԲՀԿ-ում ասում է մեկ մարդ, և չեմ բացառում, որ նման խոսակցություն նրա հետ այսօր կամ վաղը տեղի կունենա»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը: 

Անդրադառնալով ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի այն հայտարարությանը, որ պատերազմի ժամանակ ինքը Նիկոլ Փաշինյանի սեղանին անձամբ դրել է ծրագիր, թե ինչպիսին պետք է լինի ելքը պատերազմական իրավիճակում, սակայն այն անտեսվել է՝ Ալեն Սիմոնյանը նշեց. «Սեյրան Օհանյանը և որևիցե մեկը զերծ չեն եղել պատերազմի ընթացքում որևիցե լուծում տալուց: Որևիցե մեկի լավ առաջարկը չի խոչընդոտվել: Իսկ թե իր ներկայացրած ծրագիրը ինչու է անտեսվել, պետք է դիմել զինվորականներին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1990 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին