Երևան
12 °C
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում այսօր անցկացվում է հոգաբարձուների խորհրդի նիստ, որի օրակարգում ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման հարցն է։
Հոգաբարձուների խորհրդի 32 անդամներից ներկա են 30-ը, որից մեկը՝ հեռավար եղանակով։ Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Ազգաշյանը նշեց, որ օրը տոնական է, ուստի շնորհավորեց ներկաներին բուհի հիմնադրման օրվա կապակցությամբ։
Ռեկտորի ընտրության օրակարգային հարցին անդրադառնալը, սակայն, ուրախ մթնոլորտը միանգամից փոխարինեց թեժ իրավիճակով։ Ռեկտորի թեկնածուներից Հայկ Բալջյանը հայտարարեց, որ կասկածի տակ են դնում մրցույթի անաչառությունը, ուստի դիմեց խորհրդին՝ քվեարկության դնել ռեկտորի ընտրության մրցույթը հետաձգելու հարցը՝ նոր ընտրակարգով հետագայում անցկացնելու նպատակով: Թեկնածուներից Դավիթ Ղազարյանը նշեց, որ միանում է այդ առաջարկին։
Հոգաբարձուների խորհրդի անդամներից Գոհար Մամիկոնյանը խնդրեց մեկնաբանություն, թե ինչու են խորհրդի անդամները երեկ ստացել ծանուցող նամակ, այն դեպքում, երբ 6 թեկնածուներից 4-ը համաձայնություն են տվել, որ խորհրդի անդամները նախապես ծանոթանան բուհի զարգացման իրենց հայեցակարգերին: Հիշեցնենք, որ Ղազարյանն ավելի վաղ ահազանգել էր, թե շրջանցելով կարգը՝ խորհրդի անդամներին 7 օր առաջ չեն տրամադրվել ռեկտորի պաշտոնի հավակնորդների զարգացման ծրագրերը, որպեսզի նրանք այդ ծրագրերին ծանոթանան մինչեւ նիստը: Նույն կարգը սահմանում է, որ այդ ծրագրերը տրամադրվում են միայն թեկնածուների ցանկության դեպքում:
Գոհար Մամիկոնյանը եւս նիստը հետաձգելու կողմնակիցն էր: Կարծիքներ հնչեցին, որ դա անարդար կլինի մյուս երկու թեկնածուների նկատմամբ: Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն էլ հավաստիացրեց, որ կարգի խախտում չկա, այդուհանդերձ, առաջարկելով հարցը դնել քվեարկության:
5 դեմ, 6 ձեռնպահ, 18 կողմ ձայներով նիստը շարունակվում է։
Ռեկտորի պաշտոնի 6 թեկնածուներն էլ նույն համալսարանից են՝ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների ու էլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Ամալյա Մխիթարյանը, տեղեկատվական տեխնոլոգիաներ եւ ավտոմատացում ամբիոնի դոցենտ Դավիթ Ղազարյանը, գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը, ջերմաէներգետիկայի եւ շրջակա միջավայրի պաշտպանություն ամբիոնի դոցենտ Նորայր Հարությունյանը, հիդրոտեխնիկա բազային գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Պարգև Բալջյանը, պրոռեկտոր Գոռ Վարդանյանը:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի նախկին ռեկտոր Ոստանիկ Մարուխյանը պաշտոնից ազատվել էր պաշտոնավարման ժամկետը լրանալու պատճառով: Այժմ ռեկտորի լիազորությունները կատարում է նույն համալսարանի ՀԱՊՀ Միջազգային համագործակցության եւ կրթական բարեփոխումների գծով պրոռեկտոր Ռուբեն Ազգաշյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT