Այսօր՝ մարտի 1-ին, տարբեր քաղաքական ուժեր հանրահավաքներ և հավաքներ են անցկացնելու

01/03/2021 schedule13:15

Այսօր՝ մարտի 1-ի երեկոյան, հանրահավաք է հրավիրել և՛ իշխանությունը, և՛ ընդդիմությունը:

Որոշ քաղաքական կուսակցություններ էլ տեղեկացրել են հավաք անցկացնելու մասին՝  ի հիշատակ 13 տարի առաջ այս օրը՝ մարտի 1-ին, քաղաքացիական բախումների հետևանքով զոհվածների: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքը տեղի կունենա 18:30-ին Հանրապետության հրապարակում: Հանրահավաքին կհետևի երթ:

Փաշինյանը հանրահավաք անցկացնելու մասին տեղեկացրեց շաբաթ՝ փետրվարի 27-ին, երբ պարզ դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնանկ անելու վերաբերյալ հրամանագրի նախագիծը և այն առարկություններով ուղարկել է վարչապետի աշխատակազմ:

Այնուհետև վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկացրեց, որ հանրահավաքի ընթացքում մի շարք հարցերի է անդրադառնալու: «Հանրահավաքով նախ մենք պիտի վերահաստատենք մեր հանրության և ժողովրդի հաստատակամությունը՝ պաշտպանելու քաղաքացիական, ժողովրդական, սահմանադրական կարգը ՀՀ-ում և ժողովրդական իշխանությունը: Խոսքը ոչ թե այս Կառավարության կամ իմ իշխանության պաշտպանության մասին է, այլ ժողովրդի իշխանության: Ես Հայաստանում, որպես այդպիսին, իշխանություն չունեմ, իշխանություն ունի ժողովուրդը»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում չեն լինելու նոր «Մարտի 1» և քաղաքացիական բախումներ:  

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կանդրադառնա Մարտի 1-ի դատավարությանը, ռազմական հեղաշրջման փորձին և նախագահի կայացրած, ինչպես Փաշինյանը բնորոշեց, անհասկանալի որոշմանը: Բարձրագույն դատական խորհրդի նախագահի՝ ամիսներ առաջ արած հայտարարությանը Փաշինյանը հանրահավաքի ընթացքում նույնպես անդրադառնալու է:

Վարչապետը, հիշեցնենք, Հանրապետության հրապարակում հանրահավաք էր հրավիրել նաև փետրվարի 25-ին: Փաշինյանի՝ հանրահավաք անցկացնելու որոշմանը նախորդել էր ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում էին Փաշինյանի հրաժարականը: Վերջինս այս հայտարարությունը համարել էր ռազմական հեղաշրջման փորձ և ժողովրդին հրավիրել Հանրապետության հրապարակ: Հանրահավաքի ընթացքում Փաշինյանը ասել էր, որ կա՛մ պետք է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հրաժարական տա, կա՛մ նախագահ Արմեն Սարգսյանը պետք է ստորագրի համապատասխան հրամանագիրը:

Փաշինյանի հրաժարականը պահանջող «Հայրենիքի փրկության շարժումը» նույնպես այսօր՝ 18:00-ին, հանրահավաք է անցկացնելու, որը կրում է «Ազգ-բանակ-հաղթանակ» անվանումը:

Հանրահավաքի վայրը Բաղրամյան պողոտան է, որը ընդդիմադիրները փակել են փետրվարի 25-ից: ԶՈՒ գլխավոր շտաբի՝ վարչապետի հրաժարականը պահանջելու հայտարարությունից հետո ընդդիմության հավաքները կրում էին «Մենք բանակի կողքին ենք» խորագիրը: Փետրվարի 25-ին՝ Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելուց հետո, «Հայրենիքի փրկության շարժման» անդամները երթով շարժվել են դեպի Ազգային ժողովի շենք: Փաշինյանի հրաժարականը պահանջող ուժերը հայտարարել են, որ իշխանափոխության հարցը լուծվելու է ԱԺ-ում՝ վարչապետին անվստահություն հայտնելու միջոցով և ընդգծել, որ Բաղրամյանից չեն հեռանա՝ մինչև խնդիրը չլուծվի:

Մատենադարանի մոտ այսօր՝ 18:00-ին, հավաք-համերգ է հրավիրել նաև Ազգային ժողովրդավարական-բևեռը՝ «ի հիշատակա համակարգի զոհերի»:

Նշենք, որ Ազգային-ժողովրդական բևեռը փետրվարի 26-ից սկսած՝ հավաքներ է կազմակերպում Մատենադարանի մոտ:

Փետրվարի 26-ի հանրահավաքի ընթացքում «Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար անդամ Ժիրայր Սէֆիլյանը հայտարարեց պայքարի նոր փուլ սկսելու մասին՝ նշելով, որ ժողովուրդը այլևս չի հավատում ո՛չ ներկա իշխանություններին, ո՛չ նախկին քաղաքական ուժերին և ցանկություն ունի տեսնել նոր ուժերի: «Այսօր, հուրախության մեզ, մեր բանակի անհնազանդության կամ, կարելի է ասել, ներազգային իմաստով ճշգրիտ դիրքավորման պատճառով մեզ նման ուժերին այժմ հնարավորություն է բացվել երևալու մեր ժողովրդին, և այստեղ մենք Ազգային-ժողովրդավարական բևեռով խնդիր չունենք սահմանափակվենք միայն այս թիմով, և մեր շուրջ համախմբված, մեզ հավատացող բազմաթիվ հայ մարդկանցով խնդիր ենք դրել ընդլայնվելու և վերջապես այդ ազգային բևեռը ձևավորելու, որ կարողանանք հասնել ազգային պետության ստեղծման»:

Փետրվարի 27-ին և 28-ին նույնպես Ազգային ժողովրդական բևեռը հավաքներ է անցկացրել Մատենադարանի մոտ, իսկ փետրվարի 28-ի հավաքին հաջորդել է ջահերով երթը դեպի Գարեգին Նժդեհի արձան:

Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի մոտ 16:00-ին հավաք է անցկացնելու նաև «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի զոհերի հիշատակին:

Տպել
1011 դիտում

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը