Լուսանկարի շուրջ քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք չկա. դատախազի տեղակալը մասնակցել է քննարկման. պարզաբանում

01/03/2021 schedule10:30

Նախօրեին առանձին լրատվամիջոցներ հրապարակել էին ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և այլ անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի մի լուսանկար և հիշեցնելով Ռոբերտ Քոչարյանին վերաբերող քրեական գործով վերջինիս մեղադրող լինելու հանգամանքը՝ արել ենթադրություն, թե միգուցե նրանք քննարկում են ներքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հարցը:

Այս կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է հրապարակել՝ նշելով, թե որտեղ, երբ ու ինչպես է արվել լուսանկարը:

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Առանց որևէ աղբյուր նշելու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունն էր տարածվում առ այն, թե իբր նրա հետ քաղաքական իշխանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում՝ համոզելու, որ նա «ինքնուրույն որոշում կայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ գործ հարուցելու» վերաբերյալ և այլն:

Նախ՝ այդ լուսանկարի շուրջ կոնսպիրոլոգիական ու քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք ու առիթ չկա:

Լուսանկարն արվել է Ծաղկաձորի «Ararat rezort» հյուրանոցում, այլ ոչ թե ինչ-որ ռեստորանում, որտեղ Գևորգ Բաղդասարյանը գտնվել է՝ հրավիրված լինելով մասնակցելու ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին:

Ընդ որում, այդ քննարկումներին մասնակցել են ոչ միայն նշված հանձնաժողովի նախագահը և այլ անդամ-պատգամավորներ, նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ, այլ նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ՀՔԾ-ից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ինչպես նաև՝ դատավորներ:

Ի դեպ, ընդմիջման պահին արված լուսանկարում սեղանի շուրջ, բացի Գևորգ Բաղդասարյանից և Վլադիմիր Վարդանյանից, ներկա են նաև դատավոր և ներկայացուցիչ ոստիկանությունից:

Բնականաբար, նույնքան «արժանահավատ» են նաև Գևորգ Բաղդասարյանի՝ ինչ-որ անհեթեթ բանակցությունների մեջ գտնվելու մասին տեղեկությունները: Նրանք, ովքեր ճանաչում են Գևորգ Բաղդասարյանին, շատ լավ գիտեն, որ նա մասնագիտական և պաշտոնեական հարցերում բանակցություններ չի վարում, իսկ քրեական հետապնդմանն առնչվող հարցերում առաջնորդվում է միայն օրենքի տառով և իրավունքով»:

Տպել
2900 դիտում

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից