Երևան
12 °C
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է առկախված պահել նախօրեից Հայաստանում լարված ներքաղաքական իրավիճակը՝ պայմանավորված Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի եւ ավելի քան 3 տասնյակ բարձրաստիճան սպաների տարածած հայտարարությամբ:
Հայտարարությունը, որ ՀՀ վարչապետը ռազմական հեղաշրջման փորձ որակեց, վերաբերում էր իր հրաժարականի պահանջին:
Երկրորդ օրն է՝ նախագահը չի ստորագրում Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ՀՀ վարչապետի միջնորդությունը: Չնայած որ դա անելու համար նախագահը դեռ մեկ օր էլ ունի, քաղաքական շրջանակներում նախագահի այս ձգձգումը համարում են իրավիճակը սրելուն նպաստող քայլ:
Երեկ տարածած հայտարարությամբ հիմնավորելով այդ ձգձգումը՝ նախագահի աշխատակազմը հայտարարել էր, որ «գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատումը հերթական կադրային փոփոխություն չէ՝ հաշվի առնելով, որ ՀՀ Սահմանադրության համաձայն, Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը եւ սահմանների անձեռնմխելիությունը»:
Ավելին՝ այդ հայտարարությամբ հորդորվում էր չփորձել նախագահին ներքաշել քաղաքական գործընթացների մեջ:
Վաղը, փաստացի, վերջին օրն է, որ նախագահը կարող է ստորագրել ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը: Բայց նախագահը կարող է նաեւ չստորագրել:
Փաստաբան Գեւորգ Գյոզալյանը մեր զրույցում պարզաբանեց, թե Սահմանադրությամբ ինչ ընթացակարգ է նախատեսվում այդ պարագայում:
«ՀՀ Սահմանադրության 133 հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով նշանակում եւ ազատում է զինված ուժերի եւ այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը:
Սահմանադրության 139 հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը Սահմանադրության ի թիվս այլ հոդվածների նաեւ 133 հոդվածով սահմանված դեպքերում կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան»,- ընդգծեց փաստաբանը՝ հավելելով, որ նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն ՝ եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջները, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:
Թե որքան ժամանակում այս պրոցեսը տեղի կունենա, ըստ Գյոզալյանի, կախված է նրանից, թե իր հայեցողական լիազորության ժամկետում ով երբ գործողություն կանի:
Մեր հարցին՝ ԳՇ պետի եւ բարձրաստիճան մյուս զինվորականների հայտարարությունն իր մեջ քրեական տարրեր պարունակո՞ւմ է, այն կարո՞ղ է հիմք հանդիսանալ նրանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համար, Գեւորգ Գյոզալյանը պատասխանեց.
«Միանշանակ որեւէ պնդում անհնար է կատարել, քանի որ այդ հայտարարության մասով դեռ պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի: Այդուհանդերձ, առերեւույթ կարծես թե ունենք Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասի խախտում, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն եւ քաղաքացիական վերահսկողության ներքո են: Բայց կրկնեմ, որ այս մասով պետք է մանրակրկիտ քննություն իրականացվի եւ եթե փաստերը բավարար լինեն, ապա պետք է հարուցվի քրեական գործ»:
Սահմանադրության 14-րդ հոդվածի խախտման հաստատման պարագայում, փաստաբանի փոխանցմամբ, պատասխանատվությունը կարող է բազմազան լինել՝ սկսած նախազգուշացումից մինչեւ քրեական պատասխանատվությունը:
«Խնդիրը կրկին փաստերն են, որոնք կարող են հաստատվել կամ հերքվել օբյեկտիվ քննության պարագայում»,- եզրափակեց փաստաբանը:
Թեմային այսօր հետաքրքիր անդրադարձ կատարեց նաեւ նախկին ՄԻՊ-ը: Վերջինիս կարծիքով բանակում պաշտոնավարող 19 գեներալի եւ մոտ այդքան էլ գնդապետի տարածած հայտարարությունը ակնհայտ քաղաքական էր, հետեւաբար դրանով խախտվում էր Սահմանադրության 14-րդ հոդվածը:
Հիշեցնենք, երեկ, ելույթ ունենալով Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքում, վարչապետն ասաց, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու մասին իր միջնորդության վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
«Ասել եմ, որ իմ կարծիքով ինքը պետք է ստորագրի իմ ներկայացրած միջնորդությունը։ Եթե նախագահն այդ միջնորդությունը չի ստորագրում, այսինքն՝ ի՞նչ, միանո՞ւմ է պետական հեղաշրջմանը։ Շատ պարզ ընտրություն է։
Օնիկ Գասպարյանին ես նշանակել եմ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ, շնորհել եմ գեներալ-լեյտենանտի կոչում, գեներալ-գնդապետի կոչում, որին ես պատերազմի ընթացքում վերաբերվել եմ 100 տոկոս վստահությամբ, հիմա հետահայաց հասկանում եմ, որ շատ դրվագներում այդքան էլ ճիշտ չեմ վարվել։ Կամ ինքը ուղղակի թող դիմում գրի՝ հրաժարական տա, կամ նախագահը ստորագրի իմ միջնորդությունը, ժողովրդին պետք չէ անընդհատ ցնցումների ենթարկել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Այսօր, սակայն, վարչապետը լուռ էր: Թեմային միակ անդրադարձը առավոտյան ֆեյսբուքում կատարած գրառումն էր, որ վերաբերում էր իր իշխանության օրոք բանակում կատարված բարեփոխումներին: Այդ բարեփոխումները Փաշինյանը ներկայացրել էր 2 փաստի տեսքով:
Ակտիվ հանդիպումներ այսօր ունենում էր Արմեն Սարգսյանը: Նախ տեղեկատվություն տարածվեց, որ նա հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ: Ըստ տարածված հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում Հանրապետության նախագահի եւ խորհրդարանի դերը:
Այնուհետեւ նախագահը առանձին- առանձին հանդիպեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանի եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի հետ:
Ըստ այս հանդիպումների վերաբերյալ հաղորդագրությունների՝ թեման նույնն էր, լարվածության թուլացման եւ իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ շուրջ քննարկումը:
Ավելի ուշ հանդիպում տեղի ունեցավ նաեւ Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների՝ Շարժման կողմից վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի, Արթուր Վանեցյանի, Վահրամ Բաղդասարյանի եւ Արծվիկ Մինասյանի հետ:
Առավել ուշագրավը, սակայն, Արմեն Սարգսյանի հադիպումն էր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ: Եթե մյուս դեպքերում հանդիպումը տեղի էր ունեցել նախագահականում, ապա այս պարագայում նախագահն ինքն էր այցելել ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ: Թե ինչ էր քննարկվել, ինչ դիրքորոշում էր հայտնել Գասպարյանը, այս հանդիպման վերաբերյալ հավելյալ ոչինչ չփոխանցվեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՌԴ-ն երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում ՀՀ-ի ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու անվիճելի իրավունքը
Հայաստանն աջակցում է երկրում կայունության վերականգմանը միտված Լիբանանի կառավարության ջանքերին․ Անանյան
Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի համակիր, ձերբակալված դասախոս Ալեն Ղևոնդյանի նկատմամբ
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները․ տվյալներ
Սելավային հոսք՝ Նարեկ գյուղի հատվածում․ տեսանյութ
ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին․ Արաղչի
Նարեկ Կարապետյան, ինչո՞ւ էիր հասնում Վերին Լարս, «կառավարության նիստ» հրավիրեիք, հարցին ուժեղ լուծում տայիք
Գագիկ Խաչատրյանի որդին՝ Արտյոմ Խաչատրյանը, կկալանավորվի․ հայտարարվել է հետախուզում
Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները
ՌԴ-ն այս պարտության հետ չի համակերպվի. մեզնից իր կամքով չի հրաժարվի, ՀՀ-ն պետք է պատրաստ լինի. տեսանյութ
Ապարանի ջրամբարի լցվածության ծավալով պայմանավորված կաշխատի ջրամբարի հեղեղային ջրթողը․ ցուցաբերել զգոնություն
24 ծրագիր՝ 234 միջոցառումով, կատարողականը՝ 93.5 տոկոս․ ԿԳՄՍ նախարարը ներկայացրել է 2025-ի կատարողականը
ԱՄԷ նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ
Իրար հերթ չտալով փորձում են ճողոպրել․ ասում էինք, չէ՞, երազելու եք ՀՀ-ից փախնելու մասին, բայց չեք կարողանալու
Առևանգել են ՍՊԸ աշխատակցին, ազատելու դիմաց տնօրենից պահանջել ունեցած պարտքը․ քրվարույթի նյութերը դատարանում են
Facebook, Instagram և Messenger-ի աշխատանքում այս պահին լայնածավալ խափանումներ են
Ազատի կացարանում զոհված զինծառայողների գործով մեղադրյալ Եղիշե Հակոբյանի կալանքը երկարաձգվել է
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Նահապետավանում․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կիևյան կամուրջը տևական ժամանակ փակ է լինելու
«5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ կիրառվել են վարչական տույժեր․ ՀՌԸ նիստին մասնակցել է նաև ԺՀՄԻԳ ներկայացուցիչը
Դավիթ Խուդաթյանն այցելել է Երևան-Սևան ճանապարհի՝ կայծակից փլուզված կամրջի հատված
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ հորդառատ անձրևային եղանակը կպահպանվի
Ընտրությունների արդյունքները ժողովրդի կողմից Ձեր քաղաքականության նկատմամբ վստահության հավաստումն են․ Միրզիյոև
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
Ուժգին երկրաշարժ Ադրբեջանում. ցնցումները զգացվել են ՀՀ տարածքում
Ընտրակաշառքի բուրգը պետք է բացահայտվի․ Ռուբինյան
Իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելու մասին կոչեր են հնչեցրել, նախաձեռնվել են վարույթներ
2025-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը գյուղատնտեսության ոլորտին հատկացրել է 43 մլրդ դրամ. Պապոյան
Ամենադարդն էն ա, որ 1,5 միլիոնն օգնեց Փաշինյանին, այսինքն՝ մեզ խաբեցին էդ միլիոնուկեսով. Կարապետյան
Վերջնականացրել ենք դիզայնը. ՆԳ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին
Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել
Ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր Ալեն Ղևոնդյանը
Ընկերուհուս մաման ա, ասում ա նենց չլնի՝ սաղ օրը կանգնենք, 20 հազար դրամ տան. ԲՀԿ-ին առնչվող նոր ձայնագրություն
Սամվել Կարապետյանն ընդունում է ընտրություններում իր պարտությունը
Վրաերթ Արմավիրի մարզում. տուժածը մահացել է
Մեր աշխատանքը չի ավարտվում միայն ընտրության օրով, շարունակում ենք աշխատել, կլինեն նոր բացահայտումներ․ Սարգսյան
Սահմանապահները թույլ չեն տվել, որ Նարեկ Կարապետյանը հատի ՀՀ սահմանը
«FLYONE ARMENIA» ավիաընկերությունը մեկնարկել է Երևան-Ալմաթի-Երևան երթուղով չվերթերը
Պարզում ենք՝ արդյո՞ք գործ ունենք թմրամիջոցի հետ․ ՆԳ նախարարը՝ 12-ամյա երեխային ենթադրյալ թմրամիջոց տալու մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT