Երևան
12 °C
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը, որ, ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, ԱԺ մուտք գործելիս հարձակման է ենթարկվել Բաղրամյան պողոտայում ցույց անող «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից մեկի կողմից, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանություն:
67-ամյա պատգամավորը, որ 3 պատերազմների մասնակից է, մեր զրույցում ասաց, որ իրեն հարվածողը շուրջ 35-40 տարեկան տղամարդ էր, ակնհայտ խուլիգանական պահվածքով մեկը: Մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Ասլանյան, ինչպե՞ս եք ձեզ զգում: Լուրջ վնասվածք չունե՞ք:
- Ոչ, դեմքս է մի քիչ կարմրել, լուրջ բան չկա, կանցնի: Շատ լավ եմ:
- Ձեր դեմքի՞ն են հարվածել:
- Այո:
- Տեսա՞ք՝ ով էր:
- Իհարկե, տեսել եմ: Փողոցում տեսախցիկներ էլ կան, պարզ երեւում է, թե ով էր, ես էլ կարող եմ ասել:
- «Հայրենիքի փրկության շարժման» հավաքի մասնակի՞ց էր:
- Այո, հավաքի վայրում աքլորացած ման էր գալիս, ափսոս՝ պատերազմի ժամանակ չկար:
- Ձեր կարծիքով՝ ձեզ՝ որպես պատգամավո՞րի էր թիրախավորել:
- Միմիայն:
- Հավանաբար վախեցնելու համար:
- Գիտեք, ես երբեք վտանգներից չեմ վախեցել, եթե վտանգներից վախեցող լինեի, երեք պատերազմներին էլ չէի մասնակցի:
- Ավելի վաղ այդ շարժման, այսպես կոչված, վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ակնարկել էր, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները թիրախավորվելու են՝ որպես վարչապետի աջակիցներ: Ինչպիսի՞ն է լինելու ձեր վարքը:
- Ես օրենքով սահմանափակված եմ, որ իջնեմ իրենց մակարդակին, ես չեմ կարող, ուղղակի չեմ կարող ինձ թույլ տալ փողոցի մեջտեղը այդ աստիճանի լածիրակի պես պահել, այդ աստիճանի հայհոյանքներ տալ՝ հաշվի չառնելով թեկուզ եւ իրենց՝ ընդդիմադիրների մեջ կանգնած կանանց եւ աղջիկներին: Եթե մարդը իրեն թույլ է տալիս այլ մարդկանց ներկայությամբ կեղտոտ հայհոյանքներ տալ...
- Ձեզ հարվածելի՞ս է հայհոյել:
- Ե՛վ դրանից առաջ, ե՛ւ դրանից հետո: Ինքը բերանը բացում էր թե չէ, հայհոյանք էր դուրս գալիս:
- Որեւէ կոնկրետ բան չասա՞ց՝ ինչ է ուզում, ինչու է հարվածում:
- Չէ, չէ, բացարձակ:
- Իրավական գործընթաց նախաձեռնելո՞ւ եք, ոստիկաններին դիմելո՞ւ եք:
- Ես հայտարարություն եմ տվել ոստիկանությունում: Կարծում եմ, որ ամեն մեկը, ով կարող է իրեն թույլ տալ փողոցում կեղտոտ հայհոյանքներով իրեն պահել, պետք է անպայման պատժվի:
Հիշեցնենք՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը փետրվարի 20-ի հավաքում հայտարարել էր, որ պետք է մարդկանց ոտքի կանգնեցնել, միասնական ջարդել այն հենարանները, որոնց վրա կանգնած է Նիկոլ Փաշինյանը: Հենարաններից մեկը, նրա համոզմամբ, «իմ քայլը» խմբակցության պատգամավորներն են: «Նրանց հետ պետք է լինել կոշտ, համոզեցուցիչ»,- ասել էր Մանուկյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT