Երևան
12 °C
Նոր գործողություններ՝ նոր իրականության համար: 2020-ի աշխատանքային տարվա բնականոն ընթացքը COVID-ով ընդհատվեց, պատերազմով շարունակվեց, 2021-ը սկսվեց հետպատերազմական սրբագրումներով:
Պատերազմի առաջին օրից Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնը ձգտել է անել առավելագույնը, որպեսզի և պետությանն աջակցի, և բանակին, հետո նաև տեղահանված ընտանիքներին:
Առաջին քայլն արվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպաս Աջապահյանի միջոցով Արցախ հասցված օգնությունից, այնուհետ ծածկոցներ, անկողնային, հիգիենայի և խնամքի պարագաներ են ուղարկվել Գորիսի հիվանդանոց, և Երևանի բոլոր այն բուժհաստատություններին, որոնք զբաղվել են վիրավոր զինծառայողների բուժմամբ:

Այս աշխատանքին զուգահեռ, կենտրոնն ուշադրության կենտրոնում է պահել Արցախից տեղահանված և Շիրակի մարզում բնակություն հաստատած ընտանքներին:
Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց իրականացրել են կարիքի արագ գնահատում, արցախցի ընտանքիներին տրամադրել հագուստ ու սնունդ: «Ուզում եմ շեշտել, որ ոչ միայն միջազգային ծրագրերով ենք մարդկանց կարողացել աջակցել, այլ բազմաթիվ հայորդիներ են այդ օրերին իրենց ներդրումն ունեցել, և մեր միջոցով իրենց աջակցությունը ցուցաբերել: 450-500 ընտանիքի մասին ենք խոսում, որոնք ներգրավված են և աջակցություն են ստացել սոցիալ-կրթական կենտրոնից, 1500-ից 4000 մարդու մասին է խոսքը»,-ասաց Գյադուկյանը:


Այդ ընտանիքների երեխաներին առանձին նվերների փաթեթներ են տրվել: Ըստ կենտրոնի սոցաշխատող Հռիփսիմե Պալյանի, 2400 արցախցի երեխա խաղալիքի ու քաղցրավենիքի իր պարկն է ստացել: Դրանք փոքրիկներին են հանձնել Շիրակի թեմի քահանաները: Ընտրվել են ոչ միայն Գյումրիում բնակություն հաստատած, այլ մարզի տարբեր համայնքներում ներկա պահին ապրող ընտանիքները:
Արցախից եկած բոլոր ընտանիքները, որոնց տվյալներն առկա են Շիրակի մարզպետարանի կողմից կենտրոնին տրամադրված ցուցակներում, ընդգրկվել են ոչ միայն աջակցության, այլև կրթական ու զարգացման տարբեր ծրագրերում:

Խոհարարություն, թխվածքի պատրաստում-ձևավորում, մատնահարդարում: Դեռ տարեվերջին այս երեք դասընթացներին մասնակցել են սովորելու ցանկություն հայտնած արցախցիները: Նույն ծրագիրն այս տարի էլ է շարունակվում: Այն կլինի առավել ընդգրկուն: Նպատակ կա ինչպես այս, այնպես էլ այլ ծրագրերում, որոնք իրականցնելու է կենտրոնը, մինչև 100 ընտանիքի ներկայացուցիչ ընդգրկել:




Նախորդ տարվա փորձն այս տարի առավել առարկայական ծրագրերի իրականացման է տարել կենտրոնի մասնագետներին: Կարինե Գյադուկյանն ասում է մշակել են առավել կրթական, մարդուն ինքնուրույն ապրելու հնարավորություններ տվող ծառայությունների աջակցության ծրագրեր: Նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել Զբաղվածության կենտրոնի հետ, որպեսզի մեկնարկի «Մուտք աշխատաշուկա» ծրագիրը: Արցախից այստեղ հաստատաված տարեցների խնամքի ծրագիր նաև կիրականացվի:
Սոցիալ-կրթական կենտրոնն այդ ծրագրով պատրաստակամություն է հայտնել աշխատանքի ընդունել այն արցախցիներին, որոնք կդիմեն իրենց:
Ընտանքիների օրվա հացի խնդիրը լուծված է, սակայն ռազմավարական խնդիր կա, որը չի կարգավորվում: Ըստ Գյադուկյանի, հագուստ, սնունդ, կացարան տրամադրելուց առավել առաջնային է կրթության հարցի կարգավորումը:
«Նրանց հետ պետք է խորքային հոգեբանասոցիալական աշխատանք տարվի, որպեսզի մարդն իր անելիքները պատկերացնի, վաղվա օրվա նկատմամբ վստահություն ձեռք բերի և զգա, որ այսօրվա ոսպը, բրինձը կամ անհրաժեշտ այլ պարագաները, որոնք ստանում է, այնքան էլ կարևոր չեն, որքամ երեխայի կրթությունը, ապագայի հեռանկարը: Մենք առաջին օրվանից էլ բարձրաձայնել ենք, որ կրթական խնդիրը շատ սուր է կանգնելու, քանի որ իրականում և կրթական ծրագրերի տարբերությունն է դեր խաղալու, և երեխաների լեզվական խնդիրներն են ի հայտ գալու»:
Սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչը նշում է, որ տեղահանված ընտանիքների երեխաների կրթության իրավունքի իրացման գլխավոր խոչընդոտը նրանց անընդհատ տեղից-տեղ տեղափոխվելն է: Ոչ միայն Շիրակի մարզի տարբեր համայնքներ են տեղափոխվում, այլ հանրապետության այլ բնակավայրեր են գնում ու հետ գալիս:
«Անընդհատ գալիս, գնում են: Մենք սկում ենք աշխատել ընտանիքի հետ, մեկ էլ տեսնում ենք, որ տեղափոխվել են Ջերմուկ առանց որևէ հեռանկարի: Մեկն ասել է, որ էնտեղ ավելի լավ է պայմանները, ավելի մեղմ են կլիմայական պայմանները, գնացել են: Բնականաբար չի կարող երեխան մի շաբաթ այլ վայրում մանկապարտեզ, դպրոց հաճախի, մի շաբաթ՝ այլ»,-ասում է Գյադուկյանը:
Այս օղակի միջոցով նաև վիրավոր զինծառայողներն են աջակցություն ստանում: Նրանց հիմնականում հայտնաբերել և տնայցեր է իրականացրել Մելանյան: Կազմվել է վիրավոր զինծռայողների 70 հոգանոց բազա: Տնայցերի միջոցով մոտ 55 ընտանիք է ընտրվել, որի վիրավոր զինծառայողը ստացել է ֆինանսկան աջակցություն:
Նաև սննդի փաթեթներ են տրվել այդ ընտանիքներին:

«Մի քանիսը 300 ԱՄՆ դոլար, մնացածները 500-ական դոլար են ստացել: Դեռ կա 10 ընտանիք, որտեղ պետք է տնայց կատարեմ, հասկանալու համար, արդյո՞ք այս ծրագրի շահառու կլինեն, թե՝ ոչ՞: Երբ այցելում ենք զինվորներին ու հարցնում, առաջնայինն ինչի՞ կարիք ունեն, ասում են ուշադրության: Ասում են ոչինչ կարող եք չբերել ու չտալ, բայց որ գալիս, հարցնում եք ոնց եք, դա մեծ բան է մեզ համար»,-պատմում է Մելանյան:
Այս զինծառայողներին կենտրոնի աջակցությամբ այցելել են նաև Ֆրանսիայից Գյումրի ժամանած բժիշկները: Վիրավոր 4 զինվորի համար դոնոր ընտանիք է գտնվել, որը մեկ տարի անընդմեջ այդ զինվորին կտրամադրի 100 կամ 150 եվրո ֆինանսական աջակցություն:
Այս պահին տաք հագուստի տրամադրման ծրագիրն ընթացքի մեջ է: 450 ընտանիք ներգրավված է դրանում: Նաև պատրաստվում են սննդի փաթեթներ, որոնք հասցվելու են Գյումրու հանրակացարաններում, կամ ընդհանուր տիպի կացարաններում ապաստանած ընտանքներին:
Կենտրոնը նաև գրկաբաց է եղել Արցախից տեղահանված փոքրիկների համար: Ցանկացողներն այցելում են կենտրոնի նախակրթարան:
Ընդհանուր առմամբ, ամփոփելով 2020 թվականը, կենրոնի կառավարիչ Կարինե Գյադուկյանն ասում է իրեն պլանավորած աշխատանքային տարին մարտից սկսած էր ընթացել ամենատարբեր ձևափոխումներով, նոր աշխատանքային ռիթմով ու բովանդակությամբ:
Եկեղեցու սոցիալական ծառայությունը վերանայել էր անելիքներն ու հստակ որոշել. համավարակի սահմանափակումների պարագայում անգամ անհնար է հետ մնալ մարդկանց օգնության ձեռք մեկնելու իր առաքելությունից:
Մարտից շահառուների հետ կենտրոնն աշխատեց հեռավար, արդեն ապրիլից աջակցության ծրագրերը կյանքի կոչվեցին: Համավարակի ընթացքում խնդիրների մեջ հայտնված ընտանիքներին 7.5 մլն դրամի սննդի փաթեթ տրամադրվեց Մայր Աթոռի կողմից: Կենտրոնի գործընկերները ևս իրենց ներդրումներն են ունեցել: 800.000 դրամի սննդի փաթեթ մեկ, 9 մլն 643 հազար դրամի նմանատիպ փաթեթներ էլ մեկ այլ գործընկեր կազմակերպությունն է տրամադրել Շիրակի թեմի սոցիալ կրթական կենտրոնին՝ շահառու ընտանիքներին հատկացնելու համար: Դրանք բաշխվել են մարզի 670 ընտանիքների, որոնք տուժել էին քովիդից կամ դրա հետևանքներից:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT