Հեղափոխությունից հետո տնտեսական ինչ ռեֆորմներ է իրականացրել իշխանությունը եւ ինչն է դեռ սպասման մեջ

2018 թ. տեղի ունեցած հեղափոխությունից հետո տնտեսական մի շարք ռեֆորմներ եւ տնտեսական հեղափոխություն իրականացնելու ուղղությամբ քայլեր սկսեցին արվել:

Հեղափոխությունից հետո շատ էր խոսվում, որ պետական ապարատի աշխատակիցների թիվը պետք է էականորեն նվազի, օպտիմալացում պետք է տեղի ունենա, հայտարարվում էր նաեւ եւ աշխատատեղի զգալի կրճատման մասին: Սակայն պետական ապարատում այս տարիներին առնվազն չնվազեց աշխատատեղերի քանակը: Մասնավորապես պետական ապարատի աշխատակիցների թիվը 2018 թ. եղել է 17 հազար 644, իսկ 2021-ի պետական բյուջեով այն կդառնա 19 հազար 776: Այստեղ ներառված են միայն կենտրոնական ապարատի աշխատակիցների քանակը եւ չկան ոստիկանության, ՊՆ, ԱԻՆ ծառայողների, դպրոցների եւ այլ պետական մարմինների աշխատակիցները: Ընդհանուր առմամբ, պետական համակարգում աշխատակիցների թիվը 220 հազարից ավելի է ու այս առումով նվազում տեղի չի ունեցել:

Ռեֆորմներից մեկն էլ եկամտահարկի համահարթեցումն էր: Հայտարարվում էր, թե ռեֆորմի նպատակն այն է, որ ցածր աշխատավարձ ստացողների գործատուները տեսնեն, որ եկամտահարկը նվազեցվել է՝ բարձրացնեն աշխատավարձերը: Սակայն այս դեպքում եւս տեսանելի աճ չկա: Մինչեւ 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների թվաքանակը շարունակում է կազմել ընդհանուր աշխատաշուկայի շուրջ 60 տոկոսը:

Նաեւ շատ է խոսվել ներդրումային սպասելիքների, արտաքին պարտքի բեռի եւ ՀԴՄ-ների տպագրման անհրաժեշտության մասին:

Դրական փոփոխություններից կարելի է նշել շահութահարկի նվազեցումը, միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին հարկերից ազատումը։ Բացի այդ, հարկային համակարգը սկսել է ավելի ճկուն աշխատել, իսկ տնտեսական մենաշնորհներ, ըստ էության, չկան։

Երկուսուկես տարվա արված եւ չարված քայլերի մասին զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արտակ Մանուկյանի հետ: 

- Պարո՛ն Մանուկյան, հեղափոխությունից հետո հայտարարվեց պետական ապարատում օպտիմալացման մասին, մտադրություն կար աշխատատեղերը կրճատել 50-100 հազարով: Այսօր այդպիսի օպտիմալացում չի եղել. իշխանությունը կաշկանդվո՞ւմ է դրան գնալուց:

- Եթե պետական բյուջեով նայեք՝ կտեսնեք, որ պետական հաստիքները 19 հազարի չափ են, բայց ընդհանուր պետական ապարատը, որում ներառված են՝ ոստիկանությունը, պաշտպանական բնագավառները՝ մոտ 220 հազար է: Հետեւաբար՝ պատկերացնել, որ պետք է 50 տոկոսով նվազի պետապարատի աշխատակիցների թիվը՝ ռեալ չէ:

Օպտիմալացումը միշտ չէ, որ ենթադրում է կրճատում: Օպտիմալացում նշանակում է՝ արդյունք եւ ծախսեր: Կարող է մի բնագավառում ավելի շատ աշխատողներ ընդունես, բայց դրանից գեներացվող արդյունքը լինի ավելի մեծ, քան այն աշխատավարձը, որը վճարվում է: Այո՛, առաջին հայացքից եթե ուսումնասիրում ենք՝ էական փոփոխություններ չկան, նույնիսկ որոշ դեպքերում պետական աշխատակիցների թվաքանակի ավելացում կա: Թվաքանակի ավելացումների մի մասը պայմանավորված է նաեւ նրանով, որ ՊԵԿ-ը իր պայմանագրային աշխատողներին արտաբյուջեի կրճատմամբ բերել է արդեն պետական բյուջեի նախագիծ, մի մասը պայմանավորված է անտառտնտեսության, տեսչական մարմինների գործառույթների ավելացմամբ:

Քաղաքական կամքի առումով 2-3 ցուցանիշ կարող եմ ասել: Ավտոմեքենաների թիվը, վառելիքի ծախսերը կրճատվել են: ԱԺ-ում հանձնաժողովների փոխնախագահները ունեին ծառայողական մեքենա, այս իշխանության գալուց հետո նման բան չկա: Որքանով տեղյակ եմ շատ մոտ ապագայում հանրային կառավարման բարեփոխումների փաթեթը կլինի, որը ի թիվս այլոց կանդրադառնա ինչպես հաստիքներին, ֆունկցիաներին, այնպես էլ դրանց ծանրաբեռնվածությանը:

- Եկամտահարկը համահարթ դարձավ: Որքանո՞վ է այդ փոփոխությունը արդյունք տվել՝ հաշվի առնելով այն խոսակցությունները, որ հիմնական նպատակներից մեկը ցածր աշխատավարձ ստացողների աշխատավարձը բարձրացնելու համար խթաններ ստեղծելն էր:

- Համադրելի երկրների հետ մեր եկամտային հարկերը այդքան էլ մրցակցային չեն: Հեղափոխությունից հետո բավականաչափ բիզնեսների համար փոփոխություն է տեղի ունեցել, եթե դա չլիներ՝ դուք չէիք նկատի աշխատողների թվի էական աճ: Այս տարվանից արդեն եկամտահարկը 22 տոկոս է եւ մինչեւ 150 հազար դրամ ստացող սեգմենտը կկարողանա ավելի շատ եկամուտ ստանալ: Նախկինում՝ ինչքան ավելի մեծ եկամուտ էիր ստանում, այնքան ավելի շատ էիր հարկվում: Ես չեմ ասի, որ համահարթը իդեալական համակարգ է, բայց սա առնվազն հնարավորություն է ստեղծում, որպեսզի բիզնեսը եւ աշխատողները մոտիվացիա ունենան տեղափոխվել «սպիտակ» դաշտ:

- Նախկին իշխանությունների ժամանակ շատ էր քննադատվում արտաքին պարտքի բեռի ավելացումը: 2021-ի ավարտին այս իշխանության օրոք արտաքին պարտքն ավելացած կլինի 2 մլրդ դոլարից ավելի չափով: Ինչո՞ւ 2.5 տարում այդքան ավելացավ պարտքը:

- Եթե դիտարկում ենք արտաքին պարտքի վերաբերյալ մոտեցումները՝ պետք է հասկանանք, թե որն է դրա այլընտրանքը: Եթե դու ունես եկամուտների որոշակի մակարդակ ու ծախսերի էականորեն գերազանցող կարիք, ակնհայտ է, որ քեզ մոտ ճեղքվածք է առաջանում: Կամ պետք է եկամուտներդ մեծացնես, կամ պետք է պարտք անես, այլ տարբերակ չկա: ՀՀ տնտեսությունն ավանդաբար ունեցել է ճեղքվածք:

Հեղափոխությունից հետո մեզ հաջողվել է եկամուտների հավաքագրումն էականորեն բարելավել, բայց դրան զուգընթաց մեր կարիքներն ավելի շատ են եղել ու մենք պետք է դիմեինք պարտքերի ներգրավման տարբերակին:

Մենք ունենք պետական բյուջե, որը միշտ եղել է դեֆիցիտային, ինչը խոսում է այն մասին, որ մենք պարտք ներգրավելու կարիք ունենք:

- Իհարկե, 2020-ը ճգնաժամային տարի էր, բայց 2018-ից խոսվում է մեծ ներդրումների սպասելիքների մասին: Հնարավոր եղա՞վ ներդրումային առումով այնպիսի արդյունք գրանցել, որի հիման վրա կարող ենք արձանագրել նաեւ տնտեսական հեղափոխություն տերմինը:

- Որ երկրում ուզում եք տնտեսական արագ բարեփոխումների փորձն ուսումնասիրեք՝ ամենակարեւորը ազատ մրցակցային տնտեսության ստեղծումն է: Հիմա, եթե հարցնում եք՝ տնտեսական հեղափոխություն բիզնեսի վարման առումով տեղի ունեցե՞լ է, պատասխանը՝ հարցրեք գործարարներին ե՛ւ տեսեք, թե հարկային համակարգից, ներմուծման ու արտահանման գործընթացներից ինչ դրական փոփոխություններ կան:

- Վարչապետը հայտարարում էր ՀԴՄ կտրոնների տպագրման կարեւորության մասին՝ տնտեսության զարգացման համատեքստում: Որքանո՞վ է ՀԴՄ կտրոնների տպագրումն ազդում տնտեսության մեծ զարգացման վրա:

- ՀԴՄ կտրոն տպելը մեծ հաշվով միտված է շրջանառությունն ավելի թափանցիկ դարձնելուն, ստվերայնությունը կրճատելուն: Սա էական ցուցիչներից մեկն է, բայց այս համատեքստում կարեւոր է նաեւ պետության կողմից աջակցության գործառույթը, որ բիզնեսներն ընդլայնվեն:

- Կնշե՞ք մի ռեֆորմ, որն այս իշխանության օրոք ընդունվել է եւ արդյունավետ է: Նշեք նաեւ ռեֆորմ, որն ընդունվել է, սակայն այդքան էլ արդյունավետ չի եղել:

- Առաջինը, որը աչքի է զառնում՝ հարկային համակարգում բարեփոխումներն են, ինչը միայն իմ կարծիքը չէ: Գործարարների համար շատ ավելի կանխատեսելի են դարձել բիզնես հարաբերությունները, փոխադարձ վստահություն կա: Իմ կարծիքով նաեւ տեսանելի է մրցակցության մակարդակի բարձրացումը:

Եթե խոսենք փոփոխությունների դանդաղ տեմպերի մասին՝ կարծում եմ պետական համակարգում կառավարման արդյունավետության բարձրացումն այդ խնդիրներից մեկն է: Բյուրոկրատիան դեռ կա, ու այս առումով, կարծում եմ, որոշակի քայլեր պետք է ակնկալենք:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2144 դիտում

Ամիրյան փողոցն այսուհետև կրելու է Պապ թագավորի անունը

Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան

Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ Իշխան Սաղաթելյանի տան խուզարկության մասին

Իրավապահները մտել են Իշխան Սաղաթելյանի տուն

Սևանա լճի մակարդակը կրկին բարձրացել է՝ արդեն գերազանցելով նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը

Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել

Արմավիրի մարզի Ակնաշեն բնակավայրի համայնքային փոքր տունը կառուցված է. վարչապետ

Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է ԵՄ. Մարթա Կոս

Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում դադարեցվել է ապօրինի հատկացված հողամասի կառուցապատման իրավունքը

Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում. Հովհաննիսյան

ՀՀ-ին է մոտենում նոր ցիկլոն, որը բերում է ցուրտ օդային հոսանքներ. սպասվում են անձրևներ, կարկուտ. Սուրենյան

Արմեն Գրիգորյանը կմասնակցի Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը

Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը

Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ

Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան

Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով