Երևան
12 °C
Մայրաքաղաքի Արշակունյաց պողոտայում ճանապարհային երթևեկության անվտանգության միջոցներ ձեռնարկելու հարցով Երևան քաղաքի դատախազը դիմել է Երևանի քաղաքապետին:
Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից՝ ներկայացնելով մանրամասներ.
Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել են մայրաքաղաքի վարչական տարածքում արձանագրված ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները և ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերը:
Վերլուծությամբ պարզվել է, որ 2020թ.-ի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու 541 դեպք՝ նախորդ տարվա 703 դեպքի դիմաց: Մահվան ելքով ՃԵԿ խախտման դեպքերը ևս նվազել են՝ կազմելով 59՝ նախորդ տարվա 70-ի դիմաց:
Նման ցուցանիշը մեծապես պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման և այդ բնագավառում հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման ուղղությամբ նախորդ տարի ձեռնարկված միջոցներով, ՃՈ ոստիկանության աշխատանքով, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածում կատարված լրացումներով, որոնցով քրեականացվեցին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, այդ անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը:
Սակայն ուսումնասիրությունը վկայում է, որ ՃՏՊ-ների և մահվան ելքերով պատահարների նվազման միտումներով հանդերձ՝ ճանապարհատրանսպորտային պատահարների կատարմանը նպաստող հիմնական գործոններից է հետիոտնային անցումների, գծանշումների անտեսանելիությունը, հետիոտնային կարգավորվող անցումների լուսացույցները տրանսպորտային միջոցների վարորդների տեսադաշտից դուրս գտնվելը, դրանք կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտով կահավորված չլինելու հանգամանքները, որոնք երբեմն դառնում են առանձին վայրերում ՃՏՊ-ների և մահվան ելքով դեպքերի հաճախակի կրկնության պատճառ:
Մասնավորապես՝ 2021թ.-ի փետրվարի 15-ին՝ ժամը 20:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում՝ 272 հասցեի դիմաց, քաղաքացին «Լադա-Պրիորա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ով մահացել է: Վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Դատախազությունում կատարված ուսումնասիրությունը վկայում է, որ 2017-2020 թթ.-ին Արշակունյաց պողոտայի 272 և դրան հարակից տարածքներում տեղի է ունեցել 28 վրաերթ, որոնց արդյունքում 19 տուժողի պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 9-ը տուժողի՝ մահ: Ընդ որում, մահվան ելքով վրաերթերից 4-ը տեղի է ունեցել հենց Արշակունյաց պողոտայի 272 հասցեի դիմաց:
Հատկանշական է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բազմաթիվ բնակիչների դիմումի հիման վրա դեռևս 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետի կողմից գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետարան՝ մայրաքաղաքի Արշակունյաց պողոտա 278 հասցեի դիմացի հատվածում առկա չկարգավորվող անցումը հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտով կահավորելու վերաբերյալ: Այս ուղղությամբ միջոցներ չձեռնարկելը հանգեցրել է ճանապարհի նույն հատվածում մահվան ելքով վրաերթին:
Նկատի ունենալով, որ Երևան քաղաքի տարածքում գտնվող ընդհանուր օգտագործման միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող հատվածները գտնվում են Երևանի քաղաքապետարանի տնօրինման և կառավարման ներքո՝ Երևանի քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը միջնորդագրով դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, նշված հատվածներում առկա հետիոտնային անցումների գծանշումների անտեսանելիությունը պարբերաբար վերացնելուն զուգահեռ, դրանք կահավորել հետիոտնային կանչի ռեժիմով աշխատող լուսացուցային օբյեկտներով, ինչպես նաև պարզել 2019թ.-ին ՀՀ Ոստիկանության ՃՈ ծառայության պետի կողմից խնդիրը ներկայացվելուց հետո դրա վերացման ուղղությամբ քայլեր չիրականացնելու պատճառները և ձեռնարկել դրանից բխող միջոցներ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Գավառում հանդիպել ենք Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների հետ. Արայիկ Հարությունյան
Թրամփը Թաիլանդին և Կամբոջային սպառնացել է նոր մաքսատուրքերով
ԱՄՆ-ի համալսարաններից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 2 մարդ զոհվել է, 9-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ և անմահ պատարագ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ես չեմ կառչում աթոռից, մենք պատրաստ ենք ընտրություններ անցկացնել, եթե անվտանգային իրավիճակը թույլ տա. Զելենսկի
ՀՀ բոլոր ավտոճանապարհները բաց են, Վարդենյաց լեռնանցքում բուք է
Ֆիշինգը թիվ 1 կիբեռսպառնալիքն է այսօր. ԲՏԱ նախարարը մանրամասնել է ու նշել՝ ինչպես պաշտպանվել
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կայցելի Ռուսաստան և Բելառուս
Հայաստանը կրոնապետություն չէ, յուրաքանչյուրն ազատ է իր հավատքի ընտրության մեջ. վարչապետ
Լևոն Տեր-Պետրոսյանը վերընտրվել է ՀԱԿ նախագահ
Ամենամեծ աղանդավորը Կտրիճ Ներսիսյանն ու նրա շրջապատն են, որ հազարավոր մարդկանց հեռացրել են հավատքից. Փաշինյան
Թուրքիայի և ՌԴ-ի առաջնորդները հաղորդակցության պակաս չունեն. Պեսկով
Բեյրութից Երևան ուղևորվող ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում
Խաղաղության ծրագիրը չի կարող բոլորին դուր գալ․ անշուշտ, փոխզիջումներ պետք է լինեն․ Զելենսկի
Ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում
Սիսիան-Երևան ավտոճանապարհին բախվել են թեթև մարադատար մեքենան ու բեռնատարը. կա տուժած
Վթարային ջրանջատում Ագարակ քաղաքում
Սիդնեյի լողափերից մեկում տոնակատարության ժամանակ կրակոցներ են հնչել. 10 մարդ զոհվել է, 60-ը՝ վիրավորում ստացել
Սուրբ Գևորգում պատարագը մատուցել է Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը
Նոր մանրամասներ թուրքական շտապօգնության մեքենայի՝ ՀՀ-ում հայտնվելու հրապարակումներին ի պատասխան
Լոռու մարզի 3 գյուղում գործարկվելու են էլեկտրական շչակներ
Տիգրան Ավինյանը երևանցիներին և մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատմական արդյունքով է վերադարձել հայրենիք
Երևանում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է այրվել
Օդային գծերում հենասյուներ են վնասվել. ՀԷՑ-ը՝ 5 մարզում ու Երևանում հոսանքազրկումների մասին
Եպիսկոպոսները մեզ չեն միացել, ժողովրդին են միացել, սա քաղաքական պայքար չէ. Խուդաթյան
Քամին երեկոյան զգալիորեն կնվազի և չի խանգարի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը. Ազիզյան
ՀՀ վարչապետն ու մի շարք պաշտոնյաներ Այգեշատի Սուրբ Գևորգ եկեղեցում մասնակցում են պատարագի
Քմծիծաղ ու խղճահարություն առաջացնող եթերներ հենց մեր մարզից սփռելն անտեղյակների համար է, սյունեցին ճիշտը գիտի
Վարդենյաց լեռնանցքում բուք է, Քարի լիճ տանող ճանապարհը՝ փակ
Պաշտպանության նախարարն ու գլխավոր դատախազն այցելել են հանրապետության հյուսիսարևելյան սահմանագոտի
Ուժգին քամին վնասներ է հասցրել Երևանում ու մարզերում
Քամու պատճառով վնասվել է Ապարանի ամանորյա զարդարանքը, ընկել են փայտյա հենասյուները. լուսանկար
Ֆրանսիան՝ «Մանկական Եվրատեսիլ 2025»-ի հաղթող. Հայաստանը 4-րդ տեղում է
Վարչապետը ծանոթացել է Արմավիրի և Արարատի մարզերում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին. լուսանկարներ
Ձմեռային տունկ Երևանում՝ մշտադալար ծառերով. տեսանյութ
Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղաքացու. նրանց թվում է նաև բելառուս ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովան
Հաստիքները համալրվա՞ծ են, պատրա՞ստ եք. վարչապետը մասնակցել է Նորավան բնակավայրի մսուր-մանկապարտեզի բացմանը
Ավարտը ե՞րբ է նախատեսվում. վարչապետը հետևել է Մրգաշատ-Ալաշկերտ-Արմավիր գյուղ ավտոճանապարհի հիմնանորոգմանը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT