Պահանջում ենք ոստիկանապետին, թող գա, այսօրվա ապօրինության համար պատասխան տա. Սաղաթելյան

Ընդդիմության երթի մասնակիցները Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի հրահանգով երթի ընթացքում շրջափակեցին  ՀՀ ոստիկանության շենքը: Մինչ այդ Սաղաթելյանը հնչեցրեց իր կոչը՝ պահանջելով, որ ոստիկանապետը դուրս գա և բացատրություն տա Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր  տեղի ունեցած գործողությունների համար:

«Բոլորդ հատ-հատ պետք ա պատասխան տաք ձեր արած յուրաքանչյուր քայլի համար: Որևէ մեկի մտքով չանցնի, որ կմարսի էդ ապօրինությունները»,-ասաց Սաղաթելյանը:

Ըստ Սաղաթելյանի, պատասխանատվություն են կրելու բոլորը՝ ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը, ոստիկանապետի տեղակալներ Արամ Հովհաննիսյանը, Վարդան Մովսիսյանը, Արա Ֆիդանյանը, Արթուր Մարտիրոսյանը, ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը, ՊՊԾ գլխավոր վարչության պետ Դավիթ Սարգսյանը:

«Հիշեք ձեր այն ընկերներին, որոնց պատերազմի օրերին տարան ու թողեցին անտեր ու անհաց սարերի վրա, հիշեք Շուշիի ձեր գործընկերներին, հիշեք, որ մենք էս ամեն ինչը անում ենք նաեւ հանուն ձեր երեխաների, մեր երեխաների համար։ Շատ լավ գիտեք, որ այդ ապօրինի հրահանգները կատարելով մեր երկիրը ավելի եք տանում խորտակման:

Հենց հիմա պահանջում եմ ոստիկանապետից իջնի և բացատրություն տա էսօրվա կատարած ապօրինության համար: Ոստիկանապետը պարտավոր ա ներկայանա և բացատրություն տա: Էսօր դուք ձեզ պահել եք լկտի, խուլիգանի պես։ Եթե ձեզ թվում է,  Քոչարյան Անդոյի, շիշ բռնողի եւ մյուս սրիկաների հրահանգով պետք  է կրակեք ժողովրդի վրա ու վախեցնեք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում ա, որ մենք նահանջելու ենք՝ սխալվում եք։ Եթե ձեզ թվում է, որ մենք կգնանք սադրանքների, որպեսզի բախման տանեք ու  արյուն թափեք Երեւանում՝  էլի սխալվում եք»,- ասաց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը 15 րոպե սահմանեց, որպեսզի ոստիկանապետը դուրս գա շենքից և հանդիպի ցուցարարների հետ: Ոստիկաններին առաջարկվեց նաև անջատել խլացուցիչները:

Ոստիկանության պետը չեկավ ցուցարարներ հետ հանդիպման, Սաղաթելյանը հայտարարեց. էսօր դուք անցել եք կարմիր գիծը, սա ձեզ զգուշացում, հաջորդ անգամ կրկնվելու դեպքում ստանալու եք պատասխան: Ոնց ուզում եք, հասկացեք: «Հիմա գնում ենք միանանք մյուս մասնակիցներին, ոստիկանապետ, մեղքը քո վիզը»,-հայտարարեց Սաղաթելյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարականով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել այսօր Կառավարության մասնաշենքերի շրջակայքում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ: 

Այդ մասին ՀԺ-ին ավելի վաղ հայտնել էին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից:

Նշենք, որ խոսքը հատկապես վերաբերում է այն գործողություններին, որի ընթացքում վնասվածք էր ստացել ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը: Եվս մեկ քաղաքացի, ըստ մամուլում տարածված լուրերի, ոտքի կոտրվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2015 դիտում

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ