Լունա Կահույք, Ավա Մարկետ անունով օգտատերը քաղաքացիներից խաբեությամբ գումար է հափշտակում․ դատախազությունն զգուշացնում է

22/02/2021 schedule16:57

Դատախազությունը իրազեկում-զգուշացում է, որ Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը խաբեությամբ տիրանում է քաղաքացիների գումարներին: Սոցցանցերում «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատերը կահույքի պատվեր է ընդունում եւ գումարը փոխանցելուց հետո՝ խոստանում առաքել կահույքը։ Դատախազությունն զգուշացնում է, որ այդ անձը ազատության մեջ է։ 

«ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում քաղաքացիներից ստացված ահազանգերի և հանցագործության մասին հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի, ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության տարածքային մարմիններում քննվող քրեական գործերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մարիամ Անանյանը 2018-2020թթ. ընթացքում կատարել է 3 տասնյակից ավելի խարդախություններ և շարունակում է նույն եղանակով խաբեությամբ տիրանալ քաղաքացիների գումարներին:

Մասնավորապես՝ Մ. Անանյանը, խաբեությամբ գումարներ հափշտակելու նպատակով ինտերնետային կայքերում և սոցիալական ցանցերում հանդես գալով որպես «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատեր, տեղադրում է կահույքի վաճառքի վերաբերյալ կեղծ հայտարարություններ և դրանց արձագանքած քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերում էլեկտրոնային եղանակով իր կողմից նշած հաշվեհամարներին վճարում կատարելուց հետո առաքել պատվիրված կահույքը:  Պայմանավորված գումարը ստանալուց հետո հափշտակում է այն:

Վերը նշված եղանակով խարդախություններ կատարելու համար Մ. Անանյանի վերաբերյալ առկա են նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ: Սակայն վերջինս ներկայումս գտնվում է ազատության մեջ, քանի որ նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատժի կատարումը հետաձգվել է՝ մինչև նրա մանկահասակ երեխայի 3 տարին լրանալը, իսկ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդությունը դատարանի կողմից մերժվել է:

Նկատի ունենալով, որ շարունակվում են քաղաքացիների կողմից ահազանգեր ստացվել Մ. Անանյանի կողմից վերոհիշյալ եղանակով խարդախություններ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև այն հանգամանքը, որ նրա հանցավոր գործունեությունն ընդգրկում է ՀՀ ողջ տարածքը՝ վերջինիս կողմից նոր հանցագործությունները կանխարգելելու և հանցավոր ոտնձգություններից պաշտպանվելու նպատակով՝ կոչ ենք անում քաղաքացիներին ձեռնպահ մնալ «Լունա Կահույք», «Ավա Մարկետ» անվանումներով օգտատիրոջ առաջարկած՝ իրականում գոյություն չունեցող ծառայություններից օգտվելուց, հնարավոր բոլոր միջոցներով շրջապատում իրազեկել և զգուշացնել նշված դեպքերի, դրանց կատարման հանգամանքների մասին:

Նշված անձի կողմից խարդախության զոհ չդառնալու նպատակով անհրաժեշտ է նաև սոցիալական ցանցերի միջոցով նմանատիպ հայտարարություններից, առաջարկներից, գովազդներից օգտվելուց առաջ լրացուցիչ եղանակներով ճշտել նման ծառայության, առաջարկվող ապրանքների իրականում գոյություն ունենալու, որպես տնտեսվարող, գրանցման հասցե և ռեկվիզիտներ ունենալու հանգամանքները»:

Տպել
993 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց