Հնարավոր է մարզերում պալիգոններ ստեղծվեն. Սյունիքի անվտանգային հարցերով զբաղվող խումբն այսօր նիստ է արել

Սյունիքի մարզի Գորայք համայնքում այսօր տեղի է ունեցել մարզի անվտանգային հարցերով զբաղվող միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Քննարկված հարցերի եւ ընդունված որոշումների, հաջորդ նիստի օրվա վերաբերյալ ՀԺ-ի հետ զրույցում մանրամասներ է հայտնել խմբի ղեկավար, ՀՀ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանը:

- Պարոն Ղուկասյան, այսօր Գորայքում նիստ էիք հրավիրել: Ի՞նչ հարցեր քննարկվեցին:

- Քննարկել ենք Զինված ուժերի, Պաշտպանության նախարարության, սահմանապահ ուժերի համար առաջնահերթ խնդիրները, մի շարք խնդիրների վերաբերյալ լուծումներ են առաջարկվել: Դրանց մասին, բնականաբար, մանրամասներ չեմ կարող հատնել, անհրաժեշտության դեպքում այդ մասին կխոսեն նախարարն ու ԳՇ պետը:

Բացի այդ, քննարկել ենք տարբեր բնույթի սոցիալ-տնտեսական խնդիրներ, որոնք վերաբերում են մասնավորապես տարբեր գյուղատնտեսական ծրագրերին: Այդ ամենի վերաբերյալ տեղեկատվության հրապարակմամբ շուտով հանդես կգա Էկոնոմիկայի նախարարությունը: Քննարկեցինք Շուռնուխում 13 տան կառուցման ընթացքը, Քաղաքաշինության կոմիտեն ներկայացրեց աշխատանքների ընթացքը. Որոշվեց շատ փոքրիկ փոփոխություններ իրականացնել տների տեսքի եւ նկուղների հետ կապված: Դրանք պետք է անհրաժեշտության դեպքում ծառայեն նաեւ որպես ապաստարաններ: Այս համատեքստում լուրջ քննարկումներ ծավալվեցին:

Նախորդ նիստի ընթացքում Տեղ համայնքի ղեկավարը մի շարք խնդիրներ էր բարձրաձայնել, այսօր քննարկել ենք նաեւ այդ խնդիրների լուծման ընթացքը: Այսօր էլ Գորայք համայնքի ղեկավարը բարձրացրեց մի շարք խնդիրներ, որոնք տեղում քննարկվեցին նախարարության պատասխանատու անձանց հետ եւ արդեն մյուս նիստին համայնքապետի բարձրացրած խնդիրների մասով նույնպես կլինեն զեկույցներ, թե ինչ ընթացք են ստացել եւ ինչ լուծումներ են առաջարկվում:

- Ի՞նչ բնույթի են համայնքների ղեկավարների բարձրացրած խնդիրները:

- Տեղ համայնքի ղեկավարի բարձրացրած խնդիրը վերաբերում էր, օրինակ, այնտեղ գտնվող կարի արտադրամասի վերագործարկմանը: Գյուղատնտեսական ոլորտում նույնպես խնդիրներ էին նշվել, որոնց մի մասը ստացել են լուծումներ: Ինչպես նաեւ Կադաստրի պետական կոմիտեի հետ կապված խնդիրներ կային, որոնք ընթացքի մեջ են. չափագրման հետ կապված խնդիրներ են, հավանաբար մոտ ապագայում դրանք նույնպես կստանան լուծումներ: Բարձրացված շուրջ մեկ տասնյակ հարցերի թվում էին նաեւ անվտանգությանը վերաբերող հարցերը, որոնք համապատասխան ոլորտի պատասխանատուների կողմից ստացան պատասխաններ:

- Այնքանով որքանով կարելի է՝ կասե՞ք, թե զինված ուժերի, սահմանապահների հետ կապված ինչ խնդիրներ են քննարկվել:

- Դրանք վերաբերում են զորամասերի կառուցմանն ու արդիականացմանը. տեխնիկական բնույթի հարցեր են: Իսկ թե ինչ ծրագրեր պիտի իրականացվեն, սրանք հրապարակման ենթակա չեն: Քննարկեցինք նաեւ քաղպաշտպանության հենակետերի հարցը, որոշվել է Շուռնուխում եւ Շիկահողում ԱԻՆ առաջին երկու հենակետերը տեղադրել, որոշման կայացման վերջնական փուլում ենք:

- ԱԻՆ հենակետերի անհրաժեշտությունը ինչո՞վ է պայմանավորված, ի՞նչ խնդիր է լուծելու:

- Դրանց անհրաժեշտությունը պայմանավորված է հակահրդեհային տարբեր միջոցառումներ կազմակերպելով, ինչպես նաեւ ցանկացած արտակարգ իրավիճակների դեպքում, որպեսզի կարողանան օպերատիվ կերպով եւ շատ արագ արձագանքել:

- Պարոն Ղուկասյան, տեղյակ եք երեւի, որ շատ պարբերական բնույթ են կրում Սյունիքի սահմանային գյուղերի մոտ կրակոցները: Այդ կապակցությամբ ՄԻՊ-ը պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, դրանցից մեկն էլ այսօր էր տարածվել: Մտահոգությունները վստահաբար նաեւ ձեզ են հասնում, ի՞նչ է արվում՝ նմանատիպ կրակոցները բացառելու համար:

- Տեսեք, քանի որ այդ խնդիրը ավելի շատ հայ-ադրբեջանա-ռուսական համատեքստում է, այն դուրս է մեր աշխատանքային խմբի շրջանակներից: Բայց միանշանակ մեր խումբը արձանագրեց, որ նման դեպքերը պետք է իսպառ վերանան, որովհետեւ իրականում կրակոցը բնականաբար բնակչության մեջ խուճապ է առաջացնում, ու այո՛, այս համատեքստում չեմ կարող չհամաձայնել ՄԻՊ-ի այն կարծիքի հետ, որ բնակիչը չի կարող տարբերակել՝ արդյոք այդ կրակոցը ուղղված է ի՞ր ուղղությամբ, թե՞ ոչ: Համապատասխան առաջարկները կներկայացնենք, որ նման միջադեպերը բացառվեն: Ինչ վերաբերում է ճանապարհներին, Պաշտպանության նախարարությունը ներկայացրեց, որ լուրջ միջադեպ չի եղել, որը անհանգստություն կպատճառի, որ մարդիկ ճանապարհով չերթեւեկեն:

- Պատգամավորները օրենքի նախագիծ էին պատրաստել՝ սահմանամերձ համայնքներում բնակիչներին զենք տրամադրելու մասին: Քննարկվե՞ց օրենքի անհրաժեշտությունը:

- Այդ մասին քննարկում ունեցել ենք. Կարող եմ ասել, որ դեռ միանշանակ չէ, որ այդ առաջարկը դրական արձագանք կստանա: Տեսեք խնդիրը ինչում է: Իմ կարծիքով, քանի որ զենքերի հիմնական մասը, որ առաջարկվում է տրամադրել բնակչությանը, նույն տրամաչափի փամփուշտներ է կիրառում, որը առկա է մեր բանակում, հետեւաբար դա կարող է այլ ռիսկ առաջացնել՝ ապօրինի զինատեսակի շրջանառության համատեքստում: Բայց մյուս նիստի ժամանակ արդեն վերջնական որոշում կկայացնենք, թե ռիսկերը որքանով են արդարացված, եւ աշխատանքային խումբը իր դրական կամ բացասական եզրակացությունը կտա այս խնդրի վերաբերյալ: Որովհետեւ նաեւ պետք է հասկանալ, թե որքանով է այն օգնելու կամ խոչընդոտելու սահմանապահ զորքերի ծառայությանը: Հետեւաբար քննարկում եղավ, բայց վերջնական եզրակացությունը կլինի հաջորդ նիստում: Բնականաբար մենք կարծում ենք, որ մանավանդ սահմանապահ համայնքի բնակիչը կարող է ունենալ զենք, բայց նա նաեւ պետք է հաճախակի հնարավորություն ունենա հմտությունները մեծացնելու նպատակով կրակել: Ահա այստեղ է, որ մի շարք խնդիրներ են առաջանում: Խնդիրներից մեկը վերաբերում է քաղաքացիական պալիգոնների հնարավորությանը: Այդպիսի պալիգոններ պետք է ստեղծվեն ոչ միայն, բայց առաջին հերթին Սյունիքի մարզում, որտեղ քաղաքացիական անձինք հնարավորություն կունենան այդ նույն զենքերով գնան, կրակային պատրաստություն անցնեն: Այլ կերպ ասած՝ զենքը մարդկանց բաժանելը ամենահեշտն է, պետք է հնարավորություն եւ միջավայր ստեղծել, որ նրանք կարողանան սովորել օգտվել զենքից, անվտանգ միջավայրում սովորեն կրակել: Հաջորդ նիստին կլինեն այս հարցով բավարար պատասխաններ:

- Գյուղերի զարգացման հետ կապված որեւէ տեսլական քննարկվո՞ւմ է:

- Բնականաբար, իհարկե: Դրանց բոլորին Էկոնոմիկայի նախարարությունը հերթականությամբ կանդրադառնա: Այնտեղ տարբեր աջակցության ծրագրեր կան, որոշ ծրագրեր կարող են ընդհուպ չնչին վճարների միջոցով հասնել բնակիչներին: Դրանք հենց ուղղված կլինեն սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը: Շատ մոտ ապագայում արդեն հանդիպումներ կունենանք տարբեր ներդրողների հետ եւ աշխատատեղեր ապահովող տարբեր արտադրությունների ղեկավարների հետ, որպեսզի լուծվի նաեւ այդ խնդիրը, որովհետեւ այդտեղ շատ մեծ պահածոների արտադրություն կա, որը կարեւոր է որպես աշխատատեղ: Հաջորդ հանդիպումը մոտ ապագայում լինելու է նաեւ գործարարների հետ, պիտի քննարկենք այդ ոլորտի բոլոր խնդիրները:

- Ձեր քննարկումներին բնակիչներ մասնակցո՞ւմ են, նրանց դիտարկումները հաշվի առնո՞ւմ եք:

- Քննարկումներին, բուն նիստերին՝ ոչ, զուտ արդյունավետությամբ եւ որոշ չափով նաեւ գաղտնիությամբ պայմանավորված: Բայց քաղաքացիները բնականաբար լինում են այդ տարածքում, մենք ամբողջ օրվա ընթացքում լինում ենք տվյալ համայնքում, շփվում ենք բնակիչների հետ եւ պատասխանում տարաբնույթ հարցերի: Դրանով է կարեւորվում ամեն անգամ տարբեր համայնքներ գնալը, ամեն նիստը որեւէ ուրիշ համայնքում անցկացնելը, որ այդ համայնքի բնակիչները եւ ՏԻՄ ներկայացուցիչները հնարավորություն ունենան հենց իրենց համայնքում տարբեր ոլորտի պատասխանատուներին տալ հարցադրումներ, իրականացնել կարծիքների փոխանակում եւ այլն:

- Օրինակ այսօր ի՞նչ որոշում կայացվեց, որը մարզի բնակչի վրա դրական ազդեցություն կունենա, նրան կշահագրգռի՝ մնալ այդ հողի վրա:

- Անվտանգային հարցերը եթե չհաշվենք, որովհետեւ դա ամենաառաջնայինն է, կարծում եմ երկրորդ տեղում կարեւորությամբ այն ծրագրերն են, որոնց մասին էկոնոմիկայի նախարարությունը կհայտարարի: Սա բնակչությանը շատ կհետաքրքրի, որովհետեւ զբաղվածության խնդիրը իրենց համար երկրորդ հորիզոնականում էր որպես հուզող հարց:

- Աշխատանքի առաջարկնե՞ր են լինելու:

- Գյուղատնտեսական տարբեր ծրագրեր են՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ համատեղ իրականացնելու է Էկոնոմիկայի նախարարությունը: Այն նույն ծրագրերն են, որոնք միշտ Կառավարությունը անում է: Այս դեպքում ուղղակի այնպես է արվելու, որ սահմանամերձ համայնքի բնակչի վրա կամ շատ աննշան լինի կամ անվճար բնակչի համար: Հասկանում ենք, որ խոսքը վերաբերում է ջերմոցային տնտեսություններին, մեղվապահությանը, ինտենսիվ գյուղատնտեսությանը եւ այլն:

- Այսօր Գորայքում էիք, հաջորդ հանդիպման վայր եւ ժամկետ որոշվե՞ց:

- Հաջորդ հանդիպումը կլինի ուղիղ 10 օր անց, իսկ վայրն ու ժամը կորոշվի:

Նշենք, որ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական խմբի կազմում բացի Ղուկասյանից ընդգրկված են ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արայիկ Հարությունյանը,  ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանը (համաձայնությամբ), Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, փոխոստիկանապետ Արթուր Մարտիրոսյանը, ՀՀ ՊՆ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը,ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Դավիթ Սողոմոնյանը, ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Լիլիթ Մինասյանը:

Տպել
3122 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց