Երևան
12 °C
Հարեւանները ցանկանում են արգելել ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել իրեն պատկանող ակումբը որպես մշտական բնակավայր, իսկ նախկին փոխնախագահ Փենսը և նրա ընտանիքը, Վաշինգտոնը լքելուց հետո մնացել են անօթեւան, առանց կացարանի:
Այն փաստը, որ Դոնալդ Թրամփը իրավունք չունի մշտապես բնակվել իր անձնական «Mar-o-Lago» ակումբի տարածքում և շուտով պետք է իր համար նոր տուն գտնի, այս շաբաթ հայտարարել են նախկին նախագահի՝ Ֆլորիդա նահանգի Պալմ-Բիչ քաղաքի հարևանների շահերը ներկայացնող մի քանի փաստաբանները:
«Մենք կարծում ենք, որ Մար-օ-Լագոն կարող է դառնալ մի վայր, որը հետևողականորեն կգրավի Թրամփի՝ օրենքը չհարգող աջակիցներին», - ասել է փաստաբան Ֆիլիպ Ջոնսթոնը՝ խոսելով «Պահպանենք Պալմ-Բիչը» կազմակերպության անունից, որը զբաղվում է քաղաքի պատմական ժառանգության պաշտպանությամբ:
BBC-ի փոխանցմամբ, փաստաբան Ռեգինալդ Սթամբոն, որը ներկայացնում է նախկին նախագահի մի քանի հարևանների շահերը, հիշում է, որ վերջին տարիներին Թրամփի՝ իր ակումբ հաճախակի այցելությունների պատճառով Պալմ Բիչի՝ այդ շրջանի բնակիչները բախվել էին փողոցների հաճախակի փակման, խցանումներին,տեղական օդանավակայանի փակման և անվտանգության աննախադեպ միջոցառումների խնդիրներին: Փաստաբանի խոսքով ՝ իր հաճախորդները վախենում են, որ մասնավոր ակումբը Թրամփի մշտական բնակության վայրի վերածելը կհանգեցնի գույքի գների նկատելի իջեցմանը, քանի որ հիշյալ տարածքում քչերը կուզենան խիստ վերահսկվող պայմաններում նախկին նախագահի հարևանությամբ ապրել, երբ վերահսլվում է շրջակայքի ամեն շարժը:
«Պալմ Բիչում վաճառքի շատ գեղեցիկ տներ կան, և ես համոզված եմ, որ նա կարող է գտնել իր կարիքներին համապատասխան մի բան», - ասել է փաստաբան Ստամբոն:
Փաստաբանների հիմնական փաստարկը, սակայն, Թրամփի կողմից դեռ 1993 թվականին քաղաքային իշխանությունների հետ ստորագրված համաձայնագիրն է: Ըստ այդ փաստաթղթի, ապագա նախագահը պարտավորություն է ստանձնել ակումբը չօգտագործել որպես իր մշտական բնակավայր:
Ի՞նչ պայմանավորվածություն է խախտել Թրամփը
Նախկին նախագահը Ֆլորիդայում գտնվող իր Mar-o-Lago կալվածքը գնել է 1985 թվականին ՝ 10 միլիոն դոլարով:
Գրեթե յոթ հեկտար ընդգրկող տարածքը ժամանակին պատկանել է Մերջորի Պոստին ՝ Ամերիկայի ամենահարուստ կանանցից մեկին: 1920-ականների վերջին կենտրոնում կառուցված տունը համարվել է Ֆլորիդայի մեծությամբ երկրորդ առանձնատունը ՝ 58 ննջասենյակով, 33 զուգարանով և երեք ռմբապաստարանով:
1980 թվականին շենքը հայտարարվել է որպես պատմական հուշարձան:
Ըստ Պոստի թողած կտակի, 1973 թ.-ին կալվածքը փոխանցվել է ԱՄՆ դաշնային կառավարության սեփականությանը, բայց Վաշինգտոնի իշխանությունները դրա պահպանման ծախսերը համարել են չափազանց ծանր, և 8 տարի անց նվերը վերադարձվել է առաջին սեփականատիրոջ ժառանգներին:
Երկար բանակցություններից հետո Դոնալդ Թրամփը որպես մասնավոր սեփականություն գնել է անշարժ գույքը, որով ոչ ոք չէր զբաղվում երկար տարիներ, և գրեթե անմիջապես էլ սկսել է վերակառուցել այն: Տունը ընդլայնվել է շուրջ 2000 քմ մակերեսով՝ մասնավոր պարահանդեսային սրահի հաշվին, տեղակայվել են լրացուցիչ սենյակներ, թենիսի խաղադաշտ և Ատլանտյան օվկիանոսին նայող բաց լողավազան: Ավելի ուշ կալվածքին ավելացվել է նաև գոլֆի ակումբ:
Նախկին գործարար և ապագա նախագահ Թրամփը 1990-ականների սկզբին մի շարք սնանկացումներից հետո փորձել է մաս- մաս վաճառել անշարժ գույքը ՝ տարածքում կառուցելով մի քանի առանձնատներ, բայց չի հաջողվել վաճառքի համար թույլտվություն ստանալ Պալմ Բիչի քաղաքապետարանից:
Փոխարենը ՝ Թրամփն առաջարկել է իր նստավայրը վերածել փակ, մասնավոր ակումբի: 1993-ի մայիսին կայացած առաջին քաղխորհրդի նիստում ապագա նախագահի անձնական փաստաբան Փոլ Ռամպելը ներկայացրել է ակումբի նախագիծը ՝ միաժամանակ հավաստիացնելով, որ ինքը ՝ Թրամփը, և իր ընտանիքի անդամները չեն պատրաստվում ապագայում ապրել Մար-օ-Լագոյում և այն միշտ մնալու է որպես ակումբ: Ըստ Փաստաբանի հավաստիացման, բացառություն կարող էր լինել միայն այն, որ լինելով ակումբի անդամ, Թրամփը իհարկե օգտվելու էր հյուրերի սենյակներից:
Քաղաքային իշխանությունների հետ համաձայնագիրը նախատեսում էր, ի թիվս այլ բաների, ակումբի անդամների քանակի սահմանափակում (ոչ ավելի, քան 500 մարդ), նրանց մեքենաների կայանատեղեր, ինչպես նաև հիմնական կետ, որին այժմ հղում են անում Թրամփի նոր հարևանների փաստաբանները. Ակումբի անդամները կարող են ապրել կալվածքում ոչ ավել, քան 7 օր անընդմեջ, միայն տարին 3 անգամ, և «Մար-օ-Լագոյում» նրանց գտնվելու ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել տարեկան 21 օրը:
Այս համաձայնագիրը ստորագրել են Թրամփի օրինական ներկայացուցիչները և ապա, Թրամփն ինքը:
Մասնավոր ակումբը արագորեն դարձավ ամենահեղինակավորներից մեկը Միացյալ Նահանգներում: Անդամակցության վճարն այսօր 200 հազար դոլար է: Բացի այդ, ակումբի անդամները պետք է տարեկան վճարեն 14 հազար դոլար՝ պահպանման ծախսերի համար, իսկ «Մար-աօ-Լագո»-ում մեկ գիշեր մնալու համար հյուրերը վճարում են 2 հազար դոլար՝ 1սենյակի համար:
Ըստ Forbes ամսագրի, գույքի ներկայիս արժեքը գնահատվում է 160 միլիոն դոլար, իսկ մասնավոր ակումբը շարունակում է մնալ Թրամփի այն քիչ ակտիվներից մեկը, որը դեռ եկամուտ է բերում իր տիրոջ համար: Միայն 2019-ին, օրինակ, ակումբը 21,4 միլիոն դոլար շահույթ է բերել:
Ինչու՞ են հարևանները ցանկանում վտարել Թրամփին
Անցած 25 տարիների ընթացքում Դոնալդ Թրամփը իրեն ցույց է տվել, որ բավականին անհանգիստ հարեւան է:
Սկզբում նա բողոքել է ինքնաթիռներից: Ապագա նախագահի ներկայացուցիչների խոսքով ՝ ինքնաթիռների կողմից արտադրված աղմուկը խանգարում էր մասնավոր ակումբի հյուրերին և կարիք կար հավելյալ տարածքի: Դատարանում ձեռք բերվեց բարեկամական համաձայնություն, համաձայն որի ՝ Թրամփը հենց այնպես, շրջանի իշխանություններից ստացավ գրեթե մեկ հեկտար տարածքի արտոնյալ վարձակալության իրավունք. Հենց այնտեղ էլ հետագայում Թրամփի գոլֆի միջազգային ակումբն է բացվել:
2010-ին ապագա նախագահը կրկին դատի է տվել օդանավակայանին `պահանջելով դադարեցնել երկրորդ թռիչքուղու շինարարությունը, իսկ 2015-ին նա կրկին դիմել է դատական մարմիններին` նշելով, որ թռիչքները «ստեղծում են աղմուկի, արտանետումների և աղտոտման անընդունելի մակարդակներ Մար- o- Լագոյում»: Թրամփը վնասը գնահատել էր 100 միլիոն դոլար, բայց դատարանը մերժել է հայցը:
1997 թ.-ին ապագա նախագահը փորձել է դատի տալ քաղաքային իշխանություններին ՝ պնդելով, որ Փալմ Բիչի քաղաքապետարանը ցուցաբերում է խտրական վերաբերմունք հրեաների նկատմամբ, մինչդեռ իր ակումբի անդամների զգալի մասը հրեաներ են:
Ամենահայտննը, սակայն, Թրամփի ու քաղաքապետարանի վեճն էր ՝ ազգային դրոշի բարձրության ու չափի շուրջ: 2006-ին մի գործարար ակումբի տարածքում տեղադրել էր 24 մետր բարձրությամբ դրոշակաձող, որի վրա ծածանվում էր 6x9 մետր չափերով ամերիկյան դրոշ:
Դրանից հետո քաղաքապետարանը պաշտոնապես տեղեկացրել էր նրան, որ քաղաքային կանոնները արգելում են դրոշակաձողերի տեղադրումը ավելի քան 13 մետր բարձրությամբ `պահանջելով հանել այն: Քաղաքային խորհուրդը նաև Թրամփին պարտավորեցրել էր վճարել օրական 1250 ԱՄՆ դոլարի տուգանք, մինչ դրոշի ձողը հանելը:
Ի պատասխան ՝ գործարարը դատական հայց էրներկայացրեց, բայց գործն ի վերջո ավարտվել էր բարեկամական համաձայնությամբ: Թրամփը համաձայնել է կրճատել դրոշաձողը, քաղաքապետարանը հրաժարվել է ֆինանսական պահանջներից, բայց պարտավորեցրել է նրան տուգանք վճարելու փոխարեն 100,000 դոլար փոխանցել վետերաններին օգնող բարեգործական կազմակերպություններին որպես նվիրատվություն:
Նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո կալվածքը ստացավ Սպիտակ տան ղեկավարի «ամառային նստավայրի» ոչ պաշտոնական տիտղոսը: Չորս տարվա ընթացքում Թրամփը 30 անգամ այցելել է Մար-օ-Լագո ՝ այնտեղ անցկացնելով ընդհանուր առմամբ 99 օր: 2017-ի հունվարին Պալմ Բիչի տարածքում ներդրվեց ավելի քան 50 կմ շառավղով արգելված թռիչքային գոտի, իսկ Միացյալ Նահանգների գաղտնի ծառայության պաշտոնյաները ակումբի անմիջական հարևանությամբ ներմուծել են նավերի և զբոսանավերի մուտքի հատուկ ռեժիմ:
Նախագահի այցելությունների ժամանակ շրջափակվում էին մոտակա փողոցները, «Մար-օ-Լագո» ակումբի բոլոր աշխատակիցները խուզարկության էին ենթարկվում: Ակումբին ամենամոտ օդանավակայանը ՝ Լանտանան, պարբերաբար հայտարարում էր բոլոր թռիչքների ամբողջական դադարեցման մասին:
Տեղի բնակիչների բողոքի ակցիաները սկսվել են անշարժ գույքի վրա ուղղաթիռի թռիչքուղու կառուցման հետևանքով և օվկիանոսային զբոսանքների համար հատուկ նավամատույց կառուցելու Նախագահի ծրագրերի պատճառով: Տեղական իշխանությունները թույլ չեն տվել կառուցել նավամատույցը, իսկ թռիչքագոտին հայտարարվել է «ժամանակավոր կառույց» , այն պետք է քանդվեր Թրամփի նախագահական լիազորությունների ավարտից անմիջապես հետո:
2019-ի աշնանը Թրամփը հայտարարել է բնակության վայրի գրանցման փոփոխության մասին ՝ պաշտոնապես Նյու Յորքից տեղափոխվելով Պալմ Բիչ: Պատճառը Նյու Յորքի Արևելյան շրջանի փաստաբանի գրասենյակի հարկային հայցերն էին:
Անցյալ դեկտեմբերին փաստաբան Ռեգինալդ Սթամբոն առաջին նամակն էր ուղարկել քաղաքային իշխանություններին ՝ մեղադրելով Թրամփին 1993 թվականին ստորագրված պայմանագիրը խախտելու մեջ: Փաստաբանը մեկ այլ բողոք ուղարկել էր ԱՄՆ գաղտնի ծառայությանը ՝ նշելով, որ, նրա կարծիքով, անվտանգության չափից ավելի միջոցառումները խնդիրներ են ստեղծում տեղի բնակիչների համար:
Ինչ է կատարվում հիմա
Այս շաբաթ Պակմ Բիչի քաղաքային խորհրդի հատուկ նիստի ժամանակ պարզվել էր, որ նախկին նախագահը մտադիր չէ լքել իր ակումբի տարածքը:
Ըստ Թրամփի փաստաբան Ջոն Մարիոնի, 1993 թվականին ստորագրված պայմանագիրը վերաբերում է միայն «ակումբի անդամներին ու հյուրերին», իսկ պետության նախկին ղեկավարն այժմ կալվածքի բաժնետերերից մեկն է:
«Նա այժմ Մար-օ-Լագոյի նախագահն է, նա ղեկավարում էր մինչ ԱՄՆ նախագահ դառնալը, և այժմ կրկին ակումբի նախագահն է»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ Թրամփի պարտականությունները ներառում են անշարժ գույքի իրավիճակի ամենօրյա մոնիտորինգ, աշխատակիցների մոնիտորինգ, ֆինանսական փաստաթղթերի ստուգում և ակումբի հյուրերի հետ հանդիպում:
Քաղաքային խորհրդի առաջին նիստում Պալմ Բիչի քաղաքապետարանը չի կարողացել որոշում կայացնել `արդյո՞ք Թրամփը կկարողանա շարունակել օգտագործել իր ակումբը որպես մշտական բնակավայր: Երկու կողմերին էլ խնդրել են պատրաստել նոր փաստարկներ մինչ ապրիլի սկիզբը, երբ քաղաքային իշխանությունները պետք է վերջնական որոշում կայացնեն:
Ի՞նչ կապ ունի Մայք Փենսը
Տարօրինակ զուգադիպությամբ, ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Մայք Փենսը Սպիտակ տունը լքելուց հետո ստիպված է զբաղվել բնակարանային խնդրով:
Ամերիկյան լրատվամիջոցների հաղորդմամբ, Վաշինգտոնից հեռանալուց հետո նա հայտնվել է անօթեւանի կարգավիճակում և այժմ վայելում է իր ընկերների հյուրընկալությունը Ինդիանայում: Հունվարի վերջին, օրինակ, Փենսը և նրա կինը ՝ Քարենը, մի քանի օր հաստատվել էին նահանգապետ Էրիկ Հոլկոմբի հյուրատանը:
Փենսը 13 տարի ծառայել է ԱՄՆ Կոնգրեսում, իսկ Ինդիանայի նահանգապետ է եղել 2013-ից 2017 թվականներին: Ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո նա տեղափոխվել էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական նստավայրը Վաշինգտոնում:
Փենսի ընտանիքը դեռ չունի իր սեփական բնակարանը, չնայած, կարող է իրեն թույլ տալ դա. ԱՄՆ փոխնախագահի աշխատավարձը 235 հազար դոլար էր, իսկ թոշակի անցնելուց հետո նա իրավունք ունի ամուր կենսաթոշակի և այլ արտոնությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով
Ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը. ինչ է այն և ինչպես է կազմակերպվելու
Իրանի Մաշհադ քաղաքում այրել են Դոնալդ Թրամփի՝ LEGO-ից պատրաստված ֆիգուրը. տեսանյութ
Արձակուրդիս առաջին օրը այցելեցի Էրեբունի թանգարան. վարչապետ
Թուրքիան ռուսական S-400-ներ է վաճառելու Պարսից ծոցի երկրներից մեկին
Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի օգոստոսի 10-31-ը
Որքան է կազմում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում
Ջերմուկի համայնքային ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարդավառին փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ և հարակից փողոցներ
Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրվարույթ հանձնել են դատարան
Մարոկկոյի հավաքականի երկրպագուները թիմի պարտությունից հետո Լոնդոնում անկարգություններ են կազմակերպել
Վրաերթ Կոտայքի մարզում. տուժածը տեղում մահացել է
Արձակուրդը՝ արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին. վարչապետ
Կիևյան կամրջի հիմնանորոգումն ընթանում է նախատեսվածից ավելի արագ տեմպերով. տեսանյութ
Ուկրաինան շուտով ԱՄՆ-ից կստանա Patriot համակարգերի համար նախատեսված hրթիռները. Զելենսկի
Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը մեկնել է Բրատիսլավա
Ազատումներ, նշանակումներ, փոխադրումներ. Գլխավոր դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Ծանրամարտի պատանիների ԱԱ. երկամարտի 301 կգ արդյունքով Հարություն Ավետիսյանը 5-րդն է
AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրել են TRIPP-ի տեղանքը
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն, Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Ժաննա Անդրեասյանն ու Էլեոնոր Կարուան կարևորել են ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակիչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT