Արկադի Խաչատրյանը մանրամասնեց, թե որ ոլորտներին են առնչվել Կառավարությանն ուղղված հարցերը

16/02/2021 schedule12:21

Ազգային ժողովում մեկնարկել է Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի երկրորդ նիստը:

Նիստի սկզբում հանձնաժողովի նախագահ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հիշեցրեց, որ Կառավարությանն ուղղել են 251 հարց, ապա մանրամասնեց, թե որ ոլորտների վերաբերյալ են հարցերը: «Առողջապահության ոլորտին վերաբերող՝ շուրջ 164 հարց, տնտեսական հետևանքների և ֆինանսական միջոցների ծախսման ուղղություններին վերաբերող՝ շուրջ 44 հարց: Դրանք առավելապես վերաբերում են հակաճգնաժամային միջոցառումներին, դրանց արդյունավետությանը, գնումների ընթացակարգերին, ֆինանսական միջոցների հատկացումներին, ինչպես նաև դրանց ծախսման արդյունավետությանը»:

Արկադի Խաչատրյանի խոսքով՝ 49 հարց ուղղել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, 6 հարց՝ ԿԳՄՍ նախարարությանը, որոշ հարցեր էլ՝ պաշտպանության նախարարությանը: «Դրանք վերաբերում են զորամասերում հակաճգնաժամային կամ Covid-ի տարածման դեմ ուղղված միջոցառումներին, դրանց արդյունավետությանը»:

Արդարադատության նախարարությանն ու ոստիկանությանը ևս ուղղվել են հարցեր: «Դրանք վերաբերում են սահմանված սահմանափակումների նկատմամբ հսկողության իրականացմանը, դրանց արդյունքում արձանագրված խախտումներին, մարդու իրավունքներին և ազատություններին: Հարցեր կան, որոնք վերաբերում են և՛ ԶԼՄ-ներին, և՛ հավաքների անցկացմանը, և՛, առհասարակ, սահմանափակումներին: Շուրջ 73 հարց վերաբերել է վիճակագրական տվյալներին և տեղեկատվություն ներկայացնելուն, որոնց միջոցով հանձնաժողովը, մեր կարծիքով, պետք է փորձի այդ թվերի վրա հենվելով, որոշակի դատողություններ կառուցել արդյունավետության վերաբերյալ»,- նշեց հանձնաժողովի նախագահը:

Հիշեցնենք, որ Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունավետությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել է «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկով: 2021 թվականի հունվարի 12-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հաստատել է հանձնաժողովի կազմը: Առաջին նիստը տեղի է ունեցել այս տարվա հունվարի 25-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1378 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է