Երևան
12 °C
Երեւանի կամերային թատրոնի դերասան, ռեժիսոր Դավիթ Աբրահամյանն ու Թատերական ինստիտուտի ուսանող Սարգիս Շողունցը նոր դուետ ներկայացում ունեն։ Ներկայացումը կոչվում է «Հայն ու հայը»։
Պրեմիերան նախատեսված է փետրվարի 17-ին Կամերային թատրոնում։ Ներկայացումն ընդգրվել է նաեւ թատրոնի խաղացանկում։ Մեկ ժամ տեւողությամբ ներկայացման ժանրը՝ լավատեսական կատակերգություն։ Մտահղացման եւ բեմադրության հեղինակ Դավիթ Աբրահամյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց։ Ռեժիսորը շեշտեց՝ ինչպես վերնագրից կարելի է ենթադրել՝ ներկայացումը հայերի մասին է։

Լուսանկարում՝ ձեխից առաձինը Դավիթ Աբրահամյան, աջից՝ Սարգիս Շողունց
«Ցանկություն առաջացավ անդրադառնալու այս թեմային, որովհետեւ երկար ժամանակ մեր մեջ խմորումներ էին՝ հարցեր, թե ո՞վ է հայը»,- ասաց Դավիթ Աբրահամյանը։
«Հայն ու հայը» ներկայացման մեջ հանդիսատը ակնատեսը կլինի երկու երիտասարդների, որոնք մանկությունից սկսած մինչեւ մեր օրեր, հանդիպելով տարբեր պատմությունների, առնչվելով զարմանալի հայերի հետ փորձում են հասկանալ, թե ինչպիսին է հայը, ինչ տեսակի է ու ինչ առանձնահատկություններ ունի։
Ռեժիսորի խոսքով՝ հիմնականում անդրադարձել են հայի լավ կողմերին, իհարկե՝ կան նաեւ սուր քննադատական հատվածներ, իսկ ամբողջ ներկայացումը հիմանկանում հայի լավ կերպարի մասին է։ Հետաքրքրվեցինք, թե իսկ ո՞րն է հայի լավ կերպարն ըստ իրենց բնորոշումների․ «Ըստ մեզ՝ այն կերպարն է, որը ճանաչում է ինքն իրեն՝ գիտի, թե ինչ անցյալ ունի, ինչ ներկայում է ապրում եւ ուր է գնում։ Ներկայացման մեջ որոնումներն ենք ցույց տալու, որից հետո յուրաքանչյուր հանդիսատես իր հետեւությունները կանի ու կստեղծի իր համար առավել հարազատ հայի կերպարը»։
Դավիթ Աբրահամյանի խոսքով՝ ներկայացումը ինչ-որ տեղ նաեւ ինտերակտիվ բնույթ ունի․ հանդիսատեսի հետ անմիջական կոնտակտի մեջ են լինելու։ «Ազատ, բաց, անկեղծ խոսակցությունների միջոցով ընթացող ներկայացում է»,- ասաց նա։ Խոսելով ներկայացումը պատրաստելու աշխատանքների մասին ռեժիսորը հայտնեց, որ այն ավարտվել էր մինչեւ պատերազմը։ Ներկայացումը հասցրել էին երկու անգամ խաղալ ուսանողական թատրոնի բեմում, բայց Կամերային թատրոնում հանդես են գալու առաջին անգամ։ Ընդառաջել են ռեժիսորի ցանկությանն ու ընդգրկել խացացանկային ներկայացումների ցանկում։
Դավթի համոզմամբ՝ «Հայն ու հայը» դուր է գալու Կամերայինի հանդիսատեսին։ «Եկեք փորձենք միասին ճանաչել ինքներս մեզ՝ ծիծաղելով, ժպտալով, թախծելով ու խորհելով»,- այսպես է հեղինակը հրավիրում ներկայացումը դիտելու։
Հեղինակի խոսքով՝ բեմադրելուց հետո, ամիսներ անց՝ այս իրավիճակում հասցրել են ներկայացումը մի փոքր այլ դիտանկյունից ուսումնասիրել. «Պատերազմից հետո մեր կյանքը 180 աստիճանով փոխվել է, ու չէր կարող որեւէ ազդեցություն չունենալ մեր ներկայացման վրա։ Շատ դժվար է ինքդ քեզ վերագտնելն ու արվեստի միջոցով մարդկանց ինչ- որ բաներ հաղորդելը։ Պատերազմից ու այդ խայտառակ պայմանագրից հետո անցավ մոտավորապես երկու ամիս եւ թատերական կյանքը նո՜ր սկսեց ինչ- որ կերպ բացել իր դռնելը, հեշտ չէր․ բոլորիս ժամանակ էր պետք մարսելու այդ ամենը»։
Դավիթ Աբրահամյանի խոսքով՝ կամաց-կամաց փորձում են վերագտնել իրենց՝ ոչ միայն այն պատճառով, որ հարկավոր է ապրել, այլ նաեւ՝ որ իրենց կատարած գործի մեջ որոշակի առաքելություն են տեսնում։ Ըստ ռեժիսորի՝ մշակույթն այն դեղամիջոցն է, որը կարող է մարդկանց օգնել վերագտնելու կյանքը։
«Մշակույթը, արվեստը՝ իր վրա մեծ բեռ է վերցրել, եւ գոնե հուսով եմ, որ մարդիկ կուզենան որոշ ժամանակով իրականությունից կտրվել ու մեկ այլ իրականության մեջ գտնել որոշ հարցերի պատասխաններ, մտորել, հասկանալ երեւույթների բացատրություններ, ու միեւնույն ժամանակ խուսափել ուտոպիստական մտքերից։ Այսիքն պետք է այդ ամենի հետ մեկտեղ այնպես անել, որ մարդիկ դուրս չմնանան այն իրավիճակից, որի մեջ հայտնվել ենք։ Կարծում եմ՝ շատ դժվար պարտականություն է դրված մշակութային գործիչների, մշակութային հաստատությունների ուսերին, որը պիտի պատվով իրականացնենք»,- եզրափակեց Դավիթ Աբրահամյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT